ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Քուրդ-թուրք բախումներն ու տարածաշրջանի ապաքրիստոնեացման միտումները

29 հոկտեմբերի, 2013 | 21:35

sahan gantaharyanՔրդական աղբյուրների հաղորդած այն լրատվությունը, որի համաձայն Թել Աբյաթի արվարձաններում մարտերի ընթացքում սպանվել է ծայրահեղ իսլամական մի խմբավորման ղեկավար, դիտարժան երեւույթի դիրք է գրավում սիրիական դիպաշարի վերջին զարգացումներում։

Թել Աբյաթի անունը հայկական լրատվամիջոցներին հայտնի դարձաւ տեղի հայկական եկեղեցու սրբապղծման եւ հրկիզման արարքով։ Ռաքքայի շրջանում գտնվող այս քաղաքը տարիների ընթացքում հայաթափվել է. այժմ այնտեղ շուրջ տասը հայ ընտանիք է ապրում։ Քրիոստոնյա հոգեւորականների առեւանգման, տարբեր դաւանապատկան եկեղեցիների աւերման, ռմբակոծման եւ հոգեւոր գործիչների սպանության դեպքերը մտածելու տեղիք են տալիս, որ ծայրահեղ իսլամականությունը ընդհանրապես թիրախ է ընտրել քրիստոնեական միջավայրերը, հստակ այն ուղերձը փոխանցելով, որ քրիոստոնյա ազգաբնակչությունը ապագա չունի տարածաշրջանում։

Այս ուղղվածությունը, իր հերթին առաջին հայացքից այն մեկնաբանության դուռն է բացում, որ Թել Աբյաթի հայկական եկեղեցու դեմ կատարված ոտնձգությունը կդիտարկվի ընդհանրապես տարածաշրջանի ապաքրիստոնեականացմանը միտող (եւ ոչ թե զուտ հայկական թիրախ ընտրած) ընդհանուր գործողությունների շարքում։ Մանաւանդ, որ Թել Աբյաթը հայաթափված քաղաք է։

Բայց վերադառանանք առաջին հաստատմանը։ Փաստորեն, Թել Աբյաթի շրջակայքը ընդհարումներ են տեղի ունենում տեղի քրդական կազմակերպության եւ ծայրահեղ իսլամական տարրերի միջեւ։ Իսկ Թել Աբյաթը, ըստ երեւույթին, միակ աշխարհագրական միջավայրը չէ, որտեղ այս երկու կողմերը պատերազմում են։

Հիմա տեսնենք, թե ծայրահեղ իսլամականության զինյալները դիպաշարի այս վերջին շրջանում ի՜նչ տեսակ կենտրոններից են ֆինանսաւորվում եւ զինվում։ Այլ աղբիւրներ վկայակոչելը այս հանգրւանին այնքան հատկանշական չէ, որքան հակամարտող կողմի համոզումը։

Այսպես, Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութողլուն հայտնել էր, որ Սիրիայում քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը բոլոր քրդերին չի ներկայացնում` նշելով, որ գոյություն ունեն խմբավորումներ, որոնք նեղացել են «Ժողովրդավարական միություն» կուսակցության ճնշումներից եւ աջակցության խնդրանքով Անկարա են գալիս. միեւնույն ժամանակ հերքելով, որ Թուրքիան Սիրիայում «Քաիդայի» առնչակից խմբավորումներին որեւէ աջակցություն չի ցուցաբերել։

Թուրքիայի արտգործնախարարի կատարած հայտարարության մեջբերված բաժինը իր պարունակում իսկ հստակորեն մեկնաբանվում է, որ Սիրիայի քրդերի մեկ կազմակերպությունն է միայն, որ հակադրվել է Անկարային։ Մնացյալները Անկարայի հովանավորությունն են հայցում։ Անկարան արդեն իսկ իր հարաբերությունները բնականոնացնում է Թուրքիայի քրդերի հետ եւ սերտ հարաբերություններ է մշակում Իրաքի քրդերի հետ։ Հակադրված տարրը քրդական իրականության մեջ, ըստ Դաւութողլուի, այսպիսով մեկուսանում է իր հակադրությամբ։

Թէ որքանո՞վ է Անկարային հաջողվում Թուրքիայի քրդերի հետ իր հարաբերությունները բնականոնացնել կամ թե որքա՞ն ամուր են Իրաքի քրդերի հետ իր կապերը, կմնան խիստ հարցականների տակ։ Այս դեպքում պետք է կենտրոնանալ ծայրահեղ իսլամականների դեմ կռվող Սիրիայի քրդերի վրա եւ տեսնել հայտարարության երկրորդ բաժինը, որ հերքում է։ Դավութողլուն առանց հասցեն ճշտելու հերքում է Անկարայի կողմից «Քաիդան» ֆինանսաւորելու եւ զինելու մեղադրանքը։ Մեղադրանքի հասցեատերը պարզ է։ Նրանք այն քրդերն են, որոնցից նեղացել են մյուսները եւ որոնք վազում են իբրեւ թե դեպի Անկարա…

Հիմա պարզ է դառնում, որ քրդական «ժողովրդավարական միություն»-«Ահրար Շամ» (ծայրահեղ իսլամականներ) բախումները պետք է դիտարկել իբրեւ քուրդ-թուրք բախումներ, սիրիական տարածքների վրա։ Այս առումով էլ Թել Աբյաթի եկեղեցու հրկիզումը ընդհանուր քրիստոնեական թիրախից մի քայլ անդին լինելու տրամաբանությունն է հուշում. թեկուզ քաղաքի հայաթափված պատկերով։

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Թուրք հաքերները կոտրել են Ֆրանսիայում Հայաստանի Զբոսաշրջության Գրասենյակի կայքէջը
2. Թուրք ազգայնամոլներ յարձակած են Էրտողանի այցին դէմ բողոքող խաղաղ ցուցարարներուն վրայ
3. ՀՈԼԱՆԴԻԱ. Նիդեռլանդների դատախազությունը պահանջում է պատիժ նշանակել թուրքի համար՝ հայերի դեմ բռնություններ հրահրելու համար
4. Հոլանդիայի Ալմելո քաղաքում մեկնարկեց Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինի դատավարությունը
5. Թուրքիայի Եվրոպական հարցերի նախկին նախարարը Ալմելոյի հայ համայնքում
6. Թուրք գրող Քեմալ Յալչնը և Նյու-Յորքի «Վլադիմիր Քոչարյան» թատերախումբը սփյուռքի նախարարությունում
7. Բելգիա.Ցեղասպանությունը ժխտելու համար թուրք պատգամավորը հեռացվել է կուսակցությունից
8. ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ. ԻՄ ԶԱՐՄԻԿԸ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է ASALA-Ի ԿՈՂՄԻՑ
9. Թուրք մտավորականները ծաղկեսպսակ են դրել Հայոց ցեղասպանության հուշարձանին
10. Աթենքում թուրքական գաղտնի ծառայությունները առեվանգել են քրդին եւ նրան Թուրքիա տեղափոխել

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: