ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Ֆրանսիայում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված

30 հունվարի, 2013 | 08:06

ՓԱՐԻԶ- Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, այդ թվում` բոլոր հայաշատ քաղաքներում,բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ (CCAF) Մուրադ Փափազյանը:

«Դեռևս հստակ չեմ կարող նշել, թե որ քաղաքներն են ընդգրկված լինելու կամ միջոցառումների շարքը ինչպիսին է լինելու, քանզի դա մենք հիմա պետության հետ միասին ենք համակարգում»,-ասաց Փափազյանը:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները վերջերս ժողով են գումարել, որի ժամանակ տարբեր հարցեր են քննարկվել: Խորհրդի համանախագահի խոսքով`ժողովի հիմնական թեմաներն են եղել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումները, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման և Ադրբեջանի իրական դեմքի բացահայտման հարցերը:

«Աշխարհը պետք է ճանաչի Ադրբեջանի իսկական դեմքը: Այդ երկիրը շարունակում է հակահայկական քարոզչությունը, ստի և կեղծիքի տարածումը և մեր նպատակն է ցույց տալ աշխարհին, թե ինչպիսին է այդ պետությունն իրականում»,-ընդգծեց Փափազյանը:

Նա նաև հայտնեց, որ Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի կողմից Ֆրանսիայի Ազգային ժողովում փետրվարի 26-ին դասախոսություն է լինելու, իսկ ՀՅԴ-ի նախաձեռնությամբ` փետրվարի 28-ին Սումգայիթի ջարդերի հետ կապված բողոքի ցույց կկազմակերպվի Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան առջև:

 

Ֆրանսիայի Ազգային ժողովը` 2011թ. դեկտեմբերի 22-ին, իսկ Սենատը` 2012թ. հունվարի 24-ին ընդունեցին Հայոց ցեղասպանության ժխտման պատժելիության օրինագիծը, որը նախագահ Նիկոլա Սարկոզիի վավերացմանը ներկայացվելուց առաջ մի խումբ թուրքամետ պատգամավորների ջանքերով ներկայացվեց Սահմանադրական խորհուրդը եւ համարվեց հակասահմանադրական։

 

Orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Վալենսիայում տեղի կունենա համերգ նվիրված Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին
2. ԲԵԼԳԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՔՐԻՍՏԻՆ ԴԸՖՐԵՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
3. Լեհաստան. Դասական երաժշտության համերգ` նվիրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին
4. Հայտարարությունների եւ բանաձեւերի համահնչեղության խնդիրը
5. Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի առնչությամբ Գերմանիայից դրական ազդակներ են գալիս
6. Բունդեսթագի բանաձեւում կամրագրվի ՚Ցեղասպանություն՚ եզրույթը
7. Ֆրանսիա. Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Լե Լիլա քաղաքում
8. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացում Ֆրանսիայի Էքս Ան Պրովանս քաղաքում
9. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տեսաերիզի շնորհանդես Իտալիայի Պեսկարա քաղաքում
10. «Հայոց ցեղասպանության հետքերով» ցուցահանդեսի բացում Ֆրանսիայի Էքս Ան Պրովանս քաղաքում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: