ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Քայլերթ և բողոքի ցույց Հաագայում Ադրբեջանի դեսպանության դիմաց

28 փետրվարի, 2018 | 06:34
2018թ Փետրվարի 27-ին ‘ հերթական անգամ Հոլանդահայ Համագործակցող Կազմակերպությունները քայլերթ, ապա ցույց կազմակերպեցին Հաագայում Ադրբեջանի դեսպանության առջև՝ հիշատակելով 30 տարի առաջ 1988 թվականի Սումգայիթի, Բաքվի և այլ քաղաքների անմեղ  զոհերին:

Դեռ փետրվարի 20-ին մեր պատվիրակությունը միասնական հայկական Հոլանդահայ կազմակերպությունների միջնորդություն էր ներկայացրել խորհրդարանի արտաքին գործերի  մշտական ​​հանձնաժողովին և ուշադրություն հրավիրել  դեռեւս չլուծված  Լեռնային Ղարաբաղի   հակամարտությանը: Նամակ էր ուղարկվել  նաեւ արտաքին գործերի նախարար Քաագին:

Հայկական կազմակերպությունները կոչ են արել հոլանդացի քաղաքական գործիչներին ավելի ակտիվորեն ներգրավվել եւ աջակցել ԵՄ-ին `Մինսկի խմբի աշխատանքներինմ նաև հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան եւ բաց ռասիզմը Հայաստանի  ու  հայերի դեմ:

Հոլանդահայության ցույցն սկսեց «Խաղաղության պալատին»  հարող հրապարակից ։  Քայլերթով և վանկարկումներով ցուցարարներն անցնելով Հաագայի փողոցներով հասան Ադրբեջանի դեսպանություն, որտեղ  ելույթներ ունեցան Նիդերլանդների ՀՀԴ Հայ Դատի գրասենյակի նախագահ Մասիս Աբրահամյանը, նույն կառույցի երիտասարդական թևի ներկայացուցիչ Սեպուհ Աբրահամյանը. Հոլանդահայ կառույցների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը: Հնչեց ադրբեջաներեն լեզվով ելույթ, որը մեծ իրարանցում է  առաջ  բերել ֆեյսբուքի ադրբեջանցի օգտատերերի շրջանում:

Ցուցերթի մասնակիցները կրում էին ցուցապաստառներ, որտեղ զգաստության կոչեր էին ուղղված Ադրբեջանին’ դադարեցնելու համար Արցախի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքը: Հնչեցին ազգասիրական երգեր, հուզիչ էր դպրոցական Մասիս Դավթյանի երգի կատարումը:
Այսպիսով մեկ անգամ ևս հոլանդահայությունը ապացուցեց, որ հազարավոր կիլոմետրեր հայրենիքից հեռու ևս կանգնած է հայրենիքի ու այն  պաշտպանող իր զինվորի կողքին։
«Նիդերլանդական Օրագիր» 


Առնչվող նյութեր
1. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
2. ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք
3. Հայաստանի Առաջին Հանրապետության և ՀՄԸՄ հիմնադրման 100-ամյակներին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում
4. «Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ կանցկացվի Պրահայում, Ստրասբուրգում, Նիդերլանդներում եւ եվրոպական այլ երկրներում
5. Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կողմնակից է ժողովրդական շարժմանը
6. ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրեր հանձնեց Նիդերլանդների թագավորին
7. Ապրիլի 21-ին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու պատին տեղադրվելու է խաչքար
8. Երեք հայ թեկնածուներ հաղթել են Նիդերլանդների տեղական ընտրություններում
9. Հայերը 2018 թ. Նիդերլանդների ավագանու ընտրություններում
10. Հայազգի թեկնածուներ 2018 թ. նիդերլանդական համայնքների ավագանու ընտրություններում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2.Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
3.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
4.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
5.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
6.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
8.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
9.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
10.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: