ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հուլիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Փաշինյանը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը. կուտակայինի շուրջ քննարկումները կշարունակվեն, նախարարը հանդես է եկել հայտարարությամբ

21 հունիսի, 2018 | 11:25

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը: Մեկնարկին վարչապետը կառավարության անունից շնորհավորել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ծննդյան օրվա և բոլոր բուժաշխատողներին՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ:


Այնուհետև վարչապետն անդրադարձել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի հարցին և նշել, որ այն չի ընդունել:

«Հարգելի գործընկերներ, ինչպես տեղյակ եք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարականի դիմում էր գրել, ես չեմ ընդունել հրաժարականը և մենք վերջին օրերի քննարկումների արդյունքում տիկին Թանդիլյանի հետ որոշել ենք, որ պետք է շարունակենք համատեղ աշխատանքը:

Պետք է նաև աշխատենք այն խնդրի վրա, որը բուռն քննարկումների տեղիք է տալիս ոչ միայն կառավարությունում, այլև հանրության շրջանում: Խոսքը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին է և ինչպես պայմանավորվել ենք նախկինում, նաև Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի, Արդարադատության նախարարի հետ պետք է աշխատենք այդ համակարգը հետագայում առավել ընդունելի, ընկալելի և առավել հուսալի դարձնելու համար:

Մենք պետք է հանրության, մեր մեջ եղած բոլոր կասկածները փարատենք, որպեսզի վստահ լինենք, որ ճիշտ ճանապարհով ենք գնում: Այն որոշման, որը մենք կայացրեցինք և ԱԺ-ն հաստատեց, առանցքային նպատակը նախ և առաջ ժամանակ շահելն է, որպեսզի խորը, լուրջ քննարկում ունենանք:

Այս պահի դրությամբ մենք չենք կասկածում մի բանում, որ համակարգը լրջագույն բարելավման կարիք ունի հենց իմ նշած հարցերի լուծման համատեքստում և մենք պայմանավորվեցինք, որ տիկին Թանդիլյանը կառավարության մյուս անդամների՝ շահագրգիռ նախարարությունների, հանրության ներկայացուցիչների հետ կաշխատի, որպեսզի առաջիկա երկու ամսվա ընթացքում ունենանք կոնկրետ նախագիծ և ընդհանրապես ունենանք խնդիրների օրակարգը, ցանկը ու հասկանանք, թե դրանք ինչպես ենք քննարկելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


Մանե Թանդիլյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ կուտակային կենսաթոշակային համակարգի սկզբունքներին անդրադառնալու համար:

«Գիտեք, որ իմ հրաժարականի պատճառը եղել է հենց սկզբունքների հետ անհամաձայնությունը և մենք պարտավորություն ունենք նաև ապահովելու համակարգի հուսալիությունն ու այն մոտեցումները, որ ներկայացվելու է Ձեզ:

Պատրաստ եմ կարճ ժամկետներում ներկայացնել նախագիծն իմ գործընկերներին նախնական քննարկման համար: Ես տեսնում եմ նաև հանրության ձայնը լսելի դարձնելու, նախագիծը e-draft.am հարթակի միջոցով շրջանառելու անհրաժեշտություն, որտեղ կլինեն առաջարկություններ և շատ կարճ ժամանակում մենք կամփոփենք, նախագիծը կներկայացնենք կառավարության նիստին:

Հույս ունեմ, որ մենք կկարողանանք աշնանը նախագիծը բերել վերջնական տեսքի, որն ընդունելի կլինի այնպես, որ հունվարի 1-ից կարողանանք գործարկել այդ լուծումներն և մոտեցումները:

Գիտեք, որ ես առիթ եմ ունեցել ասելու, որ դա ամենադժվար ու բարդ խնդիրը չէ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար, իրականում խորքային խնդիր կա այստեղ աշխատելու և մեկ օրն անգամ այս ոլորտում խնդիրների լուծման հնարավորություն է տալիս: Պետք է անկեղծ ասեմ, որ դա ամենադժվար հարցը չէ:

Շատ խնդիրներ կան նախարարությունում և ես կշարունակեմ պաշտոնավարել այդ խնդիրների առաջնահերթությունները ձեզ ներկայացնելով և լուծումներ տալով: Շատ կարճ ժամանակում կունենանք նաև կուտակային համակարգի մոտեցումների նախագիծ այն տեսքով, որի մասին խոսեցինք»,– նշել է Մանե Թանդիլյանը:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է. «Ամենակարևորն այն է, որ մենք հիմա ապահովում ենք պրոցեսների բնականոն ընթացքը և մեր հիմնական խնդիրը պետք է լինի հենց դա, որպեսզի ամեն ինչ իրականացնենք հենց հայտարարված սկզբունքների շրջանակներում»:

gov.am

Մանե Թանդիլյանը հանդես է եկել հայտարարությամբ

Հարգելի հայրենակիցներ,

Ինչպես գիտեք, իմ հրաժարականը պայմանավորված էր բացառապես կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իմ դիրքորոշումով, որը մնացել է անփոփոխ: Ինձ վստահված առաքելությունը նախարարի պաշտոնում գիտակցել եմ աշխատանքիս առաջին օրվանից, երբ միայն օրական ստացվող հարյուրավոր նամակները արձանագրում են ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները և դրանց լուծման կարևորությունն ու հրատապությունը:

Այս ընթացքում` այդ թվում հրաժարական տալուց հետո, արել եմ հնարավոր ամեն բան առկա խնդիրները լուծելու ուղղությամբ: Համոզված եմ, որ նոր կառավարությունը կարող է առկա խնդիրները լուծել բարձր մակարդակով և սեղմ ժամկետներում:

Հրաժարական տալուց հետո, ունեցել եմ բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ, այդ թվում կուտակային կենսաթոշակային համակարգի հետագա բարելավման վերաբերյալ:
Հաշվի առնելով, որ դեռևս ունենք հնարավորություն բարեփոխելու համակարգը, որը ընդունելի, ընկալելի և գրավիչ կլինի հանրության լայն հատվածի համար, միևնույն ժամանակ բարելավելով կայունությունն ու հուսալիությունը՝ ես պատրաստ եմ շարունակել նախարարի պաշտոնում իմ գործունեությունը և այդ լիազորությունների շրջանակներում նախաձեռնել բարեփոխումների իրականացումը:

Գիտակցելով, որ կուտակայինի հարցի լուծման համար մենք չենք կարող տրամադրել երկար ժամանակ և մեծ ռեսուրսներ, քանի որ մնացած ոլորտների խնդիրները ոչ պակաս կարևոր են և հրատապ, հետևաբար, հարցի վերաբերյալ բարեփոխումները իրականացվելու են առավելագույնս սեղմ ժամկետներում, մասնավորապես, արդեն 1-2 շաբաթվա ընթացքում նախարարարության կողմից կներկայացվի օրենքի փոփոխությունների նախագիծ, որը կներկայացվի հանրային քննարկման, որից հետո կներկայացվի կառավարության քննարկմանը:

Մենք պատրաստվում ենք փոփոխությունները ներկայացնել խորհրդարանի հաստատմանը աշնանային նստաշրջանին՝ նպատակ ունենալով առաջարկվող փոփոխությունները ներդնել 2019թ հունվարի 1-ից:

Միևնույն ժամանակ, մեկ անգամ ևս ուզում եմ շեշտել, որ ինչպես այս մեկ ամսվա ընթացքում, առաջիկայում էլ չեմ պատրաստվում կենտրոնանալ այս խնդրի վրա և պատրաստ եմ ամբողջ ներուժս դնել ինձ վստահված լիազորությունների շրջանակներում իրականացնել արդյունավետ բարեփոխումներ:

Հարգանքով`
Մանե Թանդիլյան


Առնչվող նյութեր
1. Նիկոլ Փաշինյանն ամեն օր շոկի է ենթարկվում
2. Վարչապետը Բրյուսելի հայկական եկեղեցիում հանդիպել է բելգիահայ համայնքի ներկայացուցիչներին
3. ԹԱՅՄ. Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության երազը վառ պահող 4 խաչակիրներից մեկն է
4. Կարող եք ակնկալել ԵՄ աջակցությունը բարեփոխումները կյանքի կոչելու ճանապարհին. Դոնալդ Տուսկը՝ Նիկոլ Փաշինյանին
5. Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի դաշնակից ու գործընկեր պետությունների ղեկավարների ընթրիքին
6. Դուք կարող եք մեզ վրա հենվել Ձեր նախաձեռնած արմատական բարեփոխումների ճանապարհին. Ֆեդերիկա Մոգերինի
7. Հայաստանը պատրաստ է կամրջել ԵԱՏՄ և ԵՄ շահերն ու դիրքորոշումները, որքանով այն ընդունելի է երկու կողմերի համար».վարչապետ Փաշինյանը
8. Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հետ կապված հարցերը
9. Նիկոլ Փաշինյանը մեկնում է Բելգիա
10. Վարչապետ Փաշինյանը` Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Քաջարանում և Կապանում

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
3.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
4.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
5.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
6.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
7.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
8.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
9.Օրեր 5-8/ 77/ 2016
10.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: