ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ցեղասպանության 100- ամյակին ձոնված «Սուրբ պատարագն» առաջին անգամ կսփռվի համացանցով՝ www.sourphagop.net կայքէջով

10 սեպտեմբերի, 2015 | 07:06

MONREAL3MesseRequiem2015_155-X2-620x300Մոնրեալաբնակ երաժիշտ, երգահան Պետրոս Շուժունյանի «Պատարագ և Հոգեհանգիստ 2015» ստեղծագործությունը նվիրված 1915թ.-ի Մեծ եղեռնի զոհերի հիշատակին առաջին անգամ կսփռվի www.sourphagop.net կայքի միջով: Սուրբ պատարագը հնարավոր կլինի դիտել Երևանի ժամանակով սեպտեմբերի 12-ին երեկոյան ժամը 7:30:

Ցեղասպանության 100-ամյակին ձոնված այս ստեղծագործության վրա հեղինակը աշխատել է շուրջ հինգ տարի:

«Այսպիսի մեծ տարողությամբ երգչախմբային գործ հայկական երաժշտության մեջ առաջինն է: Գործը կատարվելու համար հարկավոր էր մեծաթիվ երգչախումբ, որովհետև ստեղծագործությունում մինչև 8 ձայնի բաժանում և երկար տևողություններով պահվող նոտաներ կային»,- ասում է երաժիշտ, երգահան Պետրոս Շուժունյանը՝ նշելով, որ ստեղծագործությունը կատարող երգչախումբը Մոնրեալի «Սենթ Լորենս»  երգչախումբն է, որը բաղկացած է մոտ 100 կանադացի երգիչներից:  Թեև երգչախմբի մեջ հայ չկա, սակայն չորս մենակատարներից երեքը հայ են: Երգչախմբի ղեկավարը՝ Ֆիլիփ Բուրքը, երիտասարդ տաղանդավոր ֆրասնիացի է, ով կարողացել է ընդամենը երկու ամսում տիրապետել հայերենի հնչյունաբանությանը, որպեսզի ստեղծագործությունը ճիշտ հնչի:

« Իր ստեղծագործական ոճի մեջ այս ստեղծագործությունը բոլորովին տարբեր է թե’ Կոմիտասից և թե’ Եկմալյանից, սակայն այս երաժշտության հիմքը մեր շարականներն են, որպես ներշնչում»,- ասում է «Պատարագ և Հոգեհանգիստ 2015» ստեղծագործության հեղինակ, երաժիշտ, երգահան Պետրոս Շուժունյանը:

Նրա խոսքով՝ սա Հայաստանից դուրս Ցեղասպանության 100-ամյակին ձոնված միակ ստեղծագործությունն է, որ հինգ տարվա աշխատանք է պարփակել և եզակի  է իր լայնածավալությամբ և տարողությամբ:

Հեղինակի մասին

Մոնրեալաբնակ երաժիշտ, երգահան Պետրոս Շուժունյանն շուրջ 50 տարի երաժշտության ոլորտում է:

Պետրոս Շուժունյանը ծնվել է 1957 թ.-ին Գյումրիում: Ավարտել է Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը, այնուհետև ընդունվել է Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանը, ստեղծագործության և ջութակի դասարան, այնուհետև 3-րդ կուրսից մեկնել է Կանադա: 1976 թ.-ին Պ. Շուժունյանը ընդունվել է Մոնրեալի պետական կոնսերվատորիա և ուսանել կանադացի հայտնի երգահան Ժիլ Թրամբլեյի դասարանում: Պ. Շուժունյանը սկսել է ստեղծագործել վաղ երիտասարդ տարիներից:  Նա հեղինակ է 100-ից ավելի ստեղծագործությունների, այդ թվում՝  «Արարատ պոեմ» սիմֆոնիկը, «Կոմիտասին», «Սայաթ-Նովա» հարվածային համերգային փունջը, 6 լարային քառյակ՝ ներշնչված հայ շարականներից, «Մաշտոց» զույգ դաշնամուրային գործը, «Երեք մինիատյուր» գրված լարային քառյակի համար և այլն:

«Պատարագ և Հոգեհանգիստ 2015» ստեղծագործությունը` նվիրված 1915թ.-ի Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, որը տեղի է ունեցել ապրիլի 11-ին, առաջին անգամ կհեռարձակվի  www.sourphagop.net կայքում սեպտեմբերի 12-ին երեկոյան ժամը 7:30:

www.armradio.am


Առնչվող նյութեր
1. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
2. Կանադան Հայաստանի համար շատ հարազատ երկիր է. Արմեն Սարգսյան
3. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կանադայի վարչապետին
4. Ապագան Հայաստանի և Կանադայի համար շարունակվելու է մեր մերձեցմամբ. Ջասթին Թրյուդո
5. Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
6. Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է.Նիկոլ Փաշինյան
7. Իշխան Թովմասյան. Մեկնելու եմ Հայաստան, այնտեղ շատ գործ կա անելու
8. Եվրոպայի ամենաերիտասարդ գործող նախարարը Հայաստանից է
9. Սփյուռքի նախարարը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հետ
10. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: