ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի հոբելյանական ցուցահանդեսը

20 հուլիսի, 2013 | 23:21

ԵՐԵՎԱՆ. – Հուլիսի 18-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց ժողովրդական նկարիչ, քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի հոբելյանական ցուցահանդեսը:

Վարպետը հանրությանը առավելապես հայտնի է Արցախյան «Մենք ենք մեր սարերը» մոնումենտալ հուշակոթողով: Բաղդասարյանի ստեղծագործություններն ունեն բավականին լայն, ընդգրկուն բովանդակություն, նյութի ազատ ընտրություն` հրակավ, ալյումին, բրոնզ: Քանդակագործին հետաքրքրել է առավելապես դիմաքանդակը, որը թույլ է տվել իր ուշադրությունը բևեռել մարդկային տարբեր խառնվածքների վրա. նա ստեղծել է անվանի մտավորականների քանդակաշար` Ե. Չարենց, Ս. Փարաջանով, Լեո, Վ. Սարոյան և այլք: Բաղդասարյանը էապես նպաստել է հաստոցային քանդակի զարգացմանը: Հեղինակի հաստոցային աշխատանքներից լավագույնները գտնվում են Ազգային պատկերասրահի հավաքածուում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում և արտասահմանյան թանգարաններում:

Սարգիս Բաղդասարյանը իր մտածողությամբ մոնումենտալիստ էր, ինչի վկայությունն են Հայաստանի տարածքով մեկ տեղադրված են նրա մոնումենտալ շուրջ 28 աշխատանքները:

Ս. Բաղդասարյանը ծնվել է 1923 թ. Բանազուր (այժմ՝ ԼՂՀ Հադրութի շրջանում): 1978 թ. ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ կոչմանն է արժանացել, 1985 թ. արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի: Գործերից պահվում են Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի (Մոսկվա), Լիտվայի, Տաջիկստանի թանգարաններում, ՀԱՊ-ում: Ս. Բաղդասարյանի ստեղծագործություններեից են Հունան Ավետիսյան» (1959, բրոնզ, Դափան), «Ավետիք հսահակյան», 1965, բրոնզ, Երևան), «Հակոբ Պարոնյան» (1965, գրանիտ, Երևան), «Մենք ենք, մեր սարերը» («Ղարաբաղցիներ», 1967, տուֆ, Ստեփանակերտ, պատկերը դրոշմված է ԼՂՀ զինանշանի վրա), «Դավիթ Բեկ» (1978, կոփածո պղինձ, Կապան) հուշարձանները, «Մտածողը» քանդակը (1966, շամոտ, Կարրարա, Իտալիա), ժողովուրդների բարեկամությանը նվիրված հուշարձանը (1977, ավազաքար, Շոպրոն, Հունգարիա) և այլն: անդակագործը մահացել է 2001 թ. Երևանում:

Գարիկ Ավետիսյան

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Քանդակագործ Գևորգ Թադևոսյանի կյանքի դիպվածները. բացառիկ ցուցադրություն Երեւանի կենտրոնում
2. Նկարիչ-քանդակագործ Արսեն Քլյանի նվերը հայ ժողովրդին
3. ԼՈՆԴՈՆ. Քանդակագործ Միքայել Օհանջանյանի փայլուն մասնակցությունը ,,Ֆրիզ,, Արվեստի տոնավաճառ-փառատոնին
4. Քանդակագործ Արտաշես Հովսեփյանի արվեստը Գաֆէսճեան կենտրոնում
5. Միքայել Օհանջանյանի ՙԴուրքը՚ Միլանում
6. «Արշիլ Գորկի» մեդալ՝ կանադահայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիկոլ Փաշինյանը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացմանը
2.Մենք պետք է կարողանանք կայուն և կանխատեսելի երկիր կառուցել. ասել է նախագահ Սարգսյանը ,,Ֆրանկ Մյուլեր»ում
3.Արմեն Սարգսյանը Ժնևում մասնակցել է Համաշխարհային ներդրումային համաժողովի բացմանը
4.Օծվել է Ախթալայի Սբ. Աստվածածին վանքի խաչը
5.«ԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԱԿԱՏԻՑ 100 ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ» խորագրով միջազգային գիտաժողով Լիոնում՝ նոյեմբեր 9-10
6.Իտալիա. Հայրապետական Սուրբ Պատարագ Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցում
7.Գիտության զարգացում համակարգչային տեխնոլոգիաներով
8.Լիար­ժեք կրթութ­յուն լսողության խանգարում ունեցող ե­րե­խա­նե­րին
9.Բարեկարգվում է Ախթալայի վանքի շրջակայքը
10.11 երիտասարդ արժանացել են «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակների՝ ստանալով UWC քոլեջներում ուսանելու հնարավորություն
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: