ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Քաղբանտարկյալների աջակցության կոմիտեի նամակը՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին

20 հուլիսի, 2017 | 07:36

«Սասնա Ծռեր»-ի հերոսական արարքի առաջին տարեդարձի օրը՝ 17/07/2017-ին, Եվրոպայի խորհրդի ընդհանուր տնօրեններից՝ Անատոլի Եգոշկինի հետ հանդիպման ժամանակ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ»-ի կողմից ուղղված հետևյալ նամակը հանձնվել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:

Solemn event to mark Armenia’s 16th Anniversary as a member State to the Council of Europe – Thorbjørn Jagland, Secretary General of the Council of Europe
Célébration solennelle du 16e anniversaire de l’Arménie en tant qu’État membre du Conseil de l’Europe – Thorbjørn Jagland, Secrétaire Générale du Conseil de l’Europe

17-ը հուլիսի 2017թ.Ստրասբուրգ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին
Հարգարժա՛ն պարոն,

Հայաստանի Հանրապետությունը – Եվրախորհրդի անդամ-պետություն – սոցիալ-տնտեսական, քաղաքական և աշխարհաքաղաքական շատ լարված դրության հետևանքով հայտնվել է տեւական ճգնաժամի առջև: Խորհրդային միության փլուզումից և անկախ Հայաստանի հիմնադրումից հետո քաղաքական և տնտեսական իշխանության գլուխ անցան օլիգարխիկ կլանները՝ այդպիսով հասարակության մեջ ստեղթելով մեծ անհամաչափություններ իշխանության ղեկին կանգնածների և բնակչության մյուս մասի միջև: Իշխանության նմանատիպ բևեռացումն անկում է գրանցել օրենքի գերակայության մեջ։ Օրինակ՝ այն հանգեցրեց ընտրահամակարգի վատթարացմանը՝ քվեների զանգվածային եւ սիստեմատիկ գնմամբ: Ընտրությունների ժամանակ գործի են դրվում ամեն տեսակ ճնշումներ և սպառնալիքներ առաջնային թիրախ դարձած պետական սեկտորի աշխատողների վրա, բայց նաեւ մասնավոր սեկտորի, որն էլ մեծ մասամբ օլիգարխների ձեռքում է։ Այս ամենի հետևանքով ի հայտ է գալիս հուսալքության զգացում, որը գնալով բնակչության մեջ մեծանում է և արտահայտվում ինչպես զանգվածային արտագաղթով (ամեն տարի 50 000 մարդ է արտագաղթում Հայաստանից), այնպես էլ ավելի ու ավելի ծայրահեղ բնույթ կրող պայքարով, մինչդեռ ժողովրդավարական բոլոր միջոցները, որոնք ի զորու են կատարելու իշխանափոխություն, դառնում են անզոր:

Վերջին տարիներին այդ պայքարն արտահայտվում է տարաբնույթ ձևերով: Վերջերս ի հայտ եկան քաղաքացիական շարժումներ, ինչպես «Էլէկտրիկ Երեւան» շարժումը, որը պայքարում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, ինչպես նաե հանրային տրանսպորտի թանկացման դեմ։ Ժողովուրդը գների այդպիսի թանկացումներին նայում է որպես անտանելի հարկերի, որոնցով ուզում են կոռուպցիայի պատճառով ստեղծված բացը լրացնել։ Հիշենք նաեւ 2008թ. ցույցերը որոնք արյան մեջ խեղդվեցին։

Այդ դիմադրողական շարժումներին դիմակայելու նպատակով իշխանությունը հետզհետե սկսեց կիրառել պարբերական ճնշման քաղաքականություն, ինչի հետևանքով մի շարք ընդդիմադիրներ, ինչպես Շանթ Հարությունյանը (որին դատապարտեցին 6 տարվա ազատազրկման), Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Սամվել Բաբայանը և ուրիշներ, ազատազրկվեցին և բանտարկվեցին: Այսպիսով, բանտարկության միջոցով քաղաքական ընդդիմադիրներին լռեցնելը սկսում է համատարած բնույթ կրել՝ պարարտ հող նախապատրաստելով ճնշման և վախի համար:

Բայց դիմադրողական շարժումը չէր ասել իր վերջին խոսքը: Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2016թ. հուլիսի 17-ին, շարժումը հասավ իր գագաթնակետին, երբ «Սասնա ծռեր» խմբի անդամները, որոնք իշխող համակարգի դեմ պայքարող «Հիմնադիր խորհրդարան» քաղաքական կազմակերպությունից են) գրավեց Երևանի Էրեբունի թաղամասում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության զորամասը՝ պահանջելով գործող իշխանության և նրա ղեկավարի՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և քաղբանտարկյալների ազատ արձակումը: Ժողովուրդը սատարեց այս շարժման մասնակիցներին, և օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցեցին Երևանում կազմակերպված ցույցերին: Ոստիկանները դաժանաբար ճնշեցին այդ ցույցերը: Ցույցերին հաջորդեցին ձերբակալություններ, և առաջադրվեցին բազմաթիվ մեղադրանքներ: «Սասնա ծռեր» խմբավորմանը սատարման խաղաղ ցույցի ժամանակ ձերբակալվեց նաև հայ-կանադացի դերասանուհի Արսինե Խանջյանը, ով ևս հաստատել է ոստիկանների կողմից գործադրված բռնությունների մասին:

2016թ. հուլիսի 31-ին «Սասնա ծռերի» հանձնվելը նոր ձերբակալությունների պատճառ հանդիսացավ: Ձերբակալվեցին ոչ միայն «Սասնա ծռեր» խմբավորման անդամները, այլև նրանց համախոհները և մի շարք քաղաքական գործիչներ՝ Կարո Եղնուկյանը (վերջինս ԱՄՆ-ի քաղաքացի է և 20 տարի է, ինչ հաստատվել է Հայաստանում), Անդրեաս Ղուկասյանը և այլք, գործող իշխանության աչքին կարող էին երեւալ որպես խանգարող տարրեր։ Ձերբակալվեց հարյուրից ավելի մարդ, և նրանց մեծ մասը շարունակում է ձերբակալված մնալ՝ սպասելով իրենց դատավճռին:

Քաղբանտարկյալների աջակցության կոմիտեն ցանկանում է հրավիրել Եվրախորհրդի ուշադրությունը քաղբանտարկյալների հանդեպ կիրառվող ոչ պատշաճ վերաբերմունքի շուրջ, ինչի զոհը դարձել են «Սասնա ծռերի» անդամներն իրենց ազատազրկման հենց սկզբից, մասնավորապես նրանք, ովքեր բուժօգնության կարիք ունեին: Լավագույն դեպքում, որոշ ձերբակալվածներ ոչ լիարժեք բուժում են ստացել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:

Այստեղ հարկ է հիշել Արթուր Սարգսյանին, որին ժողովուրդը կոչեց «հաց բերող»: Լինելով Արցախյան ազատամարտի մասնակից, ով բազմիցս վիրավորվել էր մարտի դաշտում և դարձել հաշմանդամ, Ա. Սարգսյանն այս անգամ էլ իր կյանքը վտանգելով արիաբար ճեղքեց ոստիկանական պատնեշը և սնունդ հասցրեց գումարտակը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման մասնակիցներին:

«Սասնա ծռերի» կողմից զենքը վայր դնելուց և իրավապահներին հանձնվելուց հետո Արթուր Սարգսյանը կալանավորվեց: 2016թ. դեկտեմբերի 30-ին նա ազատ արձակվեց իր փաստաբանների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան միջնորդություն ներկայացնելուց հետո: Դատարանը անհապաղ եզրակացրել էր, որ նրա առողջական վիճակն անհամատեղելի է պատիժը կալանավայրում կրելու հետ: 2017թ. փետրվարի 9-ին կեղծ հիմնավորմամբ նա կրկին ձերբակալվեց: Արթուր Սարգսյանը հացադուլ հայտարարեց, որը տևեց մինչև մարտի 6-ը, երբ նա պայմանականորեն ազատ արձակվեց քաղաքացիական կազմակերպությունների և ընդդիմության ներկայացուցիչների միջնորդությունից հետո: Սակայն նրա առողջական վիճակն արդեն սաստիկ վատացել էր, և նա մահացավ մի քանի օր անց՝ մարտի 16-ին ժամը 15-ին:

Հայաստանի Հանրապետության քաղաքական և դատական իշխանություններն են Արթուր Սարգսյանի մահվան անմիջական պատասխանատուները: Այս ազատամարտիկի փխրուն առողջությունը նրանց պետք է ստիպեր նախքան ձերբակալումը անհրաժեշտ նախազգուշական միջոցներ ձեռնարկել: Նրանք խախտել են այդ պահանջները: Այս ողբերգությունն ապացույցն է այն բանի, որ իշխանությունը վճռականորեն արմատախիլ է անում ընդդիմության ցանկացած դրսևորում, եթե նույնիսկ այդ ընդդիմությունը խաղաղասիրական բնույթ է կրում: Բանտերում բուժօգնությունից օգտվելու տարրական իրավունքները ոտնահարելը սովորական է դարձել: Ասվածի վառ ապացույցն է արդեն անցած մեկ տարին, ինչը խորհրդանշում է գործող իշխանության ամենակարողությունը:

Դատապարտյալների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքը կալանավայրերում բուժօգնության բացակայությամբ չի սահմանափակվում: Անցած ամիս՝ 2017թ. հունիսին, «Սասնա ծռերի» դատավարության սկզբում վերջինիս կալանավորված անդամներին հենց դատարանի շենքում ոստիկանները դաժանաբար ծեծի ենթարկեցին:

Իշխանությունը շարունակում է փորձել տեսնել մինչեւ ուր կկարողանա գնալ: Այսպես, «Սասնա ծռերի» դատավարության հենց սկզբին՝ 2017թ. հունիսի 28-ին, դատարանի շենքի մոտ ականատես եղանք լայնամասշտաբ սադրանքների և ճնշումների: Զինված ուժերը, մասնավորապես կարմիր բերետավորները, մեծ խմբերով եկան և շրջապատեցին դատավարությանը մասնակցելու եկած մի քանի դատապարտյալների ընտանիքի անդամներին և հարազատներին: Նրանց հարցաքննեցին: Զանգվածային լրատվական միջոցներով արտահայտված դատապարտյալների փաստաբանների կարծիքով՝ իշխանությունն այս քայլով փորձեց կանխել դատական նիստերի ազատ լուսաբանումը՝ վախենալով, որ այն անխուսափելիորեն կհանգեցներ գործող ռեժիմի դատապարտմանը, փորձում է ամեն ինչ անել, որպեսզիդատական նիստերն ընթանան դռնփակ դատապարտյալների և նրանց փաստաբանների բացակայության ժամանակ:

Եվ առաջին անգամ չէ, որ ականատես ենք լինում զինված ոստիկանների ամենուրեքությանը: Հատկանշական են վերջերս տեղի ունեցած սակավաթիվ ցույցերը, որտեղ ոստիկանների թիվը տասն անգամ գերազանցում էր ցուցարարների թվին: Այսպիսով, մենք ևս հետաքրքրվեցինք այդ խնդրով: Տեղեկացանք, որ զինված ոստիկանների թիվը գերազանցում էր 20 000, ինչն այս փոքր երկրի համար զգալի թիվ է կազմում: Բազում փաստեր թույլ են տալիս կարծել, թե խոսքը կարծես «պրետորական գվարդիայի» մասին է, որը բացառապես ի կատար է ածում իշխանության գլուխ կանգնած օլիգարխների շահերը: Ոստիկանների զանգվածային ներկայությունը խոսում է այն մասին որ իշխանությունները ուզում են տարածել այն տեսակետը, որ ցանկացած ընդդիմադիր, ցանկացած ցուցարար «ներքին թշնամի» է: Ամենուր զինված ոստիկանների ներկայությունը վախի մթնոլորտ է ստեղծում և հետզհետե հիմք հանդիսանում ոստիկանական պետության ստեղծման համար: Ոստիկաններին անհրաժեշտ սարքավորումներն «արդիականացվել են» նմանը չունեցող նմուշներով և այդ ամենը եվրոպական առատաձեռն դրամաշնորհների միջոցով…

Հավելենք նաև, որ բանտարկյալների ընտանիքները գրեթե չեն օգտվում իրենց հարազատներին բանտ այցելելու իրավունքից: Այդ ընտանիքները նաև տարաբնույթ սպառնալիքների են ենթարկվում, ինչպիսիք են՝ աշխատանքը կորցնելը, եթե համարձակվեն չափազանց ազատ խոսել իրենց հարազատների բանտային պայմաններից:

Հայաստանի քաղբանտարկյալների աջակցության կոմիտեն ամենայն վճռականությամբ ընդգծում է նաև պաշտպանյալի իրավունքների ոտնահարում.
– Փաստաբաններին արգելված է ազատ շփվել իրենց պաշտպանյալի հետ: Նրանց դատարանի դահլիճից դուրս են հանում, քանի որ վերջիններս հրաժարվում են մասնակցել դատական նիստին առանց իրենց պաշտպանյալի: Դատավորը նոր փաստաբան է նշանակում, մինչդեռ մեղադրյալը ցանկանում է պահել իր ընտրած փաստաբանին , մինչդեռ իր փաստաբանը չի հրաժարվել մանդատից:
– Փաստաբանների պալատը, որի առաքելությունն է հարգելու պաշտպանյալի և իր փաստաբանների իրավունքները, հակառակն է անում՝ համաձայնելով, որ փաստաբանների փաստաթղթերը զննվեն դատարանի դահլիճ մտնելուց առաջ և կարգապահական տույժեր կիրառվեն այն փաստաբանների նկատմամբ, որոնք մերժում են դատավարության անցկացումն առանց իրենց պաշտպանյալների:

Հայաստանի քաղբանտարկյալների աջակցության կոմիտեն պատիվ ունի Ձեր դատին հանձնելու հետևյալ խնդրագիրը.

Մենք պահանջում ենք Եվրոպական խորհրդի միջամտությունը Հայաստանի ղեկավար մարմինների նկատմամբ, որպեսզի՝
– դատապարտվի կալանավորների նկատմամբ կիրառվող վատ վերաբերմունքը, նրանց հաճախակի բանտախուց տեղափոխելը, ծանր և վտանգավոր քրեական հանցագործների կողքին նրանց պահելը (խոսքը Գևորգ Սաֆարյանի մասին է) և մասնավորապես հենց դատական նիստերի դահլիճում չորս դատապարտյալներին ծեծի ենթարկելը ոստիկանների կողմից,
– դատապարտյալներին հարկ եղած դեպքում ցուցաբերվի բժշկական նորմալ օգնություն,
– դատապարտյալների ընտանիքներն ու հարազատներն օգտվեն այցի իրավունքից,
– վերջ տրվեն դատապարտյալների հարազատների նկատմամբ կիրառվող ճնշումներին և սպառնալիքներին (սպառնալիքներ աշխատատեղում, շինծու փաստերի հիման վրա ձերբակալություն. դատապարտյալ Գագիկ Եղիազարյանի եղբոր՝ Դավիթ Եղիազարյանի դեպքը, և այլն),
– Եվրոպական խորհուրդը պահանջի հարգանք ցուցաբերել պաշտպանյալի փաստաբանների հանդեպ,
– Եվրոպական խորհուրդը դատապարտի պաշտպանյալի իրավունքների ոտնահարումը,
– վերջ տրվի սպառնալիքներին ինչպես դատարանի ներսում, այնպես էլ դրսում, և դատական նիստերն ընթանան հնարավորինս արդար մթնոլորտում:

Մենք պահանջում ենք նաև Եվրոպական խորհրդի միջամտությունը, որպեսզի՝
– վերջ տրվի եվրոպական ֆինանսավորմանը, որն ուղղված է «արդիականացնելու» Հայաստանի ոստիկանական համակարգը, որի միակ գործառույթն է՝ հայ ժողովրդին լռեցնելն ու իշխանությանը հպատակ դարձնելը,
– դատապարտվի ոստիկանական պետության ստեղծումը, մի փաստ, որը մենք դատապարտել ենք դեռևս անցյալ տարի Եվրախորհրդին ուղղված մեր խնդրագրի մեջ (22 հուլիսի 2016թ.):

Կանխավ շնորհակալություն հայտնելով Ձեր ուշադրության համար՝ ընդունեք, հարգարժա՛ն պարոն Թորբյորն Յագլանդ, մեր խորին հարգանքների հավաստիքը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ


Առնչվող նյութեր
1. Մահացել է Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը
2. Սասնա Ծռերը աջակցում են վարչապետի արտակարգ գործողություններին
3. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
4. Արայիկ Խանդոյանին ծեծել են 10-15 հոգով և հերթով. պաշտպան
5. Ժառանգությունը պահանջում է անհապաղ ազատ արձակել Հաց բերողին եւ մյուս բոլոր քաղբանտարկյալներին
6. «ՊԱՀԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ Է, ԼՌԵԼՆ` ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ». ԲՈՂՈՔԻ ԵՒ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՑՈՒՅՑ ԲԵՌԼԻՆՈՒՄ
7. Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հավատարմագրերը հանձնեց ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին
8. ՊԱՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԱՅՆՊԵՍ Է ԽՈՍԵԼ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ, ՈՐ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԼԱՑ ԵՆ ԵՂԵԼ
9. «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը հրաժարվել է բժշկական օգնությունից
10. Զինված խմբի անդամները հանձնվեցին իշխանություններին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: