ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի

24 սեպտեմբերի, 2018 | 15:03

2012 թվականից Երեւանում գործում է «Քանկոր» բժշկական կենտրոնը, որտեղ կատավող սրտաբանական վիրահատությունները մեծաթիվ մարդկանց նոր կյանք են պարգևել: Ոչ թե բուժել ինֆարկտը, այլ կանխարգելել դրա առաջացումը. «Քանկոր»   սրտաբանական բժշկական կենտրոնում առաջնորդվում են այս սկզբունքով: Անգամ բարդ դեպքերում, պացիենտները գիտեն, որ Քանկոր կենտրոնը այն մասնագիտացված բուժհաստատությունն է, որտեղ իրենք ոտքի կկանգնեն առավելագույնս սեղմ ժամկետներում՝ շնորհիվ իրենց գործը սիրող պրոֆեսիոնալների: 

Փորձառու բժիշկների թիմը առաջնորդվում է աշխարհում ընդունված ու փորձված բուժման ամենաժամանակակից մեթոդներով ու չեն խուսափում գործ ունենալ անգամ ամենաբարդ դեպքերի հետ: Արդյունքների մասին խոսում են վիճակագրական տվյալները: 6 տարում կատարվել է շուրջ 12.000 սրտի միջամտություններ` ստենտավորումներ, բաց վիրահատություններ…

Հետվիրահատական կազդուրման, ապրելիության, կյանքի որակի բարելավման ցուցանիշները լիովին   համընկնում են եվրոպական լավագույն չափանիշներին:

«Սրտամկանի ինֆարկտը չի առաջանում ուժեղ ապրումների արդյունքում: Ինֆարկտի դեպքում անոթը հիմնականում փակվում է տարիներ շարունակ զարգացող աթերոսկլերոզի պատճառով: Տարիներ առաջ ընդունված էր նախաինֆարկտային վիճակում գտնվող մարդուն երկարատեւ բուժում նշանակել, որը միայն երկարաձգում է անոթի փակվելու ժամանակը: Այսօր արդեն մենք կատարում ենք ստենտավորման միջամտություն, չենք թողնում փակվի` այսպիսով փրկելով հիվանդի կյանքը եւ մինիմումի հասցնելով բուժման ժամկետները»,- պատմում է կենտրոնի հիմնադիր Շահեն Խաչատրյանը: Հեղինակավոր մասնագետ ՀՀ-ում միջամտային սրտաբանության հիմնադիրն է ու մի ողջ կյանքն է նվիրել մարդկանց կյանքեր փրկելու առաքելությանը:

Քանկոր բժշկական կենտրոնը կառուցելիս հաշվի է առել ամեն մի մանրուք. «Հիվանդանոցը ոչ միայն գեղեցիկ արտաքին տեսք պետք է ունենա, այլեւ ժամանակակից ստանդարտներին համապատասխանող միկրոստրուկտուրա, համատապասխանեցված լինի որակյալ բուժսպասարկման միջազգային ստանդարտներին, ճիշտ հաշվարկված լինի օդափոխող և տաքացնող, ազդանշանային  համակարգերի տեղադրման պարամետրերը, արդյունավետ ու ճիշտ կազմակերպված լինի դեպի վիրահատարան կամ վերակենդանացման բաժանմունք տանող մուտքերը, հիվանդասենյակների հարմարավետությունը, պացիենտների հարազատների համար նախատեսված սպասասրահները: Մենք ձգտել ենք անել առավելագույնս, որպեսզի պացիենտն իրեն մեզ մոտ առավելագույնս կոմֆորտ զգա ու առավել արագ կազդուրվի»,- նշում է բժիշկը:  Կենտրոնը բաղկացած է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների բազմակողմանի  հետազոտման ու համալիր բուժման համար անհրաժեշտ բոլոր ստորաբաժանումներից:

Շահեն Խաչատրյանը նաև վստահությամբ խոսում է իր թիմի պրոֆեսիոնալիզմի մասին, ընտրել է լավագույններին իր աշակերտներից ու կոլեգաներից, ովքեր պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում ու Հայաստան բերում առաջատար երկրների լավագույն փորձը: “Մեզ մոտ հավաքված են էնտուզիաստներ, ովքեր չափազանց սիրում են իրենց գործը ու անում առավելագույնը սիրտ-անոթային համակարգի հետ կապված ցանկացած խնդիր ունեցող հիվանդի օգնելու համար”,- նշում է նա: Կենտրոնը պատրաստ է նաև անհետաձգելի հիվանդների շուրջօրյա  ընդունելությանն ու համապատասխան բուժօգնության կազմակերպմանը:

«Քանկոր» բժշկական կենտրոնում պոլիկլինիկական ծառայությունում այս պահին գրանցված են շուրջ 25.000 հիվանդ, ովքեր գտնվում են մշտական վերահսկողության տակ:

«Մեր  կենտրոնում գործում է, այսպես ասած, բուժման ամերիկյան մեթոդը: Մեզ մոտ հստակ տարանջատում, տարբեր բաժանմունքներում աշխատող բժիշկներ: Մեկ հիվանդի բուժման պատասխանատուն կոնկրետ մասնագետ: Հիվանդը  ստանում է համակողմանի բուժում, հսկողության տակ է գտնվում մշտապես՝ ախտորոշումից միչեւ հետվիրահատական շրջան: Այսպիսով բժիշկը ավելի քան լավ է ճանաչում իր պացիենտին,  լավատեղյակ է նրա առողջական խնդիրներից եւ մշտական կապ է պահում պացիենտի հետ: Միեւնույն  ժամանակ մենք չափազանց շատ ենք կարեւորում թիմային մոտեցումը: Հիվանդի շուտ եւ լիարժեք  կազդուրվելը ամբողջ թիմի հոգսն է: Եթե գիշերը, օրինակ,  ծանր դեպք ենք ունենում,  վիրահատարանում, բացի հերթապահ բժիշկներից,  պացիենտի կողքին կանգնած է լինում բժշկական ողջ անձնակազմը»,- պատմում է Շահեն Խաչատրյանը՝ կոչ անելով մարդկանց՝ մշտապես հետևել իրենց առողջությանը, հրաժարվել վնասակար սովորություններից, որպեսզի սրտի վրա կատարվող բարդ միջամտություններին գործը չհասնի:

 

 

 

 

 

 

 

 

 


Առնչվող նյութեր
1. Ինչպե՞ս է սրտի ստենտավորումը կյանքեր փրկում. մեկնաբանում է Քանկոր ԲԿ-ի մասնագետը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: