ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Փաստաթուղթ – Կարել Շվարցենբերգ. Չեխիայի Հանրապետությունը տվյալ հարցում Հայաստանի կողմն է

06 սեպտեմբերի, 2012 | 21:59

Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի պատասխանը Չեխիայի Հանրապետության Պառլամենտի ներկայացուցիչների պալատի 45-րդ նիստում՝ Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար պատգամավոր Ռոբին Բոհնիշի հարցին:

(6 սեպտեմբերի, Պրահա)

 Պատգամավոր Ռոբին Բոհնիշ.

Շնորհակալություն տիկին նախագահ: Ցավում եմ, որ պարոն նախարարն այստեղ չէ, սակայն հասկանում եմ, որ նիստը մոտավորապես մեկ ժամ շուտ է սկսվել, քան ծրագրված էին հարցադրումները նախարարների համար: Ամեն դեպքում, երախտապարտ կլինեմ հետևայլ հարցին գրավոր պատասխան ստանալու համար.

Հարգելի պարոն փոխվարչապետ, կցանկանայի իմանալ Ձեր տեսակետը, ուստի  նաև արտաքին գործերի նախարարության տեսակետը հետևյալի վերաբերյալ: Դատապարտյալ սպա Ռամիլ Սաֆարովը Հունգարիայից արտահանձնվեց Ադրբեջան և նրան անմիջապես ներում շնորհվեց, շնորհվեց մայորի կոչում և նա մեծարվեց նրա կատարած այլանդակ գործողության համար:  

Հնարավոր է Դուք կարծում եք, որ խնդիրն առնչվում է միայն Հուգարիայի կառավարությանը, Ադրբեջանին և Հայաստանին, որի քաղաքացի՝ ևս բանակի սպա, 2004թ. զոհ է դարձել դաժան սպանության: Իմ կարծիքով իրավացի է, որ Եվրամիությունը, ներառյալ Չեխիայի պետությունը, հստակ դիրքորոշում ունենան տվյալ հարցի առնչությամբ: Փաստ է, որ Ադրբեջանը և Հայաստանը մասնակցում են Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրին և մենք շահագրգռված ենք, որպեսզի Ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ բանակցային գործընթացը շարունակվի: Մտահոգություն ունեմ, որ Հունգարիայի աննախադեպ խայտառակ  որոշմամբ և հատկապես՝  ադրբեջանական կողմի անբարիշտ գործողությունների արդյունքում այդ գործընթացը վտանգված է, և հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի այն վերականգնելու համար: Շնորհակալություն:

Նախագահ Միրոսլավա Նեմցովա.

Այո, շնորհակալ եմ: Եվ ինչպես ասվեց, Ձեր հարցադրման գրավոր պատասխանը  կստանաք օրենքով սահմանվաց ժամկետում: Չնայած սպասեք, պարոն նախարարը գալիս է, գրավոր պատասխանի կարիք չկա: Արտաքին գործերի նախարար պարոն Կարել Շվարցենբերգին խնդրում ենք պատասխանել այս հարցին: Խնդրեմ, պարոն նախարար:     

Փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգ.

Սա առաջի՞ն հարցն է:

Նախագահ Միրոսլավա Նեմցովա.

Այո, Սաֆարովի ազատ արձակման հարցն է: Խնդրեմ:

Փոխվարչապետ և Արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգ.

Այո: Չեխիայի Հանրապետությունն տվյալ հարցում Հայաստանի կողմն է: Ձեր նկարագրած քայլերը վնասում են ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև վստահությունն ամրապնդելու միջազգային հանրության ջանքերին, թուլացնում խաղաղ բանակցությունների գործընթացը և, ի վերջո՝ վնասում Ադրբեջանին: Սաֆարովը դատապարտված մարդասպան է, սպանությունը մնում է սպանություն, և այն, ինչ տեղի ունեցավ, ծաղրանք է զոհվածի հարազատների, արդարության և իրավունքի գերակայության սկզբունքների հանդեպ: Չեխիայի պետությունն այս պահին հայրատարությամբ հանդես չի գա: Սակայն, մեր դիրքորոշման և զորակցության մասին արդեն տեղեկացրել ենք Հայաստանի  դեսպանին: Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանի կառավարության քայլերով, որի մասին տեղեկացրել ենք նաև իրենց՝ Պրահայի դեսպանության միջոցով: Չեմ կարծում, որ սա միայն Հունգարիայի, Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների հարցն է: Դրա մասին է վկայում միաջազգային հանրության արձագանքը: Ողջ միջազգային հանրությունը խորապես մտահոգված է հատկապես Ադրբեջանի գործողություններով: Ադրբեջանի հեղինակությունը և իմիջը խիստ վնասված են: Այդ հարցին վաղն անդրադառնալու են ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները Նիկոսիայում կայանալիք ոչ-պաշտոնական հանդիպման շրջանակներում: Ես համաձայն եմ Ձեզ հետ, որ այս դեպքը վնասում է երկու կողմերի միջև վստահության ամրապնդմանը: Դրականն այն է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը վերահաստատել է Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու իր ցանկությունը: Այժմ կարևոր է կանխել իրավիճակի հետագա սրացումը: Չեխիայի Հանրապետությունը սատարում է կողմերի միջև բանակցությունների ճանապարհով Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքների շարջանակներում:  

http://www.psp.cz/eknih/2010ps/stenprot/045schuz/s045086.htm


Առնչվող նյութեր
1. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
2. ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Էՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՆԱԹԱՓԵԼԸ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է
3. Բողոքի հսկում Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին ,,Չեխոսլովակ գրուպի,, զենքի վաճառքի
4. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
5. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
6. Բելգիացի պատգամավորների նամակը Բելգիայի Արտաքին գործերի նախարարին
7. Լեռնային Ղարաբաղ այցելելը հանցագործություն չէ. ահազանգում են բելգիացի պատգամավորները
8. Զենքի վաճառքի մասին Չեխական հեռուստատեսության ռեպորտաժը մեծ արձագանք է գտել սլովակյան մամուլում
9. Ինչպես է Ադրբեջանը խեղաթյուրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. մաս 1, 2
10. Բաքուն օգտվում է ժխտողական քաղաքականության մեջ բազմափորձ Թուրքիայից.-Էդ. Նալբանդյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: