ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Քառասնորդաց պահոց շրջանի խոկումներ

23 մարտի, 2017 | 08:42

Քառասնորդաց պահոց այս օրերուն, իւրաքանչիւր քրիստոնեայ պէտք է խղճի խոր քննութիւն մը կատարէ: Ներքսապէս զօրանալու որ աւելի դիմադրութիւն ցուցաբերէ փորձութիւններու դէմ և ատով կարենայ մերձաւորին նուիրել իր հաւատքը որպէս վկայութիւն: Մարդս նշանի մը,խօսքի մը կը կարօտի ճանչնալու համար Տէրը,դուրս գալու համար ամէնօրեայ միապաղաղութենէն որ կը հրամցուի մետիաներու և քաղաքական աշխարհի լուրերուվ որ յաճախ կրկնութիւններ են՝ որ զիրար կը հակասեն : Միւս կողմէն մարդս ամէն անգամ տրամադիր չէ լսածին կամ տեսածին հաւատալու:

Մովսէս քանի տեսակ հրաշքներ խնդրեց Աստուծմէ որ հրեայ ժողովուրդը հաւատայ և հետեւի իրեն – նոյնը կը հաստատէ Պետրոս Առաքեալ /Բ Թուղթ Ա,16 /

Շինծու առասպելներու հետեւելով չէ որ ձեզի ճանչցուցինք մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի զօրութիւնը և գալուստը,այլ անոր մեծվայելչութեան ականատես վկաներն եղանք—:

Սովորաբար կը կարծենք որ մարդս կապիկէն զանազանողը իր ստեղծագործելու կարողութիւնն է՝ մոռնալով հիմնականը ,ինչպէս կը սիրէր կրկնել Հայր Մարգոցին,համալսարանի փայլուն ուսուցիչներէս՝ որ կապիկը երբեք պիտի չկարենայ հոգեւոր ապրումներ ունենալ, քանի մարդս միայն կենդանի էակ մը չէ այլ անբաղդատելիօրէն գերազանց արարած մըն է ,աննման ամէն տեսակէտով :

hayr harutuin pztikianՉափանիշներու արմատական տարբերութիւն

 Շուրջ կէս դար է ամենամեայ այցերովութիւններով,ընթերցումներով, մարդկային շփումներով կը փորձեմ սովետահայ և յետ սովետական հայուն խորհուրդը մեկնաբանել և տակաւին բան չեմ հասկցած,: Գիտեմ որ ամէն առաւօտ ,առօրեայ զբաղանքներուս չանցած,երբ աչք մը տամ հայկական կայքերուն կրնամ անսպասելի անակնկալներու առջեւ գտնուիլ,ժամանակին աւելի լաւատես և միամիտ էի կը կարծէի որ թերթերու առաջին էջին վրայ մեծատառ պիտի կարդայի որ . ,,ԵՐԷԿ ԳԻՇԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՆԵՐԸ ԱՌԱՆՑ ԴԻՄԱԴՐՈՒԹԵԱՆ ՄՏԱԾ ԵՆ ԵՒ ԱԶԱՏԱԳՐԱԾ ՆԱԽԻՋԵՒԱՆԸ -ԹՈՒՐՔԻԱ ՇՊՐՏԵԼՈՎ ՄԻ ՔԱՆԻ ՀԱԶԱՐ ԱԶԷՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ,,: Կամ արցախեան ուժերը գիշերուայ ժամերուն ՀԱՍՆԵԼՈՎ ՄԻՆԳԷՋԱՒՈՒՐԻ ԱՄԲԱՐՏԱԿ ՝հրաման ստացած են նախագահէն Կուր գետը չանցնիլ:

 Եւ այսպէս երազանքներ ապրելով տարիները անցան և երբ տեսարանը սկսաւ փոխուիլ և աւելի արագ սկսան հայ զինուորներու մահուան գուժեր հասնիլ ճակատէն և յետ մահու մետալակիրներու թիւը աւելնալ,սկսայ սարսափով բանալ կայքերը որ չըլլայ թէ /Աստուած չընէ/, թշնամիները անցած են մեր սահմանը և ընդարձակ տարածքներու տիրացած ՞որովհետեւ մեր հերոս տղաքը 1981-ի զինամթերով չեն կրցած դիմագրաւել թշնամիին իսրայէլեան և ռուսական գերարդիական զէնքերու տարափը և տուած բազմաթիւ զոհեր ՞: և տակաւին ,,, ինչ՞ կրնաս հասկնալ երբ իմանաս որ ազգին ընտրելագոյն զաւակներ բանտերու մէջ կը փտին,Ազգին պաշտպան հերոսներ որպէս ԱԶԳԻՆ ԴԱՒԱՃԱՆ կը ձերբակալուին,և հանրայայտ աւազակներ պալատներ կը բաձրացնեն աղքատ մայրաքաղաքի մը մէջ որ աւելի յայտնի է իր գազինոներով,գիշերային դանակայարութիւններով քան իր ճարտարապետական շքեղ կառոյցներով և աննման մշակութային հարստութիւններով:

Այս կացութիւններու առջեւ միշտ կը յիշեմ իմ տաղանդաւոր և ինքնատիպ դասընկերիս՝ԶՈՒԼԱԼԻՆ յանկարծաբանած երկտողը՝ ԽՈՐՀՈՒՐԴ ԲԱԶՈՒՄ ՏՐՏՄՈՒԹԻՒՆ ՇԱՏ,Կ՝ԵՐԹԱՄ ԴԷՊԻ ԱՇՏԻՇԱՏ։

Հայր Հարություն վարդապետ Պզտիկեան

ՓԱՐԻԶ

 


Առնչվող նյութեր
1. Հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպում Մոսկվայում եւ համատեղ հայտարարություն
2. Հոգեւոր զրույցներ1. Աստված երբ մոտենում է մարդկանց, նրանց փրկությունն է ուզում, ոչ թէ հրաշքով զարմացնել
3. Մխիթարյան Միաբանության Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի հիմնադրման 180 ամյակը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: