ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Քնեսեթը Կը Մերժէ Հայոց Ցեղասպանութիւնը Ճանչցող Բանաձեւը

15 փետրվարի, 2018 | 10:00

ԵՐԵՒԱՆ, «Թերթ».- Իսրայէլի խորհրդարանը (Քնեսեթ) Չորեքշաբթի, Փետրուար 14ին քուէարկութեան դրած է Հայոց Ցեղասպանութիւնը ճանչնալու մասին բանաձեւը, որ առաջադրուած էր «Եշ Աթիտ» ընդդիմադիր կուսակցութեան առաջնորդ Եայիր Լափիտի կողմէ:

«Ճերուզալեմ Փոսթ»ի համաձայն՝ 41 երեսփոխաններ դէմ քուէարկած են եւ միայն 28 հոգի կողմ քուէարկած է անոր, ինչին իբրեւ հետեւանք բանաձեւը մերժուած է:

«Չկայ պատճառ, որուն համար Քնեսեթը, որ կը ներկայացնէ Հրէական Ողջակիզումէն անցած երկիր մը, չճանչնայ Հայոց Ցեղասպանութիւնը ու անոր նուիրուած յիշատակութեան օր չունենայ», ըսած է Լափիտ:

Յակոբ Սեւան

Յակոբ Սեւան

Հայ Դատի Երուսաղէմի յանձնախումբի ատենապետ Յակոբ Սեւան համոզուած է, որ Իսրայէլ ի վերջոյ պիտի ճանչնայ Հայոց Ցեղասպանութեան փաստը:

«Արմէնփրէս»ի հետ զրոյցի մը ընթացքաին, Յակոբ Սեւան անդրադարձաւ 14 Փետրուարին Քնեսեթի Հայոց Ցեղասպանութեան օրը նշելու մասին օրինագիծի քննարկման:

«Օրինագիծը ներկայացուել էր ոչ մեր նախաձեռնութեամբ, ինչպէս մինչ այս, երբ մեր աշխատանքի արդիւնքում նման նախաձեռնութիւններով հանդէս էր գալիս ընդդիմադիր «Մէերեց» կուսակցութիւնը: Նման օրինագիծ ներկայացնելու մասին մի քանի ամիս առաջ յայտարարել էր Եայիր Լապիդը՝ ինչ-որ առումով հաշուի առնելով իսրայէլա-թուրքական յարաբերութիւնների վատացման փաստը», ըսաւ Յակոբ Սեւան:

Ըստ անոր՝ այժմ Իսրայէլի մէջ, վարչապետ Նեթանեահուի դէմ կաշառակերութեան մեղադրանքներուն հետ առընչութիւն ունեցող ներքաղաքական որոշ գործընթացներ տեղի կ՛ունենան: Այդ գործին մէջ վկայ է «Եշ Աթիդ»ի առաջնորդ Եայիր Լապիդ:

«Վերջին շրջանում մենք Հայոց Ցեղասպանութեան հարցի շուրջ նախաձեռնութիւններով հանդէս չենք գալիս՝ չցանկանալով շահարկել հայկական հարցը, հաշուի առնելով նաեւ կոալիցիոն կառավարութեան եւ ընդդիմութեան միջեւ սուր պայքարը, քանի դեռ կառավարութիւնը չի յաղթահարել իր ժխտողական կեցուածքը: Միաժամանակ, վստահ ենք, որ գալու է այն օրը, երբ Իսրայէլը կը ճանաչի Հայոց Ցեղասպանութեան փաստը՝ հաշուի առնելով, որ հայ-իսրայէլական յարաբերութիւնները գնալով զարգանում են եւ ամրապնդւում, ու այլեւս սառնութիւն չկայ», յայտնեց Յակոբ Սեւան:

asbarez.com


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
5. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
6. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
7. Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանն իր հավատարմագրերը հանձնեց Իսրայելի նախագահին
8. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
9. Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
10. Սա մշակութային ցեղասպանություն է. Չեխական թերթը Թուրքիայում հայկական ժառանգության մասին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: