ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Փարիզում պայքարում են արվամոլների ամուսնության դեմ, իսկ Մոսկվայում՝ սրիկաների

13 հունվարի, 2013 | 16:32

ՓԱՐԻԶ. – ՄՈՍԿՎԱ. – Հունվարի 13-ին Մոսկվայի կենտրոնում բողոքի խոշոր ակցիա է մեկնարկել ընդդեմ  «Դիմա Յակովլեւի օրենքի» կամ   «Մագնիտսկու ակտ» օրենք-պատասխանի: «Երթ սրիկաների դեմ»  ակցիայի մասնակիցները կրում են պաստառներ Պետդումայի այն պատգամավորների նկարներով, ովքեր ստորագրել են օրենքը։  Նրանք պահանջում են չեղյալ հայտարարել ԱՄՆ քաղաքացիների կողմից  ռուս երեխաներին որդեգրումը  արգելող օրենքը եւ լուծարել Պետդուման։  Այս մասին հաղորդում են Ռիա Նովոստի  եւ  «Իտար-Տասս» գործակալությունները։

Մոսկվայի Բուլվարնի կոլցո շրջանից սկսված երթը ավարտվել է Սախարովի պողոտայում եւ անցել է առանց միջադեպերի։

Բողոքի ակցիայի է դուրս եկել շուրջ 8 հազար մարդ, չնայած հայտարարվել էր համաքաղաքացիական հանրահավաք: Ակցիայի անցկացման վայրում կենտրոնացված են եղել ոստիկանական մեծաքանակ ուժեր` շուրջ 4000 ոստիկաններ եւ զինվորականներ: Նման ակցիաներ են անցկացվել նաեւ Ռուսաստանի այլ քաղաքներում:

 Ռուսաստանի Դաշնության խորհուրդը դեկտեմբերի 26-ին հավանություն է տվել «Մագնիտսկու ակտի» պատասխան օրենքին, որը, մասնավորապես, նախատեսում է ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից ռուսաստանցի երեխաների որդեգրման արգելում: Փաստաթղթի օգտին միաձայն քվեարկել է 143 սենատոր:

 Իսկ Մագնիտսկու օրենքը ընդունվել էր ԱՄՆ-ում, որը մի շարք ռուսաստանցիների նկատմամբ ԱՄՆ մուտքի վիզայի սահմանափակումներ է մտցնում։ 

Այժմ ռուսական օրենքը կներկայացվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրմանը, ով օրենքը կքննի երկու շաբաթվա ընթացքում:

 «Մագնիտսկու ակտ»-ին ի պատասխան ընդունված այս իրավական փաստաթուղթը դարձավ դաշնային օրենք:

 Օրենսդրական այս ակտը տուրք է 1,5 տարեկան Դիմա Յակովլևի հիշատակին, որին որդեգրել էր մի ամերիկյան ընտանիք:  Որդեգիր հոր անփութությունը 2008թ.-ին երեխայի մահվան պատճառ էր  դարձել: Այդ երեխայի անունով նոր օրենքի ոչ պաշտոնական անվանումը իրավական փաստաթղթի իրավացիությունը հաստատող ևս մեկ ուղերձ և հիմնավոր փաստարկ է համարվել:

Եվ մինչ Մոսկվայում պայքարում են Պետդումայի ՙսրիկաների՚ դեմ, ապա Փարիզում հազարավոր մարդիկ  դուրս էին եկել փողոց` քննադատելու նախագահ Ֆրանսուա Օլանդի ՙԱմուսնություն բոլորի համար՚  օրենսդրական նախագծի դեմ, որը մեծացնում է միասեռ զույգերի իրավունքները։ Ըստ այդ օրենքի Ֆրանսիայում օրինականացվում են միասեռականների ամուսնությունները։  

Փարիզյան ցույցին միացել էին ոչ միայն կաթոլիկ եկեղեցու հոգեւորականներ, պահպանողականներն ու տարբեր հասարակական շարժումների ներկայացուցիչներ, աջակողմյան  քաղաքական գործիչներ,  այլեւ մի շարք արվամոլներ։ Նախագիծը Ֆրանսիայի խորհրդաանը պետք է քննարկի հունվարի  վերջին, սակայն արդեն իսկ հասարակությունը մեծ վտանգ է տեսնում, որ արվամոլների ու լեսբիանների ամուսնության օրինականացումը մեծ հարված կհասցնի ավանդական ընտանիքին։

Կազմակերպիչների ասելով, ցույցի մասնակիցների թիվը հասել է 800 հազարի։ Հաղորդում է Ֆրանս 24 հեռուստաընկերությունը։

 

 Լուսանկարները՝  РИА Новости. Илья Питалев, 

 Сергей Карпов/ИТАР-ТАСС

Orer.eu  

 


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
2.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
3.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
4.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
5.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
6.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
7.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
8.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
9.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
10.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: