ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ցավում եմ, որ Արցախը ճանաչված չէ աշխարհի կողմից. չեխ լրագրող Պետրուշկա Շուստրովա

20 մարտի, 2017 | 19:10

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆորումի մասնակից չեխ լրագրող, թարգմանչուհի Պետրուշկա Շուստրովան ասել է, որ 8 տարի առաջ կրկին եղել էր Արցախում՝ ֆիլմ նկարահանելու նպատակով:

«Ստեփանակերտը բոլորովին այլ քաղաք է դարձել: Այստեղ ամեն ինչն արագ է զարգանում և ցավ եմ ապրում, որ Արցախը ճանաչված չէ աշխարհի կողմից: Այս փոքրիկ երկարամասում շատ գեղեցիկ բաներ են արվում»,- ասել է Պ. Շուստրովան:

shustovaՉեխ բլոգերը նշել է, որ շատ կարևոր է, որ բլոգերները պահեն լրագրողական գործառույթները ու միայն գրեն ճիշտն ու երևույթները լուսաբանեն անկողմնակալ:

«Բայց նաև պետք է ինչ որ մեկը չկառավարի նրանց աշխատանքները: Հակամարտությանը ես լավ ծանոթ եմ, բայց այն օբյեկտիվ ներկայացնելու խնդիր կա, քանի որ ամեն կերպ այն խեղաթյուրվում է Ադրբեջանի կողմից: Ես Ադրբեջանում ընկերներ ունեի, որոնց մեծ մասն արդեն լքել են այդ երկիրը, քանի որ այնտեղ ընդիմություն, այլակարծություն ու իրավունքի պաշտպաններ չկան»,- մանրամասնել է Պ. Շուստրովան: Այս մասին հայտնում է  Artsakhpress.am-ը։

ՕՐԵՐ-ի կողմից ավելացնենք, որ Պետրա Շուստրովան ՚՚Լիդովի նովինի՚՚ հայտնի օրաթերթի սյունակագիրներից է, բլոգեր։  Ուրախալի է, որ նա փոխել է իր տեսակետները, քանի որ տարիներ առաջ նա ուներ ավելի ադրբեջանամետ տեսակետներ։ Դրա վկայությունն էր նրա նկարահանած ֆիլմաշարը եւ Պրահայում տեղի ունեցող դասախոսությունները։

Ութ  տարի առաջ՝ 2009 թվականին  նա  նկարահանել էր Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի մասին Bolavá místa jižního Kavkazu – Arménie (Հարավային Կովկասի ցավոտ տեղերը՝ Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան) ֆիլմաշարը, որը ցուցադրվել է Չեխական հեռուստատեսությամբ։ Ֆիլմի ռեժիսորն էր Մարտին Մահդալը, ով  նաեւ Հայոց ցեղասպանության  մասին ֆիլմի հեղինակն է։

 

ՕՐԵՐ

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Արտակ Բեգլարյանը` Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
2. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
3. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
4. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արայիկ Խանդոյանի ընտանիքին
5. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
6. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
7. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
8. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
9. «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում
10. Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: