ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ցեղասպանությունը փաստերի լեզվով

01 մարտի, 2018 | 08:08

«Նարեկացիե արվեստի միությունում հատուկ նախագծի շրջանակներում ցուցադրվեց «Հայերի ցեղասպանությունըե (“Le Gռnocide Armռnien” (2005) կինոնկարը:

Հայերի ցեղասպանությունից անցել է մեկ դար, սակայն չեն լռում հայերի կոչերը՝ ուղղված ինչպես մեր, այնպես էլ այլ երկրների հանրությանն ու քաղաքական գործիչներին՝ ճանաչելու անցյալ դարասկզբի ողբերգությունը։ Այս թեմայով նկարահանվում են ֆիլմեր, կազմակերպվում են կլոր-սեղան քննարկումներ,  լուսանկարիչները հանդես են գալիս ցուցահանդեսներով։

Փետրվարի 28-ին լեփլեցուն էր Երևանի սիրված մշակութային օջախներից մեկը՝ «Նարեկացի» արվեստի միությունը, որտեղ «Ուսումնասիրելով ցեղասպանության թեմայով վավերագրականները» խորագիրը կրող հատուկ նախագծի շրջանակներում ցուցադրվեց «Հայերի ցեղասպանությունը» (“Le Gռnocide Armռnien” (2005) վավերագրական կինոնկարը: Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ նախագծի հեղինակներից Գոռ Եդիգարյանը։

Նա ներկայացրեց ֆիլմն ու նախագծի հիմնական նպատակը՝ վավերագրական կինոնկարների միջոցով հանրության ուշադրությունը սևեռել Հայերի ցեղասպանության հարցում փաստերի ուսումնասիրության անհրաժեշտությանը: Ֆիլմի հեղինակն է ֆրանսուհի ռեժիսոր Լորանս Ժուրդանը, ով անդրադարձել է Հայերի ցեղասպանությանը նախորդած տարիների աշխարհաքաղաքական դրության վերլուծությանը՝ նպատակ ունենալով ներկայացնել ցեղասպանության իրականացման դրդապատճառները:

Ֆիլմում ցեղասպանության ականատեսները պատմում են տեղահանության և կոտորածների մասին, ներկայացվում են նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանների և հյուպատոսների, ինչպես նաև թուրք ու այլազգի մտավորականների կարևոր վկայությունները ցեղասպանության առնչությամբ: Ֆիլմը ցուցադրվեց հայերենով: Նախագծի հեղինակներն են Գոռ Եդիգարյանը (Հայաստան) և Նաթալի Աուադ Փոլադեանը (Բեյրութ)։ Միջոցառման վերջում տեղի ունեցավ նաև բուռն քննարկում, որի ընթացքում հանդիսատեսը ներկայացվեցին ֆիլմից մի քանի փաստեր։

Հուսանք, որ նման նախագծին թուրքերը կմոտենան աչալրջորեն և համայն հայության ու աշխարհի առջև կճանաչեն անցյալ դարասկզբին իրենց նախնիների կողմից իրագործած ոճրագործությունը և կհատուցեն։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները` Սիրարփի Կարապետյանի


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
4. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
5. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
6. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
7. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
8. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
9. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
10. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: