ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Քանդակագործ Արտաշես Հովսեփյանի արվեստը Գաֆէսճեան կենտրոնում

23 հունիսի, 2016 | 07:14

Artashes Hovsepyan 3Հունիսի 23-ին, ժ. 18:30-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) «ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏ» շարքը ներկայացնում է հատուկ երեկո՝ նվիրված հայ մեծանուն քանդակագործ Արտաշես Հովսեփյանի 85-ամյա հոբելյանին:

Երեկոն կմեկնարկի ԳԱԿ-ի «Սասունցի Դավիթ» սրահում ս.թ. մայիսի 21-ին ԳԱԿ-ում բացված Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» որմնաքանդակի դիտմամբ: Միջոցառումն այնուհետև կշարունակվի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում, որտեղ արվեստի քննադատ Լիլիթ Սարգսյանը հանդես կգա Արտաշես Հովսեփյանի ստեղծագործական ժառանգության մասին բանախոսությամբ, որից հետո կցուցադրվի ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմը (2005թ.):

Միջոցառման մուտքն անվճար է, նախնական գրանցմամբ: Տեղեկությունների կամ նախնական գրանցումների համար զանգահարել +374 10 541932/34:

———————–

Արտաշես Հովսեփյանը ծնվել է 1931 թվականի հունիսի 22-ին Հայաստանի Սառնակունք գյուղում (Սյունիքի մարզ): 1954 թվականին Հովսեփյանն ընդունվել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարան, որի երկրորդ կուրսից նրան տեղափոխել են Լենինգրադ (ներկայիս ՍանկտՊետերբուրգ)՝ ուսանելու Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ինստիտուտում, որը նա ավարտել է 1961 թվականին: 1989 թվականին քանդակագործն արժանացել է արվեստի վաստակավոր գործչի կոչման: Արտաշես Հովսեփյանի առավել հայտնի աշխատանքների թվին է պատկանում հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանը (1974, Երևան, ճարտարապետ՝ Սեդա Պետրոսյան): Երևանում և Հայաստանի բազմաթիվ այլ քաղաքներում Արտաշես Հովսեփյանը ստեղծել է ավելի քան 50 բոլորաքանդակներ, որմնաքանդակներ և կիսանդրիներ: Նրա աշխատանքներից են Սուրբ Սարգիս եկեղեցու որմնաքանդակները (1975, Երևան, ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան), Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Վեհարանի բակի խաչքարը (1975), Սիսիան քաղաքի մուտքի արծիվը (1975), Երևանի կոնյակի գործարանի որմնաքանդակները (1975-1993), «Սասունցի Դավիթ» կայարանի որմնաքանդակները (1981, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտեն), կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի արձանը (1987, Երևան, ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան), գիտնականներ Օրբելի եղբայրների հուշարձանը (1988, Ծաղկաձոր, ճարտարապետ՝ Ռոմեո Ջուլհակյան): Արտաշես Հովսեփյանի վերջին աշխատանքներից է Հրանտ Մաթևոսյանի արձանը՝ գրողի անունը կրող դպրոցի բակում (2013, Երևան): Արվեստագետը կերտել է բազմաթիվ գրեթե բնական չափերի սքանչելի դիմաքանդակներ, ինչպես նաև նաև մի քանի հարյուր գրաֆիկական աշխատանքներ:Artashes Hovsepyan 2

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է 2010թ. Հոկտեմբերից և նվիրված է հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ցուցադրում է ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, կազմակերպում դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր և կրթական ծրագրեր: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000:

Artashes Hovsepyan 1


Առնչվող նյութեր
1. Քանդակագործ Գևորգ Թադևոսյանի կյանքի դիպվածները. բացառիկ ցուցադրություն Երեւանի կենտրոնում
2. Նկարիչ-քանդակագործ Արսեն Քլյանի նվերը հայ ժողովրդին
3. ԼՈՆԴՈՆ. Քանդակագործ Միքայել Օհանջանյանի փայլուն մասնակցությունը ,,Ֆրիզ,, Արվեստի տոնավաճառ-փառատոնին
4. Միքայել Օհանջանյանի ՙԴուրքը՚ Միլանում
5. Սահակ Պողոսյանի ,,Մեծ մորս աչքերի լռությունը,,
6. «Սարգիս Համալբաշյան. հայկական թաղամաս» ցուցադրությունը Գաֆէսճեան կենտրոնում
7. «Արշիլ Գորկի» մեդալ՝ կանադահայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանին
8. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է «Կախարդական լաբիրինթ» և «Քաղաք Հունդերթվասեր» նոր կրթական ծրագրերի մեկնարկը
9. ԳԱՖԷՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆ. ԲԵՆՋԱՄԻՆ ԲՐԻՏՏԵՆ – 100
10. «Բնության հրաշքներ. ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից» ցուցադրության բացումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: