ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Փիթեր Ունջյանը հիացրեց Պրահայի հանդիսատեսին

14 մայիսի, 2013 | 01:09

ՊՐԱՀԱ- Մայիսի 12-ին մեկնարկեց ,,Պրահայի գարուն,, միջազգային երաժշտական 68-րդ փառատոնը եւ դարձյալ Բեդրիխ Սմետանայի անմահ ,,Իմ երկիրը,, ստեղծագործությամբ, որն ամեն տարի փառատոնի բացմանը կատարվում է չեխ կամ օտարերկրացի որեւէ հայտնի դիրիժորի ղեկավարությամբ։ Բացառություն է կազմել 1948 թվականը, երբ այս գործը չեն նվագել, իսկ 1946 եւ 2006 թվականներին նվագել են փառատոնի երկրորդ օրը։ Այս տարի ,,Իմ երկիրը,, ներկայացրեց Ֆրանսիական ռադիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը` կանադահայ հայտնի դիրիժոր, Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Փիթր Ունջյանի ղեկավարությամբ եւ ոչ միայն բացման օրը, այլեւ հաջորդ օրը։ ,, Իմ երկիրը խորհրդանշում է մարդկային ուժը եւ ձախորդությունները հաղթահաելու կամքը,, այսպիսի գնահատական տվեց այս ստեղծագործությանը Փիթր Ունջյանը։ Իսկ Չեխ ֆիլհարմոնիկի ղեկավար Դավիթ Մարեչեկն ասել է, որ ,,Բացման համերգը շատ սիրեցի, Ունջյանը շատ գեղեցիկ է աշխատում լարայինների հետ,,։

Փառատոնի բացմանը ներկա էր Չեխիայի ղեկավարության ընտրանին՝ նախագահը, կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Կարդինալ Դուկան, խորհրդարանի ստորին պալատի նախագահը, Պրահայի քաղաքապետը, մշակույթի նախարարն ու կառավարության այլ անդամներ, հայտնի մշակութային ու քաղաքական գործիչներ։ Ի դեպ, նախագահ Միլոշ Զեմանը հանրության շրջանում տիկնոջ ու աղջկա հետ առաջին անգամ հայտնվեց մայիսի 9-ի ,,պատահարից,, հետո, երբ նա չէր կարողացել հավասարակշռությունը պահպանել Վլադիսլավյան պալատում բացված չեխ թագավորների թագերի ցուցադրության ժամանակ եւ նրան բժիշկները ,, վիրուսային,, հիվանդություն էին վերագրել` հանձնարարելով տնային բուժում։ Նախագահը մասնակցեց նաեւ ընդունելությանը եւ շնորհավորեց դիրիժոր Ունջյանին։

Հատկանշական է, որ այս տարվա փառատոնի բացման համերգն անցավ Չեխիայում Ֆրանսիական դեսպանության հովանու ներքո, եւ համերգից հետո կազմակերպված ընդունելությանը ելույթ ունեցավ նաեւ Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լեվին։

Համերգն անցավ շռնդալից ծափահարությունների ուղեկցությամբ եւ ուղիղ եթերով ցուցադրվեց չեխական հեռուստատեսությամբ։ Ինչպես միշտ դահլիճում զգալի էր ճապոնացի հանդիսատեսի  ներկայությունը։ Ի դեպ նվագախմբի կազում ոչ միայն ճապոնուհի ջութակահար էր նվագում, այլեւ հայ` Դավիթ Հարությունյանը։

Իսկ դեռ առավոտյան Պրահայի քաղաքապետ Բոհուսլավ Սվոբոդան եւ մշակույթի նախարար Ալենա Հանակովան եղան Վիշեհրադյան գերեզմանատան Պանթեոնում, ուր թաղված են հայտնի չեխ երգահանները, այդ թվում Դվորժակն ու Սմետանան, հարգեցին նրանց հիշատակը եւ ելույթներ ունեցան։

Այսօր՝ փետրվարի 14-ին Ունջյանը կնեկայացնի փարիզաբնակ հայտնի չեխ կոմպոզիտոր Քրիշտոֆ Մարատկայի ,,Գայթակղություն,, ստեղծագործությունը, կրկին Ֆրանսիական ռադիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։

,,Պրահայի գարուն,, փառատոնի շրջանակներում ամենասպասված ելույթներից մեկը հանրահայտ ռեժիսոր եւ դերասան Ջոն Մալկովիչի ելույթն է Կարլին թատրոնում, ուր նա իր տիկնոջ՝ Ինգեբորգա Դափկունայտեի հետ հանդես կգա The Giacomo Variations ներկայացմամբ։

Այս տարի փառատոնի շրջանակներում 45 համերգ է նախատեսված, այդ թվում՝ օպերային 6 ներկայացում։

Ստորեւ ներկայացնում ենք մի հատված ,,Իմ երկիրը,, կատարումից։

http://www.ceskatelevize.cz/ivysilani/10586255183-68-mezinarodni-hudebni-festival-prazske-jaro-2013/21354215411/

Իսկ Փիթեր Ունջյանի ՕՐԵՐ-ին տված հարցազրույցը կարդացեք մեր առաջիկա համարում։

Հակոբ Ասատրյան

ՕՐԵՐ եվրոպական ամսագիր

Orer.eu

 Foto- Zahajovací koncert /12.5.2013/ (c) Pražské jaro – Ivan Malý a  Zdeněk Chrapek


Առնչվող նյութեր
1. Պրահայի Գարնանային Միջազգային Երաժշտական Փառատօնի Եզրափակիչ համերգը
2. Բերնստայնի 100-ամյակը նշվեց ,,Պրահայի գարուն,, փառատոնում. երգեց նաեւ Ադրիան Տեր Գրեգորյանը
3. Պենդերեցկին Պրահայի համերգը նվիրեց Յիրժի Բելոհլավեկի հիշատակին
4. ,,Երուսաղեմի 7 դարպաս,,ով Պենդերեցկին կփակի ,,Պրահայի գարունը,,
5. Մահացել է չեխ հանրահայտ դիրիժոր Յիրժի Բելոհլավեկը
6. Փիթեր Ունջյանի մոգական փայտիկը երկու օր շարունակ գերեց Պրահայի հանդիսատեսին
7. Իդա Կավաֆյանը, Փիթըր Ունջյանը եւ Պենդերեցկին Պրահայի գարուն երաժշտական փառատոնում
8. Չեխիան նշում է Վարշավյան Ուխտի ներխուժման օրը -Լուսանկարային ռեպորտաժ
9. ՚՚Պրահայի գարուն՚՚ միջազգային փառատոնը կփակվի ճապոնական ճոխ ծրագրով
10. Կորեացի տաղանդավոր դաշնակահար Սիոն Ջին Չոուն գերեց Պրահան-լուսանկարներ, տեսանյութ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: