ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Փետրվարի 11-ին կբացվի «Արարող ձեռքեր» նախագծի առաջին ցուցահանդեսը

09 փետրվարի, 2018 | 13:38

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի  բարձր տնօրինությամբ 2018 թ. հռչակվել է Երիտասարդության տարի: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները 2018 թ. ողջ ընթացքում իրականացնելու են «Արարող ձեռքեր» խորագրով ցուցահանդեսային նախագիծը:

Նախաձեռնության նպատակն է աջակցել Հայաստանի և Սփյուռքի երիտասարդ արվեստագետներին՝ հանրության առջև հանդես գալու, ներկայացնելու իրենց ստեղծագործությունները, մտորումները և գալիքի իրենց տեսլականը:

Ցուցահանդեսներն ընդգրկելու են կերպարվեստի բոլոր ճյուղերը (գեղանկար, քանդակ, լուսանկար ևն):

Նախագծի շրջանակներում առաջին ցուցահանդեսի բացումը տեղի կունենա փետրվարի 11-ին, ժամը` 15:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (Գևորգյան հոգևոր ճեմարանի առաջին հարկի սրահ): Ցուցահանդեսին ներկայացվելու են Միքայել Հարությունյանի և Սարգիս Բաբայանի ստեղծագործությունները:


Առնչվող նյութեր
1. Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
2. ՊՐԱՀԱ. Բրշ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի դասախօսութիւնը Ստրահովի վանուց ցուցահանդէսէն
3. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը
4. Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում
5. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
6. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
7. Հայկական գանձերի աննախադեպ ցուցահանդես ՝ Պրահայի Ստրահովի գրադարանի Աստվածաբանական դահլիճում
8. Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ. մշակութային միջոցառումների մեկնարկը տրվեց՝ Ասիլվայի ցուցահանդեսով
9. Նախագահը Մետրոպոլիտենի ,,Արմենիա,, ցուցահանդեսում
10. Սոֆիայում բացվեց բուլղարահայ հայտնի նկարիչ Արշակ Ներսիսյանի ցուցահանդեսը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: