ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Փրկության բանակը Չեխիայում գրանցվել է իբրեւ քրիստոնեական կազմակերպություն

26 սեպտեմբերի, 2013 | 10:37

ARMADA SPASYՊՐԱՀԱ- Ինչպես հաղորդում է չեխական Փրկության բանակի պաշտոնական կայքը‚ կազմակերպությունը սեպտեմբերի 25-ին Չեխիայում գրանցվել է իբրեւ քրիստոնեական կրոնական կազմակերպություն։

Հայտնի է‚որ կազմակերպությունը ունի բրիտանական ծագում‚ ստեղծվել է դեռ 1865 թվականին Լոնդոնում‚ իսկ Չեխիայում սկսել է գործել դեռ 1919 թվականին‚ անկախ Չեխոսլովակիայի պայմաններում` այն ժամանակվա նախագահ Թոմաշ Գարիկ Մասարիկի հրավերով։ 1950 թվականին կազմակերպության գործունեությունը դադարեցվել էր կոմունիստական վարչակարգի արգելմամբ։ Փրկության բանակի շատ անդամներ գտնվում էին բանտերում։ Կազմակերպությունը վերսկսեց գործունեությունը 1990 թվականին` նախագահ Վացլավ Հավելի թույլտվությամբ եւ գործում էր իբրեւ հասարակական կազմակերպություն։

Կազմակերպությունը‚ ոը գրանցված է աշխարհի 126 երկրներում‚ հիմնականում գործում է իբրեւ եկեղեցական եւ բարեգործական կազմակերպություն ։ Չեխիայում կազմակերպության հետեւորդների թիվը հասնում է 300-ի։ Կազմակերպությունը մասնաճյուղեր ունի Պրահա‚ Բռնո‚ Օստրավա‚ Հավիրով‚ Կրնով‚ Օպավա‚ Կարլովի Վարի‚ Շումբերգ եւ Պրեվով քաղաքներում։ Կազմակերպությունը հիմնականում ունի քրիստոնեական ավետարանչական ուղղվածություն։

Լոնդոնում կազմակերպության ընդհանուր առաջնորդ է ընտրվել մարշալ Քոկսը։

Օրեր եվրոպական ամսագիր

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
4. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
5. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով
6. Պրահայում նշվում է Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակը
7. Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
8. Հոկտեմբերի 12-ին հայկական թեմայով դասախոսություն Ստրահովի գրադարանում
9. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
10. Չեխական եւ Չեխոսլովակիայի կինոյի օրեր Երեւանում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: