ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 հունվարի, 2019
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ցվետանա Պասկալևայի «Ղարաբաղի վերքերը» ֆիլմը ներկայացվել է ֆրանսիական ու չեխական խորհրդարաններում, Լիբանանում

05 մարտի, 2013 | 11:32

ԵՐԵՎԱՆ- Արցախյան պատերազմի երկու հայտնի հերոսների` Վազգեն Սարգսյան ու Սամվել Բաբայանի ծննդյան օրը Ցվետանա Պասկալևան չէր կարող Հայաստանում չլինել: Ըստ կինովավերագրողի` պատերազմից հետո կյանքը մարդկանց տարբեր հուներով է տանում: Չկա Վազգեն Սարգսյանը, Սամվել Բաբայանի չգնահատված ներդրման մասին էլ Պասկալևան խոսում է իր ֆիլմերում:

Այսօր այս մասին հայտարարել է Պասկալեւեան Երեւանում լրագրոնների հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես հայտնում է armnews-ը, Պասկալևան վերադարձել է Հայաստան եվրոպական շրջագայությունից: «Արցախի վերքերը» ֆրանսիական ու չեխական խորհրդարաններում է ներկայացրել: Արցախյան պատերազմին նրա փաստացի հայացքը դուր չի եկել Ֆրանսիայի սենատի անդամ Նատալի Գուլեին: Ցվետանա Պասկալևայի ելույթն ու կադրերը նրան մեծ տհաճություն են պատճառել, արձագանքել է յուրաքանչյուր բառի ու կադրի:

Նա պարզապես չէր ցանկանում տեսնել այլ հայացք իրողություններին: Տեսնել ու հասկանալ կոնֆլիկտի խորությունը: Փաստերով խոսելն ամենաազդեցիկն է: Գուլեի արձագանքն ապացուցում է` ղարաբաղյան հակամարտությունը այլ ելք ունենալ չի կարող` բացի արցախյան ժողովրդի ազատ կամարտահայտումից ու անկախության հռչակումից:

«Ղարաբաղի վերքերը» ֆիլմի չեխական ցուցադրությունն էլ փորձել են խափանել չորս ադրբեջանցի ուսանողներ: Եթե հայերը տուրք տային նրանց սադրանքին` բախումն անխուսափելի կլիներ: Ցվետանա Պասկալևան եվրոպական շրջագայությունից վերադարձել է համոզմունքով` Սումգայիթի, Խոջալույի, Մարաղայի, Արցախի մասին չպետք է դադարել խոսել ի լուր աշխարհի: Հայկական կողմն, ըստ պատերազմի ականատես լրագրողի, ունի անգնահատելի զենք` փաստերը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակումներում, Ցվետանայի ֆիլմաշարը բաղկացած է 7 վավերագրական ֆիլմից. «Հույսի բարձունքներ», «Կլինի՞ արդյոք լուսաբաց Ղարաբաղում», «Իմ թանկագին ողջեր և մեռածներ», «Ղարաբաղի վերքերը», «Մայր հողի զինվորները», «Անդորր» և «Ոգի և հավատ»։

Ֆիլմաշարն արդեն ցուցադրվել է Բեյրութում, Պրահայում, Ֆրանսիայում և Ավստրալիայում։ Այն թարգմանվել է անգլերեն, իսպաներեն, ռուսերեն, բուլղարերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով։ Ինչպես գրում է tert.am-ը Պասկալևայի խոսքով՝ ոչ բոլորն են ծանոթ Ղարաբաղի մասին ճշմարտությանը, բայց աշխարհը սկսել է ավելի շատ բան իմանալ, օրինակ՝ Սումգայիթի մասին:

«Երբ դիտում են իմ ֆիլմերը, քաղաքական գործիչները և դիվանագետներն ասում են, թե չեն իմացել, որ Ղարաբաղյան պատերազմն այդքան ուժեղ է եղել, այդքան դաժան»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այդ արձագանքներին ի պատասխան ինքն ասում է. «Օգնեք, որ բոլոր երկրներում հանգամանալից իմանան, թե ինչ է կատարվել Ղարաբաղում»։

Բուլղարացի լրագրողը նաև ներկայացրեց, թե իր ֆիլմերում, երբ մարդիկ տեսնում են, թե ինչպիսին է այսօր Ղարաբաղը, ինչպես է ծաղկել ու զարգացել, ինչպես են փոխվել ղարաբաղցու աչքերը, որոնք այժմ արդեն ժպտում են, զարմանում են։

«Այս ամենը անհերքելի ապացույցներ են, որ ղարաբաղցին իրավունք ունի մնալ իր հողում ու ապրել ազատ»,- ասաց Պասկալևան՝ ընդգծելով, որ վառ ապացույցներից մեկն էլ Ստեփանակերտի օդանավակայանն է, որի պատկերով էլ եզրափակել է իր ֆիլմերից մեկը։

,,Միջազգային հանրությունը թույլ չի տա, որ Ադրբեջանը կործանի Լեռնային Ղարաբաղ ուղեւորված քաղաքացիական ինքնաթիռները,, այսպես է պատասխանել Ցվետանան լրագրողներից մեկի տված հարցին:

«Ես այնքան ուրախ եմ օդանավակայանի հնարավոր վերաբացման առթիվ», – նշել է նա՝ հավելելով, որ հիանալի հիշում է, թե ինչպիսին էր օդանավակայանը, երբ 1991-ի մայիսին առաջին անգամ եկավ Լեռնային Ղարաբաղ: Խոսելով նոր շենքի մասին՝ հեռուստալրագրողը նկատել է, որ շենքը շատ գեղեցիկ է: «Ասես թռիչք խորհրդանշող թեւեր լինի: Ասես պատրաստվում է գրկաբաց դիմավորել»: Ցվետանա Պասկալեւան հույս է հայտնել, որ օդանավակայանը շուտով կբացվի, դրա համար ավելի շատ քաղաքական ակտիվություն եւ կամք է հարկավոր:

Ինչ վերաբերում է Ստեփանակերտ թռչող ինքնաթիռները կործանելու Ադրբեջանի սպառնալիքներին, ապա Ցվետանա Պասկալեւան նշել է, որ «նման սարսափելի սադրանք չի կարող լինել»: Հեռուստալրագրողը կարծում է, որ միջազգային հանրությունը դա թույլ չի տա: Ըստ news.am-ի Ստեփանակերտի օդանավակայանի բացման հարցը Ադրբեջանում շարունակում է մնալ թիվ մեկ թեման: Այդ երկրի իշխանությունները պարբերաբար հանդես են գալիս Ստեփանակերտ թռչող օդանավերը «կործանելու» սպառնալիքներով: Ճիշտ է, վերջերս Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը նշել էր, որ «Բաքուն Հայաստանին թույլ չի տա քաղաքացիական ավիացիայի անօրինական թռիչքներ իրականացնել «օկուպացված» Լեռնային Ղարաբաղի օդային տարածքով, սակայն դա կանի առանց ռազմական միջոցների կիրառման»:

 

Orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Դեսպան Վահագն Աթաբեկյանն իր հավատարմագրերը հանձնեց Լիբանանի նախագահին
2. «Լեռնային Ղարաբաղ. Կովկասի սև այգին» .Ֆրանսիական “GEO” ամսագրում լույս տեսավ Արցախին նվիրված հոդվածաշար
3. Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
4. Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
5. Հայաստանի վարչապետի հանդիպումները լիբանանահայ համայնքի հետ
6. Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
7. Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Նիկոլ Փաշինյան
8. Չեխիայում պարզում են՝ ինչպես է տեղական զենքը հայտնվել Ադրբեջանում՝ շրջանցելով էմբարգոն
9. ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինի Պատուիրակութիւնը Հանդիպում Ունեցաւ Չեխիոյ Դեսպանին Հետ
10. «Զետոր» չեխական ընկերությունը ծրագրում է մտնել հայաստանյան շուկա

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Թուրքիան ցեղասպանության իրականացման հավանականությամբ երկրների տասնյակում է
2.ՅԱՆ ԳԻԼԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԳՅՈՒՄՐԻԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
3.Հայերը, հայկական բիզնեսն աշխարհում ամենուր են, ինչի շնորհիվ համագործակցության ներուժը անհամեմատ մեծանում է
4.Չեխ ուսանող Յան Պալախի ողբերգական մահվան 50-րդ տարելիցը
5.ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ
6.«Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան
7.Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ
8.Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին
9.Սահակ Սարգսյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
10.Ավստրիայում Հայաստանի դեսպանը նաեւ ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի կազմակերպություններում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2019
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: