ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Քարոզչական նվիրատվությո՞ւն… թե՞ օրինական կաշառակերություն

27 սեպտեմբերի, 2016 | 20:16

 

Hillary ClintonՍույն հոդվածը հիմնականում նախատեսված է Միացյալ Նահանգներից դուրս գտնվող ընթերցողների համար, որոնք հավանաբար ծանոթ չեն ամերիկյան օրենքներին քարոզչական նվիրատվության մասին:

Հետաքրքիր է, որ նույնիսկ ամերիկացիները հաճախ շփոթում են քաղաքական նվիրատվությունների վերաբերյալ սահմանափակումների բարդ կանոնները, որոնք տարբեր են տեղական, նահանգային և դաշնային ընտրությունների պարագայում:

Եկեք մանրամասն քննարկենք նվիրատվությունները՝ դաշնային ընտրությունների, ներառյալ նախագահականի համար: Մեկ անձի կողմից նախագահի թեկնածուին տրվող նվիրատվության առավելագույն չափը կազմում է 2700 դոլար մեկ ընտրության համար: Մինչ ամերիկացիների մեծ մասը նվիրաբերում է շատ ավելի փոքր գումարներ, ոմանք օրինականորեն նվիրաբերում են տասնյակ հազարավոր կամ հարյուր հազարավոր, իսկ երբեմն էլ միլիոնավոր դոլարներ…

Մեկ անձը տարեկան կարող է նվիրաբերել 10 հազար դոլար նահանգային, շրջանային կամ տեղական կուսակցական կոմիտեին, և տարեկան 33400 դոլար՝ ազգային կուսակցական կոմիտեին: Սակայն, անձը կարող է նվիրաբերել տարեկան 100200 դոլար՝ ընտրությունների հետ կապված ամեն տեսակ ծախսերի համար: Կան նաև Քաղաքական գործունեության կոմիտեներ (PACs) և «սուպեր PACs», որոնք կարող են կատարել անսահմանափակ նվիրատվություններ:

ԱՄՆ նախագահի թե հանրապետական, թե դեմոկրատական թեկնածուները  ներգրավված են տարբեր, կատարելապես օրինական, սակայն կասկածելի գործընթացներում, որպեսզի շրջանցեն մեկ անձի քարոզչական նվիրատվության՝ 2700 դոլարի սահմանափակումը: Այս հարցը լուսաբանելու համար, մեջբերեմ Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբից վերջերս ստացված էլեկտրոնային նամակից:

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը սեպտեմբերի 13-ին պետք է այցելեր Բևեռլի Հիլզ, Կալիֆորնիա, մասնակցելու երկու բացառիկ միջոցառումների, որոնց ընթացքում նախատեսվում էր հավաքել միլիոնավոր դոլարներ նրա նախընտրական քարոզարշավի համար: Ցավոք, նրա անսպասելի հիվանդության պատճառով այցը հետաձգվեց: 

Առաջին միջոցառումը նախատեսված էր սեպտեմբերի 13-ի կեսօրին, Սեթ ՄաքՖարլեյնի տանը, Լայնել Ռիչիի հատուկ ելույթով: Էլեկտրոնային նամակով հայտարարված էր, որ յուրաքանչյուր ոք, ով նվիրաբերեր 3 3400 դոլար, կունենար «ճաշի, գերադասելի նստատեղի և լուսանկարվելու» իրավունք Հիլարի Քլինթոնի հետ: Նրանք, ովքեր նվիրաբերեին 10 հազար դոլար, կարող էին միայն «ճաշել և գերադասելի նստատեղ ունենալ» նախագահի թեկնածուի հետ՝ առանց լուսանկարվելու իրավունքի, իսկ նրանք, ովքեր նվիրաբերեին 5 հազար դոլար, կարող էին ընդամենը ճաշել նախկին Առաջին տիկնոջ հետ՝ առանց գերադասելի նստատեղի և նրա հետ լուսանկարվելու իրավունքի:

Ավելի ուշ՝ նույն օրը երեկոյան, նախատեսված էր ավելի բացառիկ, այդ իսկ պատճառով ավելի թանկ դրամահավաքի միջոցառում: Նրանք, ովքեր կարող էին իրենց թույլ տալ 100 հազար դոլարի նվիրատվություն անել մեկ զույգի համար, արտոնություն կունենային մասնակցելու «զրույցի և ընթրիքի Հիլարի Ռոդհամ Քլինթոնի հետ, Դայանա ֆոն Ֆյուրսթենբերգի և Բարի Դիլերի տանը»: Միջոցառումը վարելու էին «Դայանա ֆոն Ֆյուրսթենբերգը և Բարի Դիլերը, Ջեյն և Մայքլ Էյսներները, Կարեն և Ռասել Գոլդսմիթները և Էդգար Սարգսյանը»:

Հիլարի Քլինթոնի նախատեսված դրամահավաքի միջոցառումներից մեկ շաբաթ անց, նրա փոխնախագահի թեկնածու Թիմ Քեյնը, երկու անգամ հանդես եկավ Հարավային Կալիֆորնիայում: Սեպտեմբերի 19-ին, Բևեռլի Հիլզում Ջեյ Սուրեսի կողմից տրվեց պաշտոնական ճաշ, որը հայտարարված էր որպես «Զրույց Թիմ Քեյնի հետ»: Միայն 27 հազար դոլար նվիրաբերած անձինք կարող էին մասնակցել թեկնածուի հետ ընդունելությանը: Նրանք, ովքեր նվիրաբերեին 10  հազար դոլար, կարող էին միայն լուսանկարվել փոխնախագահի թեկնածուի հետ (առանց ընդունելության), իսկ 2700 դոլար նվիրաբերող անձինք պարզապես կարող էին ճաշել նրա հետ՝ առանց ընդունելության և լուսանկարվելու…

Այդ օրը երեկոյան, Լոս Անջելեսում, Եվա Լոնգորիայի տանը տեղի ունեցավ ավելի թանկ, բացառիկ միջոցառում՝ հայտարարված որպես. «իսպանախոս ամերիկացիները Հիլարիի համար. ճաշ Թիմ Քեյնի հետ»: Նրանք, ովքեր վճարել էին 100 հազար դոլար, իրավունք ստացան մասնակցել ընդունելությանը, ճաշել և լուսանկարվել փոխնախագահի թեկնածու Թիմ Քեյնի հետ: Նվիրատուն, 33400 դոլարի դիմաց, կարող էր միայն ճաշել և լուսանկարվել, իսկ նրանք, ովքեր նվիրել էին միայն 10 հազար դոլար՝ միայն ճաշել…

Մինչ ոմանք մեծ քարոզչական նվիրատվություններ են անում՝ շփվելու քաղաքական գործիչների և հայտնի մարդկանց հետ, որոնք մասնակցում են նման դրամահավաքի միջոցառումներին, ուրիշները անձնական կամ գործարար շահեր են ակնկալում թեկնածուից, որը կարող է ընտրապայքարից հետո դառնալ Միացյալ Նահանգների նախագահ: Այս նվիրատվությունները կատարելապես օրինական են, քանի որ թեկնածուն բացահայտում է նվիրատուի անունը և ներկայացնում ստացական:  Շատ երկրներում քաղաքական թեկնածուներին գումար տալը կոչվում է կաշառակերություն:

Որոշ ամերիկացի քաղաքական գործիչներ պարծենում են, որ չեն ընդունում քարոզարշավի նվիրատվություններ PACs-ից կամ ընկերություններից, ուստի իրենք պարտական չեն լինի խոշոր նվիրատուներին ընտրություններից հետո… Վերջերս էլեկտրոնային նամակում, կոնգրեսական Ջոն Սարբեյնզը (դեմոկրատ՝ Մերիլենդից), հայտարարել էր, որ նա գումար չի վերցնելու PAC-ից, քանի որ «Ես չեմ ցանկանում ճնշման ենթարկվել»: Նա ընդգծել է, որ հավատում է այն «կառավարությանը, որն ստեղծված է ժողովրդի կողմից, ժողովրդի մասնակցությամբ և հանուն ժողովրդի»…

 Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


Առնչվող նյութեր
1. Սփյուռքի նախարարն առաջարկում է Սփյուռքի համար խորհրդարան ձևավորել Հայաստանում
2. Ինչպես չղեկավարել կառավարությունը և իշխանությունից զրկվել ժողովրդի կողմից
3. Ինչպես է Ադրբեջանը խեղաթյուրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. մաս 1, 2
4. Նախագահ Թրամփը մեկ շաբաթվա ընթացքում երկու ապտակ ստացավ ՄԱԿ-ում
5. Հինգերորդ դարի պատմիչը նկարագրում է հայ հասարակության ողբալի վիճակը
6. Ալիևը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ստում է ամբողջ աշխարհի առջև
7. Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
8. Ադրբեջանը մեղադրվում է Եվրոպայի խորհրդին միլիոնավոր դոլարների կաշառք տալու մեջ
9. Թուրք գրողը բացահայտում է հրեաների հետապնդումները Թուրքիայում
10. Դոկտ. Աքչամը հաստատում է թուրքերի ցեղասպան մտադրությունը՝ ապացուցելով Թալեաթի հեռագրերի վավերականությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Ապիլայֆ»ը երեք գյուղերում կզարգացնի մեղվաբուծությունը
2.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
3.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
4.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
5.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
6.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
7.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
8.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
9.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
10.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: