ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Փորթուկալի 2016ի Ուիքիճամբարը լեզուն ու զուարճութիւնը իրարու միացուց

01 նոյեմբերի, 2016 | 09:02

gulbenkyan-wikicamp-2

 

Գրելու սէրը եւ ամառնային մարզախաղերը բնորոշեցին արեւ­մտա­հայերէն երկրորդ Ուիքիճամբարը, որ տեղի ունեցաւ Փորթուկալի Tempo de Aventura երիտասարդական կեդրոնին մէջ (Գատաւալ), 2016ի Օգոստոս 17էն 26ի միջեւ։

Այս տարի, Ուիքիճամբարին խումբը կը բաղկանար 50 երիտասարդներէ եւ 7 վարիչներէ։ Կու գային Աթէնքէն (2 հոգի), Պէյ­րու­թէն (8), Պոլիսէն (19), Լիոնէն (4), Մարսէյլէն (2), Փարիզէն (12) եւ Երեւանէն (10)։ Շաբթուան ընթաց­քին, մասնակիցները  յօդուածներ գրեցին ու խմբագրեցին Ուիքիփետիայի (Wikipedia) եւ Ուիքիբառարանի (Wiktionary) համար, բազմազան եւ այլազան նիւթերու շուրջ, սկսլելով Հարի Փոթըրէն, ու ընդգրկելով ճարտարապետութիւն, կենսագրութիւններ, մինչեւ իսկ՝ հովա­նո­ցի պատմականը։ Գրական աշխատանքի կողքին, երիտասարդները բացօթեայ զանազան զբաղումներ ունեցան՝ լողացին, թիավարեցին, պարանով սահեցան եւ շատ մը հա­ւաքական մարզախաղերու մասնակցեցան։

 

Փորթուկալի Ուիքիճամբարի հիմնական նպա­տակն էր քաջալերել մասնակիցներուն արեւմտահայերէն գրելն ու խօսիլը իբրեւ ամէնօրեայ արտայայտութեան միջոց։ Բայց կը միտէր նաեւ ընկերային հետաքրքրաշարժ միջավայր մը ստեղծելու, որ ծնունդ տար աշխարհի մէկ ծայրէն միւսը՝ նոր բարեկամութիւններու։ Բնականաբար՝ մաս­նա­կից­ները անմիջապէս առցանց խումբ մը ստեղծեցին եւ կանոնաւոր կապ կը պահեն մէկ երկիրէն միւսը։

 

Թէ՛ Հայկական Համայնքներու բաժանմունքի տնօ­րէն Ռազմիկ Փանոսեան եւ թէ՛ արեւմտահայերէնի վերաշխուժացման ծրագիր­ներու աւագ վարիչ Անի Կարմիրեան քանիցս այցելեցին Ուիքիճամբարը եւ խորապէս տպաւորուեցան մասնակիցներու եռանդով։

Փակման արարողութիւնը տեղի ունեցաւ Օգոստոս 24ին։ Մասնակիցներն ու վարիչները վկայականներ ստացան։ Վերջին օրը, «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկութեան Հայկական Համայնքներու բաժանմունքը դէպի Լիզպոն զբօսապտոյտ մը կազմակերպեց, որուն ընթացքին Ուիքիճամբարի մասնակիցները առիթն ունեցան այցելելու հիմնարկութեան թանգարանը եւ լուսանկարուելու պարտէզին մէջ զետեղուած Գալուստ Կիւլպէնկեանի նշանա­ւոր արձանին մօտ։

Երբ մեկնելու ժամը եկաւ, մասնակիցները Ուիքիփետիայի համար արեւմտա­հա­յերէն յօդուածներ գրելու իրենց պատրաստակամութիւնը պարզեցին։ Ոմանք մինչեւ իսկ իրենց ապրած քաղաքներուն մէջ Ուիքիփետիայի գրական ակումբներ հաս­տա­տելու փափաքը յայտնեցին։

Փորթուկալի Ուիքիճամբարին նպատակը միայն յօդ­ուած­ներու քանակը աւելցնել չէր մրցոյթային մթնոլորտի մը մէջ. շեշտը դրուած էր լեզուական իւրացումի, գրական ձիրքերու զարգացումի, ինք­նա­վստահութիւն ձեռք բերելու եւ հաւաքական մասնակցութեամբ աշխատանք կա­տարելու վրայ։

«Անսովոր բան մըն է հայերէնի հանդէպ այսպիսի հետաքրքրութիւն եւ ստեղ­ծագործական ոգի տեսնել երիտասարդներու մօտ », ըսաւ Ռազմիկ Փանոսեան։ «Ուիքիճամբարները լեզուն զուարճալի եւ մատչելի կը դարձնեն, փոխանակ զայն վերածելու բեռի մը կամ մասունքի մը», աւելցուց ան։

«Վիքիմետիա Հայաստան»ը հիմնուած է 2013ին։ Ան միջազգային Ուիքիմետիա հիմնարկութեան գործօն անդամ մըն է, որ ճանչցուած է Սուսաննա Մկրտչեանի ղեկավարութեան տակ իր նորարար նախա­ձեռնութիւններով։ «Գալուստ Կիւլ­պէնկեան» հիմնարկութեան Հայկական Համայնքներու բաժանմունքը 2015ին սկսաւ աջակցիլ «Վիքիմետիա Հայաստան»ին՝ երիտասարդ հեղի­նակ­ներու մօտ արեւմտահայերէն գրելու մղումը քաջալերելու հեռանկարով։  


Առնչվող նյութեր
1. Պորտուգալիա. Արեւմտահայերէնի ամառնային ուսուցչական աշխատանոց՝ յաջորդ քայլերը
2. Արեւմտահայերէնով «Ուիքի ճամբար»ը Փորթուկալի մէջ. Օգոստոս 17էն մինչեւ Օգոստոս 26
3. «Գալուստ Կիւլպէնկեան» թարգմանական մատենաշար. Թարգմանուելիք գիրքերու ցանկը ու կոչ թարգմանիչներու
4. Փորթուկալը պատուոյ հիւպատոս կը նշանակէՀայաստանի մէջ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: