ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ցյուրիխում կայացավ Հայաստան-Շվեյցարիա առևտրային պալատի անդրանիկ նիստը

02 հուլիսի, 2017 | 19:08

Հունիսի 28-ին Ցյուրիխում կայացավ Հայաստան-Շվեյցարիա առևտրային պալատի անդրանիկ նիստը:

Նիստի շրջանակներում նորաստեղծ պալատի նպատակներն ու գործունեության ուղղությունները ներկայացրեց Առևտրային պալատի նախագահ, շվեյցարահայ գործարար, Հայաստանում գործող «Ազատ» դեղագործական ընկերության հիմնադիր Մայք Բարոնյանը։

Մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանն անդրադարձավ Հայաստանի և Շվեյցարիայի միջև առկա աշխարհագրական ընդհանրություններին, ընդգծելով որ երկու երկրներն էլ, զրկված լինելով դեպի ծով ելքից և բնական հարստություններից, իրենց հիմնական հարստությունն են համարում մարդկային ռեսուրսը և տնտեսության զարգացման մեջ շեշտը դնում են նորարարական տեխնոլոգիաների ոլորտին: Դեսպանորդ Տոլմաջյանն ընդգծեց շվեյցարահայ գործարարների կարևոր աջակցությունը Հայաստանի տնտեսական զարգացմանն ու երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ամրապնդմանը:

Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերն, իր ելույթում համեմատական անցկացնելով Հայաստանի և Շվեյցարիայի գործարար միջավայրերի միջև, շեշտեց երկկողմ համագործակցության զարգացման զգալի ներուժը:

Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արմեն Ավակյանն իր խոսքում ներկայացրեց Հայաստանի տնտեսական ցուցանիշերը, զարգացման հեռանկարները, գործարար միջավայրը, ներդրումների համար ստեղծված հնարավորությունները:

Առևտրային պալատի անդրանիկ նիստին ներկա էին Շվեյցարիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար, Շվեյցարիայի Դաշնային ժողովի Ստորին պալատի՝ Ազգային խորհրդի փոխնախագահ Դոմինիկ դը Բումանը, հայ և շվեյցարացի տասնյակ գործարարներ ամենատարբեր ոլորտներից՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, արևային էներգիա, դեղագործություն, խնամքի պարագաներ, զարդեր, գինեգործություն, կոնյակի և չոր մրգերի արտադրություն։

Երեք թեմատիկ բաժիններից բաղկացած քննարկումները հնարավորություն ընձեռեցին հայ գործարարներին ներկայացնելու հանդիպման մասնակիցներին իրենց արտադրանքը, ծավալած գործունեությունն ու ձեռքբերումները։

Նիստի ընթացքում կազմակերպվեց հայկական արտադրատեսակների ցուցադրություն և հյուրասիրություն:


Առնչվող նյութեր
1. Վարդան Սրմաքեշը Հայաստան Վերադարձողներու Համար 100 Միլիոն Տոլարի Ծրագիրի Մը Նախաձեռնած Է
2. Հայաստան-Շվեյցարիա. Ստորագրվեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հայ-շվեյցարական համաձայնագիրը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: