ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Փրկության քարտեզ»` ֆիլմ ցեղասպանության ժամանակ հայ ժողովրդին աջակցած կանանց մասին

03 դեկտեմբերի, 2014 | 13:57

prkutian kartezՍտեղծվում է նոր ֆիլմ, որը ներկայացնելու է XIX դարավերջի և XX դարասկզբի համամարդկային ողբերգությունները, հատկապես` Հայոց ցեղասպանության հետևանքով բողոքի ու ընդվզման ալիքի նման առաջացած հումանիստական շարժումը: «Ման Փիքչրս» ստուդիան (Հայաստան), Հայաստանի ազգային կինոկենտրոնի մասնակցությամբ, նկարահանում է «Փրկության քարտեզ» պայմանական անվանումով, խաղարկային դրվագներ պարունակող փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմ:

Հերոսները պատմությանը հայտնի հումանիստներ են, իրական մարդիկ, որոնք տեսել են հայերի կոտորածները: Ֆիլմի մտահղացման հեղինակ, գխավոր պրոդյուսեր և «Ման Փիքչրս» ստուդիայի հիմնադիր-տնօրեն Մանվել Սարիբեկյանն է:

Kinoashkharh.am -ից տեղեկանում ենք, որ ֆիլմը համամարդկային ցավի, մի ազգի պատուհասած փորձությունների մասին է աշխարհի տարբեր կողմերից օգնության շտապող այլազգի հինգ կին հումանիստների օրինակով: Այն ֆիլմ է մահվան դեմ կյանքի, ոչնչացման փոխարեն փրկության, բռնության դիմաց մարդասիրության մասին: Սա պայքարի ձոն է ու կյանքի հաղթանակ: Հազարավոր մարդկանց վիշտն ամոքող և խիզախ կանանց հանդեպ երախտագիտության ու հպարտության զգացումներ առաջացնող այս ֆիլմը հետաքրքրելու է և՛ համայն աշխարհում սփռված հայությանը, և՛ նրանց բախտակից մյուս ազգերին, և՛, իհարկե, նրանց, ովքեր դեռ երկմտում են «Հայոց ցեղասպանություն» ձևակերպման շուրջ:

Կինոկարի հերոսները հինգ հումանիստ կանայք են` Քարեն Եփփեն և Մարիա Յակոբսենը (Դանիա), Բոդիլ Բյորնը (Նորվեգիա), Ալմա Յուհանսոնը (Շվեդիա), Հեդվիգ Բյուլը (Էստոնիա): Նրանք Հայոց ցեղասպանության ականատեսներն են և մազապուրծ եղած հայ երեխաների ու կանանց ապաստարանների հիմնադիրները:

Խոշտանգված ժողովրդի հետ շատ դրամատիկ հանդիպումը այս մեծ հումանիստների համար ճակատագրական է եղել: Եվ նրանք, Եվրոպայի իրենց բարեկեցիկ կյանքը թողնելով, գալով հայոց հող` նվիրվել են այդ ժողովրդին անմնացորդ ու անձնուրաց:

Ֆիլմը կցուցադրվի մի շարք երկրներում:

http://kinoashkharh.am


Առնչվող նյութեր
1. Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2. «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրեմիերան Երեւանում. պետական պարգեւներ պրոդյուսերներին
3. Սամվել Թադեւոսյանի «Հարատև կռիվ» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը
4. Հայկական ֆիլմի օրեր եւ ցուցահանդես Ռումինիայում
5. Իրանում մեկնարկեց Հայաստանեան ֆիլմերի շաբաթը
6. «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրությունը Շվեդիայում և Ֆինլանդիայում
7. Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ Նարեկացի կենտրոնում
8. Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվեց Իրանում
9. Էստոնիա. ցուցադրվեց «Փրկության քարտեզ» փաստավավերագրական ֆիլմը
10. Արսեն Հակոբյանի «Քառօրյա պատերազմ կամ ղողանջ լռության» խորագիրը կրող ֆիլմը` «Նարեկացի» արվեստի միությունում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: