ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Քոչարի. ավանդական խմբապար»ը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

06 դեկտեմբերի, 2017 | 20:28

Դեկտեմբերի 6-ին Կորեայի Հանրապետությունում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 12-րդ նստաշրջանի շրջանակներում որոշում կայացվեց Հայաստանի կողմից ներկայացված «Քոչարի, ավանդական խմբապար» (“Kochari, traditional group dance”) հայտն ընդգրկել Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գնահատման մարմնի փորձագետների կարծիքով՝ հայտը համապատասխանում էր բոլոր սահմանված չափանիշներին:

Կոմիտեի քննարկմանն է ներկայացվել անդամ պետությունների կողմից ներկայացված 50 հայտեր, այդ թվում՝ 35 հայտ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկի համար:

Ներկայացուցչական ցանկում գրանցված են նաև Հայաստանի կողմից ներկայացված հետևյալ տարրերը` «Դուդուկի երաժշտությունը» (2008թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը» (2010թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» (2012թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014թ.):

ՏեղեկանքՄիջկառավարական կոմիտեն Կոնվենցիայի գլխավոր մարմիններից մեկն է: Այն ստեղծվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն, ունի 24 անդամ՝ տարածաշրջանային վեց խմբերից: Կոմիտեի կարևոր գործառույթներից է Կոնվենցիայով սահմանված ցանկերում գրանցվելու նպատակով անդամ պետությունների կողմից ներկայացված հայտերի առնչությամբ վերջնական որոշում կայացնելը: Հայաստանը Կոմիտեի անդամ է ընտրվել 2016-2020թթ. ժամանակահատվածի համար:


Առնչվող նյութեր
1. Թորոսի քանդակների ցուցահանդեսը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում
2. Հայաստանը վերընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության հարցերով կոմիտեի անդամ
3. Հայաստանն ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամ
4. Պարարվեստի ամենամեծ ակադեմիայի ընդունելության ղողանջները
5. Հայկական պարը կանչում է Արմավիր. Ամալյա Խումարյանի ՚՚Կոմիտասը՚՚ ոգեւորում է բոլորին
6. Հայաստանի Հասարակական Կազմակերպությունների Կոալիցիան ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել՝ չհաստատել Ադրբեջանի դեսպան Փոլադ Բուլբուլօղլու թեկնածությունը գլխավոր տնօրենի պաշտոնում
7. Հայաստանը մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումներին
8. 14-ամյա Մարիտա Մարդոյանը՝ համառուսական արվեստի մրցույթի հաղթող
9. ՅՈՒՆԵՍԿՕ-ն խիստ քաղաքականացված է.ասում է Վարհամ Կաժոյանը, մեկնաբանելով նաեւ լավաշի հետ կապված պատմությունը
10. Չեխահայ երիտասարդ պարուհիները մասնակցել են Չեխիայի Սենատի միջազգային փառատոնին

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: