ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Քոչարին Պրահայի կենտրոնական հրապարակում. /տեսահոլովակ եւ լուսանկարներ/

26 մայիսի, 2018 | 21:39

ՊՐԱՀԱ.- Հայաստանի առաջին հանրապետության 100 հոբելյանին նվիրված միջազգային ֆլեշմոբի շրջանակներում այսօր Պրահայի հայ երիտասարդները հաղթական Քոչարի պարեցին Չեխիայի մայրաքաղաքի կենտրոնական ,,Ստարոմեստկե նամեմստի,, հրապարակում։ Նույնիսկ մի պահ ընդհատված երաժշտությունը չխանգարեց, ու սովորաբար միշտ մարդաշատ Հին հրապարակի անցորդներն ու զբոսաշրջիկները համբերատար սպասում էին մեզ համար հարազատ, այլոց համար վարակիչ երաժշտության ու պարի շարունակվելուն։

Որոշ ժամանակ երիտարսարդները պարում էին միայն ծափերի ու սեփական խրոխտ բացականչությունների ուղեկցությամբ։ Պարն ավարտված էր, սակայն ներկաները չէին շտապում հեռանել, ուստի հրապարակում նորից ու նորից էին ծայր առնում զուռնայի ու թմբուկի զիլ ձայնն ու երիտասարդների պարը, սակայն այս անգամ արդեն շրջան էին մտնում նաև չեխերն ու քաղաքի հյուրերը։

Ֆլեշմոբը ստացվեց շնորհիվ Չեխիայի հայ երիտասարդական միության եւ պարուսույց, «ՈՒրարտու» հայ-չեխական միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանի ջանքերի շնորհիվ։ Վերջինիս ասելով,  Պրահայի բնակիչներին ու զբոսաշրջիկներին ավելի մեծ անակնկալ սպասվում է մայիսի 28ին, երեկոյան ժամը 19-ին կենտրոնական մեկ այլ՝ Վացլավսկե նամեստի հրապարակում երիտասարդները կպարեն Բերդ։

Այսօր երիտասարդներին հաջողվեց տոնական տրամադրություն ու մեծ լիցքեր փոխանցել ներկաներին՝ շուրջպարի մեջ ներառելով ամենատարբեր ազգությունների ներկայացուցիչների։

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ ՕՐԵՐ ամսագրի

Zveřejnil(a) Anna Karapetian dne 26. květen 2018

Zveřejnil(a) Anna Karapetian dne 26. květen 2018

 

Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված ֆլեշմոբ Պրահայի կենտրոնական՝ Հին Քաղաքի հրապարակում։ Շնորհակալություն մեր երիտասարդների և բոլոր նրանց, ովքեր միացան այս նախաձեռնությանը։ Հատուկ պետք է նշել "Ուրարտու" միության նախագահ Ալեքսանդր Սարգսյանին, ով Չեխիայի Հայ Երիտասարդների միության հետ կազմակերպեց այս հրաշալի ձեռնարկը։**************************** Flashmob dedicated to the 100th anniversary of the First Republic of Armenia and the May heroic battles at Prague's Old City Square. Thanks to our youth and all those who joined this beautiful initiative. Special mention should be made to the Chairman of the "Urartu" Union Aleksandr Sargsyan, who organized this wonderful event with the Armenian Youth Չեխիայի Հայ Երիտասարդական Միություն / Armenian Youth Association of the CR .#aripariqochari

Zveřejnil(a) Tigran Seiranian dne 26. květen 2018

 

 


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
3. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
4. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
5. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
6. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
7. Չեխիայում նշում են Չեխոսլովակիայի օկուպացման 50-ամյակը
8. «Դվին»ը ՝ պարողների ինքնաակտուալիզացիայի ամենաբաղձալի հարթակը Հայաստանում
9. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
10. Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: