ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 հունիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են ՄԱԿ-ում

09 դեկտեմբերի, 2017 | 09:40

Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված միջոցառում ՄԱԿ-ում

Դեկտեմբերի 8-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացավ Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված երրորդ միջոցառումը:

Միջոցառումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերի հիշատակին: Բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի իրավական հարցերով տեղակալ Միգել դե Սարպա Սոարեսը, ով ներկայացնում էր ՄԱԿ Գլխավոր քարտուղարին։ ՄԱԿ-ի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը` որպես հիմնական բանախոս, Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու կոնվենցիայի ընդունման 70-ամյակին ընդառաջ հայտարարեց դրա համընդհանուր վավերացման նպատակով մեկամյա քարոզարշավի մեկնարկի մասին։

Ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, ՄԱԿ-ում Բենինի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ժան-Կլոդ Ֆելիքս դո Ռեգոն և ՄԱԿ-ում Սենեգալի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ֆոդ Սեքը: Միջազգային քրեական դատարանի նախագահ Սիլվիա Ֆերնանդես դե Գուրմենդին անդրադարձավ Ցեղասպանության կոնվենցիայի շուրջ զարգացումներին և առկա մարտահրավերներին։

Իր խոսքում դեսպան Մնացականյանը նշեց, որ դեկտեմբերի 9-ը որպես միջազգային օր հռչակելն իր մեջ խորհուրդ է պարունակում: Վերահաստատելով Կոնվենցիայի կարևորությունը, որպես ցեղասպանության հանցագործության կանխարգելման արդյունավետ միջազգային գործիք՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 69/323 բանաձևը Ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը փոխկապակցում է Կոնվենցիայի ընդունման օրվա հետ։

Զ. Մնացականյանը հավելեց, որ «անհանդուրժողականությունը, այլատյացությունը, ռասայական և էթնիկ խտրականությունը, ատելության հողի վրա իրականացված հանցագործություններն ու դրանց փառաբանումը, առավել ևս երբ դա խրախուսվում է քաղաքական առաջնորդների կողմից, պետք է մտահոգիչ լինի ողջ միջազգային հանրության համար և դիտարկվի, որպես վաղ ահազանգման միջոց»։

Դեսպան Մնացականյանը հիշատակեց Կոնվենցիայի 70-ամյակին ընդառաջ դրա իրազեկման բարձրացմանն ու համընդհանուր վավերացմանն ուղղված միջազգային քարոզարշավ իրականացնելու Հայաստանի նախաձեռնությունը: Նա հավելեց, որ Հայաստանը սատարում ու լիովին աջակցում է Ցեղասպանության կանխարգելման հատուկ խորհրդականի գրասենյակի մեկամյա քարոզարշավին՝ ուղղված Կոնվենցիայի համընդհանուր վավերացմանը:

Միջոցառմանը մասնակցեցին ՄԱԿ-ի անդամ-պետությունների, վերլուծական կենտրոնների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ-ում հայկական համայնքի ներկայացուցիչներ և դպրոցականներ:

Տեղեկանք2015թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ընթացքում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված 69/323 բանաձևը, որով հռչակվել է Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Նախաձեռնությունը բխում է ս.թ. մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ Հայաստանի կողմից ներկայացված և միաձայն ընդունված բանաձևի դրույթներից: Սույն բանաձևերն ընդգծում են ցեղասպանության զոհերի հիշատակման անհրաժեշտությունը, ինչը կարևոր դերակատարություն ունի կանխարգելման գործում։ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 9-ին։ Հիշյալ բանաձևերը և միջազգային օրվա բարձրաստիճան միջոցառումները գալիս են լրացնելու Հայաստանի շարունակական ջանքերը` խթանելու ու համախմբելու ցեղասպանության ոճրի դեմ ուղղված միջազգային գործողությունները:


Առնչվող նյութեր
1. Եվրամիություն.Մնացականյան-Մորեգինի հանդիպում, համատեղ հայտարարություն. ավելի քան 160 մլն եվրո՝ 2017-2021 թվականների համար
2. Արտգործնախարարը Բրյուսելում քննարկեց ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հարցը
3. Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Յոհանես Հանի հետ
4. Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական հարցերով Խորհրդի անդամ
5. Զոհրաբ Մնացականյանի մոսկովյան հանդիպումները. Մեզ համար որպես հենման կետ անփոփոխ է մնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և ժողովրդի անվտանգությունը
6. Արեւմտյան Հայաստանի Հանրապետութունը (Հայաստան) դիմել է ՄԱԿ-ին կյանքի կոչելու եւ իրականացնելու Վուդրո Վիլսոնի Իրավարար վճիռը
7. Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կան լրջագույն հարցեր. Նիկոլ Փաշինյան
8. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանին
9. Ազնավուրը Ժնեւում մասնակցել է Հայաստանին նվիրված համերգին
10. Ալիևը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ստում է ամբողջ աշխարհի առջև

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
2.«Արմաթ» տեխնոլոգիական ճամբար Հայաստանում՝ Գուգարք ճամբարում
3.«Սևան Ստարտափ Սամմիթ 2018»ը տեղի կունենա հուլիսին Սեւանում
4.«Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունն ու սփյուռքի նախարարությունը կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
5.Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
6.Մենք կարևորում ենք Արևելյան գործընկերության 20 արդյունք մինչև 2020 թվականը. ասել է Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում
7.Նիկոլ Փաշինյանը հայ-չեխական կապերը քննարկել է Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ
8.Բրյուսելում կայացավ Հայաստան – Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը
9.Փաշինյանը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը. կուտակայինի շուրջ քննարկումները կշարունակվեն, նախարարը հանդես է եկել հայտարարությամբ
10.Բրյուսելում ստորագրվեց Բենիլյուքսի երկրների հետ ռեադմիսիայի համաձայնագիրը
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: