ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ցեղասպանությանը նվիրված գրական-երաժշտական ձեռնարկ Պրահայում

09 դեկտեմբերի, 2015 | 09:48

IMG_1912Ներկայացվեցին Վերֆելը Վարուժան Ոսկանյանը եւ ՚Պլավ՚ ամսագիրը

ՊՐԱՀԱԴեկտեմբերի 8-ին Պրահայի ՙՊիսեցկա Բրանա՚ ցուցասրահում տեղի ունեցավ 2015 թվականին Չեխիայում լույս տեսած եւ Հայոց ցեղասպանությանը առնչվող հրատարակություններին նվիրված գրականերաժշտական ձեռնարկ։  

Բացելով երեկոնՕՐԵՐ  եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը ներկայացրեց 2015-ի ընթացքում լույս տեսած չեխերեն երեք հրատարակությունները՝ Վերֆելի ՙՄուսա լեռան 40 օրը՚ վեպը ռումինահայ գրող IMG_1913սենատոր Վարուժան Ոսկանյանի ՙՇշուկների մատյանը՚ վեպը եւ ՙՊլավ՚ գրական ամսագրի հատուկ համարը՝ նվիրված հայ գրականությանը։

ՕՐԵՐ-ի խմբագիրը մասնավորապես նշեց որ  Վերֆելն իր հարցազրույցներից մեկում  ասել էթե  հայ ժողովրդի մասին գիրք գրելու գաղափարը ծնվել է դեռեւս 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին երբ կարդալով եվրոպական թերթերը ծանոթացել է հայ ժողովրդի ողբերգությանը եւ ցնցվելեւ որոշել է այդ բոլորը մարդկությանը ներկայացնել պատմական վեպով։ Այնուհետեւ 3 տարի շարունակ Վիեննայի Մխիթարյան միաբանության գրադարանում ուսումնասիրել է հայ ժողովրդի պատմությունը։ Իսկ բուն վեպը գրելուն ազդել է 1929 թվականին սիրիական Դամասկոսի գորգագործական ֆաբրիկա նրա այցը երբ  տեսել է այնտեղ աշխատող հայ մանուկների դեմքերը։ 1933 թվականին  գրված վեպը  միայն 1934-35 թվականների ընթացքում թարգմանվել է աշխարհի 36 լեզուներով։  Չեխերեն ունեցել է 7 հրատարակություն։

IMG_1922Այնուհետեւ ողջույնի խոսքով հանդես եկավ Չեխիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը՝ ամփոփելով 2015-ին Չեխիայում անցկացված Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումները։ Դեսպանը նշեց որ թեեւ ներկա երեկոն 2015-ի վերջին միջոցառումն է՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին բայց մյուս տարի եւս կկազմակերպվեն այլ ձեռնարկներ։  

Դեսպանը կարեւորեց նաեւ Չեխիայի բարձրաստիճան պատվիրակության մասնակցությունը Երեւանում անցկացված ապրիլքսանչորսյան միջոցառումներին։ Իր ելույթի ավարտին դեսպան Սեյրանյանը բարձր գնահատեց հրատարակված գրքերն ու ամսագիրը եւ ողջունեց հրատարակչությունների ներկայացուցիչներին։

IMG_1937Այնուհետեւ Ֆրանց Վերֆելի ՙ40 օր՚ \ alvinaայդպես է չեխերեն թարգմանության վերնագիրը\գրքի նոր հրատարակությունը ներկայացրեց ՙՎիշեհրադ՚ հրատարակչության խմբագիր դոկտոր Ֆիլիպ Օուտրատան։ Նա նախ նշեց որ գրքի վերահրատարակությունը առնչվում է 3 կարեւոր տարեթվերի ՝ Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցի Վերֆելի ծննդյան 125 ամյակի եւ նրա մահվան 70-ամյա տարելիցի հետ։  Բանախոսը նշեց որ հայտնի բանասեր Հանուշ Կարլախը գրքի երկրորդ թարգմանիչն է։ Այս թարգմանությամբ գիրքը լույս է տեսնում երրորդ անգամ իսկ նախորդ թարգմանությամբ լույս է տեսել  4 անգամ։

Անդրադառնալով գրքի գեղարվեստական արժեքին խմբագիրը շեշտեց որ այն իրավամբ մտել է համաշխարհային գրականության ոսկե ֆոնդ։ Այնուհետեւ նա անդրադարձավ Վերֆելի ստեղծագործությանը եւ  հայ ժողովրդի ողբերգությանը։

werfel outrataՌումինահայ գրող սենատոր Ռումինիայի գրողների միության առաջին փոխնախագահ  Վարուժան Ոսկանյանի <<Շշուկների մատյանը>> վեպի չեխերեն թարգմանությանն անդրադարձավ  վեպի թարգմանչուհի Յարմիլա Հորակովան։ Նա նախ ներկայացրեց  գրքի հեղինակի կենսագրականը իսկ այնուհետ մի հատված ընթերցեց գրքից՝ նվիրված Նեմեսիս օպերացիային։

Գիրքը Ռումինիայում լույս է տեսել 2009 թվականին եւ արդեն թարգմանվել է մոտ մեկ տասնյակ լեզուներով այդ թվում հայերեն։

Նշենք որ Վարուժան Ոսկանյանը ծնվել է Ռումինիայում՝ ցեղասպանությունից IMG_1959փրկված հայերի ընտանիքում եւ այս վեպում տալիս է իր ընտանիքի պատմությունը ՝ հայ ժողովրդի պատմության միջոցով։  

ՙՀամաշխարհային գրականությանը նվիրված Պլավ՚ գրական ամսագրի այս տարվա հատուկ համարն ամբողջությամբ նվիրված է ցեղասպանության մասին հայ գրականությանը։ Այն ներկայացրեց համարի պատասխանատու խմբագիր Պավլա Նեհասիլովան։ Նա նշեց որ առաջին անգամ չեխերենով ներկայացվել են   ժամանակակից հայ գրողներ Ալեքսանդր ԹոփչյանիՎահագն Գրիգորյանի Անահիտ Թոփչյանի Արմեն Շեկոյանի ստեղծագործությունները արեւմտահայ պոետների գործեր։  ՙՊլավի՚ խմբագիրը նշեց որ ամսագրում տեղ են գտել նաեւ դասականների գործեր որոնք կապված չեն ցեղասպանության թեմային՝ հատված  Գրիգոր Նարեկացու ՙՄատյան ողբերգության՚ պոեմից Հովհաննես Թումանյանի եւ այլ հայ գրողների ստեղծագործություններ։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր թարգմանիչներին եւ աջակիցներին։

IMG_1972Վերջում Հակոբ Ասատրյանը եւ Պավլա Նեհլասիլովան հայերենով ու չեխերենով ընթերցեցին Դանիել Վարուժանի բանաստեղծություններից։

Ձեռնարկի ողջ ընթացքում ներկաներին իր ելույթներով հիացրեց Հրադեց Կրալովեից ժամանած մեր հայրենակցուհի երգչուհի Ալվինա Աղաջանյանը։ Նա կատարեց Կոմիտասի ժողովրդական եւ ժամանակակից հայրենասիրական երգեր։

Վերջում տրվեց նաեւ փոքր հյուրասիրություն ճաշակեցին ՚Մարլենկա՚ հայտնի pavla nehasilovaթխվածքի տեսականին։

Ձեռնարկի կազմակերպիչներն էին Չեխիայում ՀՀ դեսպանությունը եւ ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը։

Մեր  կողմից կցանկանայինք  շնորհակալություն հայտնել Չեխիայում Հայաստանի դեսպանությանը մասնավորապես խորհրդական Նունե Զաստուխովային ում աջակցությամբ նաեւ իրականություն դարձավ այս գեղեցիկ ձեռնարկը։

ՕՐԵՐ

alvina2

werfel


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. «Պէտք է Հայրենիքին ծառայելու այլընտրանքային միջոցներ որոնել».- Տեսակցութիւն՝ Չեխիոյ «Օրեր» ամսագրի խմբագիր Յակոբ Ասատրեանի հետ
3. Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ
4. Հայ-իսպանական երեկո Պրահայում. Կերգեն նաեւ հայ երգիչները
5. «Եկեղեցեաց Գիշեր» նշուեցաւ Պրահայի մէջ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի այցը Ս. Ղազար
6. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
7. ՊՐԱՀԱ. ,,Գուրմետ Հաուսը,, ներկայացրեց Հայաստանը՝ դեսպանությունների փառատոնում
8. Նիկոլը, Հավելը եւ Հայաստանի վերանկախացումը
9. Չեխահայությունը նշեց Ապրիլի 24-ը. Երթ, ժամերգություն եւ համերգ
10. Պրահայի հայ երիտասարդներն իրենց աջակցությունն են հայտնում երևանյան ցույցերին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: