ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Փետրվարի 19-ին լրանում է Գուրգեն Մարգարյանի մահվան տասներորդ տարելիցը

18 փետրվարի, 2014 | 12:26

Gurgen Margaryan«Գուրգեն Մարգարյան» բարեգործական ՀԿ հայտարարությունը Հայոց բանակի սպա Գուրգեն Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ.

«10 տարի է, ինչ քաջարի հայորդին, հայ զինվորը՝ մեր ընկերը, ննջում է հայրենի հողում: 20 տարի է, ինչ մենք բոլորս ականատես ենք լինում հակառակորդի վայրագ գործողություններին խաղաղ բնակչության հանդեպ. նույնքան խաղաղ, որքան Գուրգենը, երբ քնած էր իր մահճակալին ուղիղ 10 տարի առաջ: Եվ 100 տարի է, ինչ մենք լուռ հանդուրժողականությամբ, սակայն սեղմված ատամներով, սպասում ենք, որ քաղաքակիրթ պետությունների պես կկարողանանք տղամարդավարի հանդիպել, քննարկել և լուծել ծառացած հարցերը:

Մենք՝ «Գուրգեն Մարգարյան» բարեգործական ՀԿ ներկայացուցիչներս, մեր

վրդովմունքն ենք հայտնում ադրբեջանցի ստահակ ռամիլ սաֆարովի՝ (որ մարդության դեմ է հանցագործություն կատարել) հերոսի կոչումով ազատության մեջ լինելու կապակցությամբ:

Մարդասպանություն, իսկ միջազգային ատյանների կողմից նաև ցեղասպանություն որակված արարքի համար ներում ստանալը հրաշալի հարթակ է, որն ադրբեջան պետությանը մեր երկրի, մեր քաղաքացիների անվտանգության նկատմամբ ոտնձգություններ կատարելու խղճուկ և իրականում անհաջող փորձերի առիթ է տալիս:

Գուրգենի լուսավոր ու վառ հիշատակը զգոնության կոչ է և հրահանգ, որ մեզանից յուրաքանչյուրի պատվի հարցն է դարձել. թույլ չտալ, որ «խուժան ամբոխը» կամայականություններ իրականացի մեր պետական սահմանի մոտ, պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը, լինելով 21-րդ դարում իրականացված բարբարոսության՝ քնած մարդուն կացնով սպանող, այդ ահասարսուռ արարքը հերոսացնող ցեղի դիմակը պատռողը:

Գուրգե՛ն ջան, դու միշտ մեզ հետ ես, մեր սիրելի ընկեր: Դու օրինակ ես, որով մենք դաստիարակելու ենք մեր տղաներին՝ լինել քաջարի, բարձր մարդկային հատկանիշներով, իսկական տղամարդ՝ ինչպես վայել է իրական հային…

Գուրգե՛ն ջան, հիշատակդ վառ…»

«Գուրգեն Մարգարյան» բարեգործական ՀԿ անդամներ

18-ը փետրվարի, 2014 թ.

gurgenmargaryan12«Գուրգեն Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպությունն իրականացնում է երթ դեպի Եռաբլուր: Փետրվարի 19-ին մեզ կարող եք միանալ Գուրգեն Մարգարյանի հուշարձանի մոտ (Լենինգրադյան 52 շենքի դիմաց) ժամը 12:30, որտեղից ժամը 13:00՝ այցելություն Եռաբլուր՝ Գուրգեն Մարգարյանին հարգանքի տուրք մատուցելու:

orer.eu

«Ադրբեջան. ռասիզմ առանց սահմանների». 10 տարի է անցել Գուրգեն Մարգարյանի սպանությունից

Վաղը` փետրվարի 19-ին, լրանում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ տարելիցը: Այդ կապակցությամբ «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում պատրաստվել է «Ադրբեջան. ռասիզմ առանց սահմանների» տեսաշար` անգլերեն և ռուսերեն լեզուներով: Դրանում  ներկայացված է աշխարհը ցնցած սպանության, Սաֆարովին Ադրբեջանին  հանձնելու և այնտեղ  նրան հերոսացնելու պատմությունը:

Հատկանշական է, որ որպես սաունդթրեք հեղինակներն ընտրել են Դ. Շոստակովիչի 7-րդ՝ «Լենինգրադյան» սիմֆոնիայի այն հատվածը, որը հայտնի է որպես «ֆաշիստների հարձակում»:

Նշենք, որ մոտ օրերս համացանցում կհայտնվի նաև տեսանյութի հունգարերեն տարբերակը:

«Սովորական ցեղասպանություն» նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից:

Հիշեցնենք Գ. Մարգարյանը սպանվել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որտեղ մասնակցում էր ՆԱՏՕ-ի դասընթացներին: Հանցագործը, նույն այդ դասընթացների մասնակից, Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը քնած Մարգարյանին նախօրոք գնված կացնով 16 հարված էր հասցրել: 2006 թվականի ապրիլի 13-ին հունգարական դատարանը մարդասպանին ցմահ ազատազրկման էր դատապարտել` առաջին 30 տարվա ընթացքում առանց ներման խնդրագիր ներկայացնելու իրավունքի:

Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից նրան ներում շնորհելու մասին հայտնի դարձավ 2012 թվականի օգոստոսի 31-ին: Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին:

Սաֆարովի արտահանձնումը, ներումը և հերոսացումը դատապարտեցին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ԱՄՆ Պետդեպը, ՌԴ և Ֆրանսիայի արտգործնախարարությունները, ԵԽ գլխավոր քարտուղարը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ՆԱՏՕ-ն և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները: Դատապարտող բանաձև ընդունեց նաև Եվրախորհրդարանը:

Աղբյուր` Panorama.a


Առնչվող նյութեր
1. Լեռնային Ղարաբաղ այցելելը հանցագործություն չէ. ահազանգում են բելգիացի պատգամավորները
2. Ինչպես է Ադրբեջանը խեղաթյուրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. մաս 1, 2
3. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը
4. Եվրոպացի լրագրողները բացահայտել են Ադրբեջանի կոռուպցիոն քաղաքականությունը. 2.5 միլիարդ եվրոպացիներին կաշառելու համար
5. Հունագարահայերի անձնական տվյալները կարող են հայտնվել ադրբեջանցիների ձեռքը
6. ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը
7. ՆԱՏՕ-ն լիովին սատարում է Մինսկի խմբի ջանքերին.- ՆԱՏՕ-Հայաստան բարձր մակարդակի հանդիպում Բրյուսելում
8. Բելառուսում որոշում է կայացվել Լապշինին Ադրբեջանին հանձնելու մասին
9. Բաքվի հայության ջարդերի 26-րդ տարելիցին. «Այրված մարդու մարմինի հոտը իմ քթից չի անցնում»
10. ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան Կիրակոսյանը մտահոգություն է հայտնել. ԺՀՄԻԳ տնօրենը դարձել է ադրբեջանական քարոզչամեքենայի գործիք

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: