ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Քննարկում Հոլանդիայի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ

15 ապրիլի, 2016 | 07:42

HarryvBommelArtsakh HollandՀաագա, 13 ապրիլի 2016 թ. – Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հարցը քննարկվել է այսօր Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և արտգործ նախարար պարոն Կունդերսի հանդիպման ժամանակ։ Հանդիպումը կայացել է առաջիկա 18 ապրիլին Եվրամիության արտաքին գործերի նախարարների ժողովի նախապատրաստման կապակցությամբ:

Տարբեր խմբակցությունների պատգամավորներն արտահայտեցին իրենց մտահոգությունը, որ հակամարտության լուծման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի տարիների բանակցությունները մնացել են առանց արդյունքի: Նրանք նախարարին խնդրեցին բացատրել` վերջին բռնությունների բռնկման պատճառները, հարևան երկրների, հատկապես Ռուսաստանի և Թուրքիայի, դերը, ինչպես նաև իրավիճակը նոր հրադադարի ռեժիմի պայմաններում:

Սոցիալիստական կուսակցության պատգամավոր պարոն Հարի վան Բոմելը, նշելով, որ այդ բռնության կրառումը հիմնականում վերագրվում է Ադրբեջանին, մատնանշեց, որ դեռևս գոյություն չունի անկախ մոնիտորինգի մեխանիզմներ 22 տարվա համաձայնեցված հրադադարի ռեժիմը հսկելու համար։: Անցած տարիներում դա չի նպաստել հակամարտության կարգավորմանը։ Այնուհետև պատգամավորը նախարարին հարցրեց, թե արդյո՞ք նախարարը տեղյակ է, որ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը ռմբակոծել են Ղարաբաղի բնակավայրերը պատճառելով մարդկային զոհեր, ինչպես նշում է ի միջի այլոց Վաշինգտոն Փոստ թերթը:

Նախարարը խոսելով չափազանց մտահոգիչ զարգացման մասին, չէր կարող հաստատել վերջին լուրը, քանի որ դեռևս գոյություն չունեն անկախ ռազմական վերահսկողություն իրականացնող մեխանիզմներ: Հետևաբար հնարավոր չէ գնահատել բռնությունների վերսկսման պատճառը և հրադադարի ռեժիմի պահպանումը: ԵԱՀԿ խումբը հետաքննում է այդ հարցերը: Նրա կարծիքով առայժմ չի կարելի ենթադրել, որհարևան երկրները որոշիչ դեր են խաղացել բռնության բռնկման հարցում, չնայած որ Թուրքիան հստակորեն արտահայտել է իր աջակցությունն Ադրբեջանին, իսկ Ռուսաստանը, թեև դրական դեր է խաղում երկու կողմերին հանգստացնելու ուղղությամբ, հայտնի է, որ համակրանք ունի մյուս կողմի նկատմամբ։ Պարոն Կունդերսի կարծիքով հիմնախնդրի լուծման երկարատև բացակայությունը մեծ վրդովմունքի պատճառ է դարձել։

Չնայած որ պատգամավորները համարում են ԵԱՀԿ Մինսկի խումբը որպես առաջին պատասխանատու մարմինը կողմերի հետ բանակցություններում լուծումներ գտնելու համար, այդուհանդերձ որոշակի աջակցող դեր է վերապահված ԵՄ-ի համար այս գործընթացում: Նիդերլանդների ԵՄ նախագահության շրջանակում, պարոն Կունդերսը կնախագահի ԵՄ նախարարների խորհրդի առաջիկա նիստը։ Նրա ուջադրության կենտրոնում կլինի, ըստ խորհրդարանի հանձնարարության, առաջին հերթին համաձայնության հասնել, շփման գծում անկողմնակալ ռազմական դիտարկումներ կատարելու վերաբերյալ:

Ինչպես արդեն 2016 թ. ապրիլի 5-ի մամլո հաղորդագրությամբ տեղեկացրել ենք, Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները (Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան, Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը և այլ կազմակերպություններ) Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին հանրագիր են ներկայացրել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Էյսինկին: Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները 2016 թ. ապրիլի 8-ին Ամստերդամի Դամ հրապարակում անց են կացրել բոլոքի հանրահավաք-ցույց ընդդեմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիայի։ Ցույցին մասնակցել են մի քանի հարյուր մարդ Հոլանդիայի տարբեր վայրերից։

Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա (FAON)


Առնչվող նյութեր
1. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
2. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
3. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
4. Մնացականյան-Մամադյարով հանդիպում Բրյուսելում
5. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
6. «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում
7. ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք
8. Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի
9. Հայաստանի եւ Արցախի նախագահները հանդիպել են Ստեփանակերտում
10. Հայաստանի Առաջին Հանրապետության և ՀՄԸՄ հիմնադրման 100-ամյակներին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: