ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ցեղասպանությունը ճանաչող Չեխիայի նախագահը առաջին անգամ կայցելի Երեւան

06 հունիսի, 2016 | 06:37

Sargsian and Zeman 30.01.14.-5Հունիսի 7-ի երեկոյան կսկսվի Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի պետական այցը Հայաստան։ Չեխիայի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահը կայցելի Երեւան։ Դեռ 2014-ին Պրահայում Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, Չեխիայի նախագահը խոստացել էր այցելել եւ եռօրյա այցի ընթացքում նախատեսվում են մի շարք հանդիպումներ ոչ միայն նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ, այլեւ մասնակցություն  հայ-չեխական գործարար ֆորումին։Հայաստանի նախագահի նստավայրում նախատեսվում է նաեւ համատեղ հռչակագրի  ստորագրում, այնուհետեւ նախագահները հանդես կգան հայտարարությամբ մամուլի ներկայացուցիչների համար։

Չեխիայի նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաեւ եղեւնի կտնկի հուշահամալիրի պուրակում։ Չեխիայի նախագահներից Միլոշ Զեմանը միակն է, ով 2014-ին  Պրահայում Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում նշեց Հայոց ցեղասպանության մասին, օգտագործելով ցեղասպանություն եզրույթը։ Նախկին երկու նախագահները՝ Հավելը եւ Կլաուսը խուսանավել են այդ բառի օգտագործումից, թեեւ մի ելույթում արդեն որպես նախկին նախագահ Հավելը նշել էր հայկական, գնչուական եւ հրեական հոլոքոստ բնորոշումը։

Չեխիայի նախագահը մեծ կարեւորություն է տալիս հայ-չեխական տնտեսական հարաբերությունների զարգացմանը, այդ իսկ պատճառով նրա հետ Հայաստան կժամանեն 17 չեխ գործարարներ, այդ թվում ՙՙՄարլենկաՙՙ հայտնի ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանը։ Հայ-չեխական գործարար համաժողովը տեղի կունենա հունիսի 8-ին ՚՚Արմենիա -Մարիոթ՚՚ հյուրանոցում։

Հունիսի 9-ի առավոտյան, Հայաստանի վարչապետի հետ աշխատանքային նախաճաշից հետո, նա կայցելի նաեւ Երեւանի կոնյակի գործարան։

Հայաստանից Չեխիայի նախագահը կմեկնի Մակեդոնիա, ուր նույնպես տեղի կունենա գործարար համաժողով։

 

Օրեր

Լուսանկարում ՝ Նախագահների 2014-ի Պրահայի հանդիպումը


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
3. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
4. Ռադեկ Վոնդրաչեկ-Արա Բաբլոյան հանդիպում Պրահայում
5. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
6. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
7. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
8. Չեխիայում նշում են Չեխոսլովակիայի օկուպացման 50-ամյակը
9. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
10. Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
2.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
3.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
4.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
5.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
6.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
7.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
8.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
9.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
10.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: