ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Քայլ դեպի տուն» ծրագիր՝ օգոստոսի 10-24-ը կմասնակցեն 550 պատանիներ 26 երկրներից

03 հուլիսի, 2018 | 12:00

Ուշադրություն. սփյուռքի նախարարությունը հայտարարում է «Քայլ դեպի տուն» ծրագրի մեկնարկի մասին

ՀՀ սփյուռքի նախարարությունը օգոստոսի 10-24-ը իրականացնում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` կրթական և ճանաչողական: Կրթական բաղադրիչը ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ (արևելահայերեն և արևմտահայերեն):

Ծրագրի ճանաչողական մասը նախատեսում է մասնակիցների այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, ինչպես նաև մի շարք առաջատար ուսումնական, ստեղծարար և տեխնոլոգիական կենտրոններ: Հանդիպումներ կլինեն պետական պաշտոնյաների և մշակութային գործիչների հետ: Մասնակիցների համար կազմակերպվելու է նաև ճամբարային քառօրյա ծրագիր:

«Քայլ դեպի տուն» ծրագրին մասնակցելու հայտերն ընդունվել են սահմանված կարգով՝ մինչև հունիսի 30-ը:

Ստացվել է շուրջ 550 հայտ՝ աշխարհի 26 երկրի հայ համայնքներից:

Սա աննախադեպ իրադարձություն է, երբ սփյուռքի նախարարությունը միաժամանակ ավելի քան 5 հարյուր մասնակից է ընդունելու նույն ծրագրի շրջանակներում: Հետևաբար, «Քայլ դեպի տուն» ծրագիրը լավագույնս կազմակերպելու և իրականացնելու համար մենք դեռ մեկ ամիս առաջ սկսել ենք համագործակցել «Դասավանդի՛ր Հայաստան» (Teach For Armenia) և «Դեպի Հայք» (Birthright Armenia) կրթական կազմակերպությունների հետ: Վերջիններիս ջանքերով մշակվել է ծրագրի կրթական մասը: Դասընթացներն անցկացվելու են Հայ-ռուսական համալսարանի հետ: Այսպիսով, Հայ-ռուսական համալսարանը մեզ անվճար հիմունքներով կտրամադրի անհրաժեշտ քանակությամբ լսարաններ, կապահովվեն դասընթացների համար նախատեսված պայմանները, իսկ կրթական գործընթացը կղեկավարեն «Դասավանդի՛ր Հայաստան» և «Դեպի Հայք» կազմակերպությունների մասնագետներն ու ուսուցիչները:

Բացի այդ, հաշվի առնելով, որ մասնակիցների քանակը չափազանց մեծ է լինելու՝ մենք սկսել ենք նաև բանակցություններ վարել այլ կազմակերպությունների հետ: Արդյունքում «Կոնվերս բանկը» և «gg»-ն պատրաստակամություն հայտնեցին համալրելու ծրագրի հովանավոր-թիմակիցների շարքերը՝ այդպիսով մեծ աջակցություն ցուցաբերելով մեզ:

Մենք բաց ենք նաև նոր առաջարկների համար և ուրախ կլինենք ընդլայնելու մեր թիմը:

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
2. Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
3. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ՆԱԽԱԳԻԾ
4. Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է.Նիկոլ Փաշինյան
5. Իշխան Թովմասյան. Մեկնելու եմ Հայաստան, այնտեղ շատ գործ կա անելու
6. Եվրոպայի ամենաերիտասարդ գործող նախարարը Հայաստանից է
7. Ներկայացվել է «Արի տուն» ծրագրի բարեփոխված տարբերակը՝ «Քայլ դեպի տուն» ծրագիրը /Օգոստոսի 10-24-ը/
8. Սփյուռքի նախարարը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հետ
9. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
10. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: