ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ցեղասպանութիւնը Վերջապէս Արժանի Կերպով Ներկայացուեցաւ «Խոստումը» Ֆիլմին Մէջ. «Նէյշըն»

22 հոկտեմբերի, 2016 | 19:20

promise-2ԵՐԵՒԱՆ, «Ակունք».- Ամերիկեան ամենահին ու յարգուած թերթերէն՝ «Նէյշըն»ի մէջ, Փիեթրօ Շաքարեան անդրադարձած է Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող «Խոստումը» ֆիլմին եւ նշած, որ անիկա «պիտի բացայայտէ պատմութեան ամէնէն ողբերգական էջերէն մէկը, որ անամօթաբար ուրացուած է չափազանց երկար ժամանակ»: այս մասին գրում Ասպարեզ օրաթերթը։ 

Ներկայացնելով 20րդ դարասկիզբի ողբերգական դէպքերուն ժամանակագրութիւնն ու սահ-մռկեցուցիչ մանրամասնութիւնները՝ յօդուածագիրը կը մէջբերէ ամերիկացի դիւանագէտ Լուիս Այնըշթայնի կողմէ 1920ին նոյնինքն «Նէյշըն»ի մէջ հրապարակուած նիւթէն հատուած մը, ուր գրուած է. «Հայերէն աւելի ո՛չ մէկ ազգ տանջուած է թրքական կառավարութեան իրականացուցած սպանութիւններու դիւային քաղաքականութեան հետեւանքով»:

Ապա անդրադառնալով ամերիկացի բեմադրիչ Թերի Ճորճի «Խոստումը» ֆիլմին՝ հեղինակը կը գրէ. «Ցեղասպանութեան վերաբերեալ ֆիլմ նկարահանելը դիւրին գործ չէ, սակայն այս մէկը տուեալ նիւթով պատրաստուած լաւագոյն ֆիլմն է՝ հզօր դերասանական կազմով, տպաւորիչ տեսարաններով եւ ճշմարտացի պատմութեամբ»:

Շաքարեան նաեւ կը գրէ, որ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ ֆիլմ պատրաստելու բազմաթիւ փորձեր՝ տարբեր տարիներու, տարբեր պատճառներով ձախողած են Հոլիվուտի մէջ, աւելի կարեւոր դարձնելով հանգուցեալ Գըրգ Գըրգորեանի ջանքերով իրականացած «Խոստումը» ֆիլմին իրականացումը:

««Խոստումը» ֆիլմին գլխաւոր առաւելութիւններէն մէկն է այն, որ ֆիլմը կը ներկայացնէ Ցեղասպանութեան բոլոր կողմերը՝ առանց աղաւաղելու ժամանակագրութիւնը, դէպքերու աշխարհագրութիւնն ու պատմական իրողութիւնը: Գովելի է, որ կարօտախտի եւ տառապանքի հետ մէկտեղ, ֆիլմի գլխաւոր թեմաներէն է նաեւ քաջութիւնը», կը շարունակէ յօդուածագիրը:

Ան նաեւ կը նշէ, որ «Խոստումը» Ցեղասպանութեան մասին այն հոլիվուտեան ֆիլմն է, որուն հայերը երկար ժամանակէ ի վեր կը սպասէին: «Վստահ եմ, որ ֆիլմը դիտելէ ետք, շատ հայեր պարզապէս պիտի ըսեն՝ «ապրի՛ս»», կ՛եզրափակէ Շաքարեան:

Շաքարեանի սոյն յօդուածին անդրադառնալով՝ «System of a Down»ի մեներգիչ Սերժ Թանգեան նշած է, որ անիկա «կատարեալ յօդուած մըն է «Խոստումը» ֆիլմին եւ Հայոց Ցեղասպանութեան թեմային մասին»:


Առնչվող նյութեր
1. «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջը և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը այցելեցին Ծիծեռնակաբերդ
2. ՀԲԸՄ Հայաստան. «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջը և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը Երեւանում
3. Վիեննայում կայացել է «Խոստումը» ֆիլմի պրեմիերան
4. ,,Խոստումը,, հայերեն կրկնօրինակմամբ կցուցադրվի Երեւանում ապրիլի 23-ին
5. «Խոստումը» Ֆիլմը Արտադրողները Պիտի Մեծարուին Հայ Դատի Տարեկան Ձեռնարկին Ընթացքին
6. Ցեղասպանութեան Նուիրուած «Խոստումը» Ֆիլմին Անդրանիկ Ցուցադրութիւնը՝ Թորոնթոյի Փառատօնին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: