ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Փաթի Սմիթը «Կարապներ» է նվիրել Արտավազդ Փելեշյանին

23 հուլիսի, 2014 | 23:42

PELESHIAN PATI SMITՄեդիամաքս: Մինչ Երեւանում ընթանում էր «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնը, Փարիզում կայացավ եզակի միջոցառում, որը Երեւանում կարծես աննկատ մնաց:

Հուլիսի 10-ին ժամանակակից արվեստի Կարտյե հիմնադրամում (Fondation Cartier pour l’art contemporain) տեղի ունեցավ լեգենդար երաժիշտ եւ բանաստեղծուհի Փաթի Սմիթի հեղինակած «Կարապներ» ստեղծագործության պրեմիերան, որը նա նվիրել է անվանի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին:

Փաթի Սմիթը գրել է «Կարապները»՝ ոգեշնչվելով «Բնակիչները» ֆիլմից, որը Փելեշյանը նկարահանել էր 1970 թվականին:

Անվանի ռեժիսորը ներկա էր պրեմիերային:

67-ամյա Փաթի Սմիթը ռոքի լեգենդներից է, նրան համարում նաեւ փանք-ռոքի հիմնադիրներից մեկը: Rolling Stone ամսագիրը Փաթի Սմիթին ընդգրկել է բոլոր ժամանակների 50 մեծագույն կատարողների ցուցակում:

Մայիսի 10-ից Փելեշյանի «Մեր Դարը» ֆիլմը ամեն օր (բացի երկուշաբթի օրերից) ցուցադրվում է ժամանակակից արվեստի Cartier հիմնադրամում: Ցուցադրությունը կընթանա մինչեւ օգոստոսի 24-ը:

Լուսանկարը` cartier.com

http://www.mediamax.am


Առնչվող նյութեր
1. Հանդիպում Արտավազդ Փելեշյանի հետ. ապրիլի 12, Երեւան
2. ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԻ ԿԻՆՈԱՐՎԵՍՏԻ ՉԵԽԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ. ՆՈՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՀՈԲԵԼՅԱՆԻ ՇԵՄԻՆ
3. Պատվո շքանշան Արտավազդ Փելեշյանին. 80-ամյակի հոբելյանը օպերային թատրոնում
4. Արտավազդ Փելեշյանին՝ ,,Երեւանի պատվավոր քաղաքացի,, կոչում
5. Արտավազդ Փելեշյան. Լրացավ համաշխարհային կինոյի մեծ վարպետի 79-ամյակը
6. Արտավազդ Փելեշյանը կսկսեի նոր ֆիլմի նկարահանումները.մշակույթի նախարարը կաջակցի
7. Փարիզում լույս է տեսել «Արտավազդ Փելեշյան. աշխարհի սիմֆոնիա» հոդվածների ժողովածուն
8. Արտավազդ Փելեշյանի նոր երկհատորյակը՝ «Դրոշմման ժամանակը» ներկայացվեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
9. Այսօր համաշխարհային կինոյի լեգենդ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է
10. Չեխիա. Արտավազդ Փելեշյանին հանձնվեց Համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած վաստակի համար մրցանակը՝ չեխական Յիհլավա կինոփառատոնում -տեսաֆիլմ, լուսանկարներ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: