ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ցուցահանդես՝ նվիրված Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակին

29 օգոստոսի, 2018 | 09:03

Սեպտեմբերի 5-ին` ժամը 17:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի ճանաչված նկարիչ Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական «Ակունք» ցուցահանդեսը:


Հովհաննես Զարդարյանը 20-րդ դարի այն նշանավոր վարպետներից է, որոնք հարստացրել են հայ գեղանկարչությունն իրենց գործերով:Այս ցուցահանդեսը Զարդարյանի ողջ ստեղծագործության տրամաբանական ամփոփումն է: Ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացված են Ազգային պատկերասրահի և ընտանիքի հավաքածուների շուրջ 90 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, դրանց մի մասը ցուցադրվում է առաջին անգամ: Ավելի քան կեսդարյան ստեղծագործական ուղի անցած նկարիչը կյանքի օրոք չի ունեցել անհատական ցուցահանդես հայրենիքում, սակայն մասնակցել է բազմաթիվ խմբային ցուցադրությունների, արվեստագետի աշխատանքները ներկայացվել են ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա, արժանացել բարձր գնահատականների ու մրցանակների:
Հովհաննես Զարդարյանի նկարները պահվում են Հայաստանի Ազգային պատկերասրահում, Հայաստանի պատմության թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, բազմաթիվ մասնավոր հավաքածուներում:


Առնչվող նյութեր
1. Լիլիթ Տոնականյանի անհատական ցուցահանդեսը Նկարիչների միությունում
2. Միքայել Օհանջանյանի նոր հաղթանակը Իտալիայում. գլխավոր մրցանակ Ֆլորենցիայի մրցույթում
3. Արման Վահանյանի «Տեսողական գոյացություններ» խորագրով ցուցահանդեսը գերմանական Ֆրայբուրգում
4. Ապրիլի 12-ից Արաքսյա Ղազարյանի ցուցահանդեսը Պրահայում
5. Արա Հարությունյան. Մոնումենտալ երևակայում» ցուցադրությունը Գաֆէսճեան կենտրոնում
6. Նվարդ Զարյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդես Երեւանում
7. Լիլիթ Սողոմոնյանը նկարչության միջոցով զգացմունքներ է արթնացնում. Պրահայի ցուցահանդեսի արձագանքները
8. Մանե Հովհաննիսյանի լուսանկարչական ցուցահանդեսը Քյոլնում
9. Սարո Գալենցն արվեստի, ծնողների եւ ընտանիքի մասին
10. Կյանքից հեռացավ գեղանկարիչ Սարո Կալենցը /Գալենցը/

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: