ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Փաստաբան Ֆէթիէ Չէթինի յեղինակած «Իմ Մեծմայրս» գիրքի ներկայացումը Կիպրոսում

01 հունիսի, 2016 | 07:29

ANC-Cyprus-Fetiye-Cetin(ԱՐՁԱԳԱՆԳ) Նիկոսիոյ ՀՄԸՄ-ՀԵՄ ակումբի սրահին մէջ, տեղի ունեցաւ Հրանդ Տինքի սպաննութեան դատավարութեան փաստաբան Ֆէթիէ Չէթինի յեղինակած «Իմ Մեծմայրս» գիրքի ներկայացումը, կազմակերպութեամբ Կիպրոսի Հայ Դատի Յանձնախումբի եւ գործակցութեամբ՝ Րութ Քէշիշեանի «Մուֆլոն» գրատունին։

Ձեռնարկի լեզուն թրքերէնն էր եւ ձեռնարկի տեւողութեան ընթացքին, տեղի կ’ունենար զուգահեռ թարգմանութիւն դէպի հայերէն, պոլսահայ Տիգրան Ալթունին կողմէ, որ յատկապէս այս նպատակով հրաւիրուած էր Կիպրոս։ 100-է աւելի հաշուող՝ հետաքրքիր բազմութեան մը ներկայութեան, ծայրէ ի ծայր լեցուած սրահի մը մէջ, Ֆէթիէ Չէթին մէկուկէս ժամէ աւելի տեւող մանրամասն բացատրութիւններ տուաւ իր կեանքին եւ ընտանիքն մասին, նատնանշելով թէ որո՞նք էին՝ «Իմ Մեծմայրս» գիրքը գրելուն տուն տուող պատճառները։

Ան բացատրեց, թէ այս գիրքի հրատարակութենէն ետք, շատ բաներ փոխուած են Թուրքիոյ մէջ եւ թէ այս հարցին մէջ, ետ-դարձ չկայ։ Ան աւելցուց նաեւ, թէ Թուրքիոյ տարածքին կատարած իր այցելութիւններուն ընթացքին, ան կը ստանայ ջերմ ընդունելութիւն եւ շատեր կը խոստովանին, թէ իրենց մեծմայրերն ալ հայ եղած են։ Իր խօսքի աւարտին, ան ստանձնեց պայքարիլ, մինչեւ որ Թուրքիա պաշտօնապէս ճանչնայ Հայոց Ցեղասպանութիւնը։ Յաջորդեց հարցումներու շարան մը, որու աւարտին, ներկաները շարունակեցին Ֆէթիէ Չէթինին հետ իրենց առանձնազրոյցը, մտերմիկ մթնոլորտի մը մէջ։

Ներկաները առիթը ունեցան նաեւ ապահովելու Չէթինի գիրքէն օրինակներ, մակագրուած յեղինակին կողմէ։ 13 լեզուներու թարգմանուած այս գիրքէն օրինակ մը ապովել փափաքողները կրնան դիմել «Մուֆլոն» գրատուն։


Առնչվող նյութեր
1. Սփյուռքի նախարարը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հետ
2. Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը հանդիպեց սփյուռքի նախարարին
3. «Նաիրի երկրի ողբը» խորագրով ձեռնարկը Բռնոյում
4. Լեռնային Ղարաբաղ այցելելը հանցագործություն չէ. ահազանգում են բելգիացի պատգամավորները
5. Եվրոպայի խորհրդարանի 16 անդամներ հարց են ուղղել Ֆեդերիկա Մոգերինին. ի՞նչու ԵՄ պաշտոնյանները չեն այցելում Արցախ
6. Հայ դատը արդարադատութեան առջեւ Արա Թորանեան եւ Սամ Թիլպեան՝ անպարտ, իսկ Դրոյի եւ Դատի համար՝ յետաձգումով թեթեւ պատիժներ
7. Գասպար Կարապետյան. Եվրոխորհրդարանի բանաձեւը հավասարակշռված է
8. ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԿԻՊՐՈՍԻ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ
9. Բրյուսելում ստեղծվել է Ֆլամանդախոս խորհրդարանականների պատգամավորների Արցախի հետ բարեկամության խումբ
10. Հայաստանի ու Արցախի քաղաքականությունը ներկայացվեց Եվրախորհրդարանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
2.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
3.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
4.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
5.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
6.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
7.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
8.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
9.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
10.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: