ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Քարտեզագրության անցած ուղին ու ապագան.հարցազրույց Ռուբեն Գալիչյանի հետ

21 օգոստոսի, 2015 | 06:21

galichian kartezՀարցազրույց Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի «Պատվո դոկտոր» աշխարհագրագետ Ռուբեն Գալչյանի հետ

Քարտեզագրությունը գիտություն է աշխարհագրական քարտեզների, դրանց կազմելու և օգտագործելու մեթոդների մասին։ Այս բնորոշումն արտահայտում է նաև քարտեզագրության տեխնիկական կողմերը։ ժամանակակից առումով քարտեզագրությունը գիտություն է քարտեզագրական պատկերներով տարածության արտացոլման և ուսումնասիրման, բնության ու հասարակական երևույթների զուգակցման, փոխադարձ կապերի և ժամանակի ընթացքում դրանց փոփոխությունների մասին։ Այդ բնորոշումը քարտեզագրության հետաքրքրությունների շրջանակում ներառնում է երկնային մարմինների և աստղային երկնքի քարտեզները, ինչպես նաև գլոբուսները, ռելիեֆ քարտեզներն ու քարտեզագրական գիտության մյուս տարածական մոդելները։ Քարտեզագրության մեջ առանձնացվում են մաթեմատիկական քարտեզագրություն, քարտեզաչափություն, քարտեզագիտություն, քարտեզների կազմում և խմբագրում, քարտեզների ձևավորման և հրատարակման բաժինները։

ժամանակակից քարտեզագրությունը ներառնում է՝

  1. գիտության տեսական հիմունքները (այդ թվում՝ քարտեզագրությունըառարկայի ու մեթոդների և քարտեզի մասին ուսմունքը),
  2. քարտեզագրական գիտության և արտադրության պատմությունը,
  3. քարտեզագրական աղբյուրագիտությունը,
  4. քարտեզների նախագծման և կազմման տեխնոլոգիան և տեսությունը,
  5. քարտեզների օգտագործման տեսությունը և մեթոդները։

Հնագույն քարտեզներից պահպանվել են մ․թ․ա․ 14-11 հազար տարի առաջ փորագրված քարտեզները։ Դրանք թե կենդանիների ոսկոռների վրա էին թե քարերի։ Մ․թ․ա 6-4 դարերում ընդլայնվում է մարդկանց պատկերացումը աշխարհի մասին, որոնք արտահայտվում են քարտեզների մեջ։ Դրան նպաստում է Ալեքսանդրիայի թանգարանը, որը այլևս գոյություն չունի։ Թանգարանը տնորինել է Էրաթոսթենը շուրջ 40 տարի։ Նրա աշխատությունն է եղել «Գեոգրաֆիան» որն էլ դարձավ երկիրը պատմող գիտության անվանումը։ Նա ծնվել է մոտավորապես մ․թ․ա 278-194թթ․։ Երկրագնդի մասին բավականին լուրջ աշխատություններ hasmik poghosianեն կազմել ՊտղոմեոսըՍտրաբոնը և այլ աշխարհագետներ։ Աշխարհագետները բնականաբար չէին կարող միանգամայն ուսումնասիրել երկրի տարածքները։ և այն տարածքները որոնք դեռ ուսումնասիրված չէին, կոչվել են լատիներեն տերրա ինկոգնիտա (անծանոթ երկիր)։ Հիշարժան են բաբելոնյան քարտեզը, որը կազմվել է մ․թ․ա 6-րդ դարում։ Քարտեզագրությունը զարգացման նոր փուլ է թևակոխումխաչակրաց նոր արշավանքների ժամանակ։ Եթե մինչև այդ քարտեզի կենտրոնում նշվում էր այն պետությունը ով կազմել էր, ապա խաչակիրների ժամանակ քարտեզի կենտրոնումԵրուսաղեմն էր։ Դարեր հետո Մարտին Բեհայմի կողմից ստեղծվեց միջնադարյան առաջին գլոբուսը։ Բայց ենթադրվում է, որ այն ստեղծվել է Կրատոսի կողմիցմոտավորապես մ․թ․ա 150թ-ին։ Աշխարագրական բացահայտումներից հետո աշխարհամասերն աստիճանաբար սկսեցին ճիշտ ուրվագծվել քարտեզների վրա։ Երկրագնդի մասին իրական տեղեկատվություն հավաքող ամբողջաական քարտեզները բավականին երիտասարդ են։

Այսօր էլ տարբեր առիթներով ստեղծվում են տարրաբնույթ քարտեզներ`մեր խստապահանջ ու հետաքրքրասեր հանրության պահանջները բավարարելու համար: Այս առիթով կայացած հարցազրույցը  Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի «Պատվո դոկտոր» աշխարհագրագետ Ռուբեն Գալչյանի հետ սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողին:

   -Տարիների հեռվից գնահատելով մեր  պատմության ու անցյալը, ինչպես կներկայացնեք այսօրվա ու պատմական քարտեզների վիճակը:

Եթե խոսում ենք ներկայում պատրաստվող քարտեզների մասին, ապա պետք է ասել, որ բավական բարձրորակ քարտեզագրեր ունենք: Նրանք մշտապես պատրաստում են նոր քարտեզներ, ներկայացնելով ներկա իրավիճակը: Տպագրական տեսակետից մեր ատլասները հաճախ հնաոճ են և երբեմն հնացած ձևի շրջանակենրով ու դիզայնով են ներկայացնում քարտեզները, բայց այս պակասը կարելի ու դյուրությամբ վերացնել:

ruben galijianԵթե խոսքն ընդհանրապես հին և միջնադարյան քարտեզների մասին է, ապա ցավոք Հայաստանում դրանց աղբյուրները շատ քիչ են, և հետևաբար նոր սերունդի ուսանողությունը առիթը չունի ուղղակի ծանոթանալու միջնադարյան ու հին քարտեզագրությանը, եթե չլինեն դրանք պատկերող բարձրորակ գրականություն: Իսկ քարտեզագրական գրականությունն էլ լինելով համեմատաբար սուղ, հնարավոր չի դյուրությամբ ձեռք բերել:  Հայաստանի գրադարաններում գոյություն ունեցող քարտեզների հները, մի քանի բացառությամբ,19 րդ դարից ավելի հին չեն:

Վերոհիշյալ պատճառով էր, որ ես ձեռնարկեցի իմ առաջին աշխատությանը, որը կոչվում է <Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ>, ուր ի մի են բերված միջազգայն կարևորություն ունեցող քարտեզագրական մշակույթի օրինակները, հավաքած աշխարհի տարբեր մայր ցամաքների գրադարաններից ու թանգարաններից և որոնք պատկերում և նշում են Հայաստանը:

Նաև այս պակասը լրացնելու համար էր, որ ես երեք տարի առաջ Մատենադարանին նվիրեցի իմ ամբողջ գրադարանը և քարտեզների ու ատլասների հավաքածոն: Սա պարունակում էր  հարյուրից ավելի քարտեզագրական մասնագիտական գրքեր ու շուրջ 230 հին ու միջնադարկան քարտեզներ ու ատլասներ, ինչպես նաև հարյուրավոր պատմական ու քարտեզագրական այլ գրքեր և ուղեգրություններ: Այսպիսով այս նյութերը առաջին անգամ լինելով Հայաստանում հասանելի են հետաքրքրվողներին:

  -Արդյո՞ք մեր երիտասարդ սերունդը լավ է ճանաչում մեր երկրի պատմությունն ու պատմական տեղանունները:

Մեր նոր սերունդը քիչ ճանաչողություն ունի երկրի իրական պատմությանը և հատկապես տեղանուններին ու պատմական աշխարհագրությանը: Մի պակաս, որը պետք է լրացնել հանրամատչելի գրականությամբ ու հեռուստատեսային ծրագրերով:

Եթե մատուցվում են նյութեր, ապա դրանք պետք է լինեն պատկերավոր և հետաքրքրաշարժ: Ներկայիս ինտեռնետային կայքերի հետ միայն կարելի է մրցել նրանցի ավելի լավ ծրագրերրով:

-Ըստ ձեզ, ինչպես են  ստեղծվում  մեր  ժամանակակից ու պատմական քարտեզները:

Քարտեզները ստեղծվում են ըստ կարիքի, և երբեմն էլ ըստ քաղաքական նպատակներ հետապնդողների պատվերների: Սա եղել է ու ներկայում էլ այսպես է: Սակայն դրանք փոքրամասնություն են կազմում և ցայտուն կերպով ցուցադրում են իրենց ինքնությունը և որակը:

Մեր օրերում պատմական քարտեզներ գծելն ու դրանց ճշգրիտ սահմաններ դնելն իմ կարծիքով նպատակահարմար չէ, քանի որ մինչև միջնադար քարտեզներում սահմաններ չէին նշվում, այլ երկրակմասերը կոչվում էին իրենց վրա բնավող ժողովուրդերին անունով: Սահմանները մշտափոփոխ են և կարևորը տեղանքի վրա բնակվող ժողովուրդն է:

 – Ինչպե՞ս են ծնվում Ձեր աշխատությունները:

Աշխատություններս արդյունք են օրվա քաղաքական և գիտական պահանջի և քարտեզագրական տեղեկությունների պակասը լրացնելու նպատակը:

 -Ունե՞ք անձնական  ծրագրեր, որ չեք հասցրել իրագործել պատրաստվում եք արդյոք հրատարակել Հայաստանի ժամանակակից դեմոգրաֆիկ տվյալների քարտեզ:

Ունեմ ծրագրեր, սակայն նրանց մասին խոսելը, նախքան աշխատության հիմնաքար տեղադրելը ճիշտ չեմ գտնում:

-Ո՞րն է Ձեր խրատը կամ խորհուրդն այսօրվա երիտասարդությանն ու քարտեզագիրներին:

Խորհուրդ կտամ անպայման հետաքրքվել ու ճանաչել մեր պատմությունը և պատմական աշխարհագրությունը: Առանց այդ գիտելիքների որևէ ազգի ներկայացուցիչ չի կարող դառնալ լիարժեք քաղաքացի և չի կարող պաշտպանել իր ժողովրդի շահերը:

Գարիկ Ավետիսյան

Երեւան


Առնչվող նյութեր
1. Հայկական հնագույն քարտեզներն առաջին անգամ ցուցադրվեցին Բրատիսլավայում
2. Հայաստանի պատմական քարտեզները Լատվիայում
3. Հայաստանի պատմական քարտեզներին նվիրված ցուցահանդես Վիլնյուսում
4. «Հայաստանը հին քարտեզներում» խորագրով դասախոսություն և քարտեզների ցուցադրություն Ավստրիայի ազգային գրադարանում
5. Ռուբեն Գալիչյանի գրքի շնորհանդեսը Մոսկվայում
6. «Պատմությունների բախումը Հարավային Կովկասում» գրքի շնորհանդեսը Լոնդոնում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: