ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ

18 հուլիսի, 2017 | 18:04

 

ՀԸԲՄ Հայաստանը հորդորում է աջակցել ՀԲԸՄ Եվրոպայի արշավին՝ կոչ անելով Եվրամիությանը օգնություն տրամադրել Արցախի ժողովրդին

Հուլիսի 14-ին ՀԲԸՄ Հայաստանը կազմակերպեց մամուլի ասուլիս և հանրային քննարկում՝ ներկայացնելու ՀԲԸՄ Եվրոպայի ստորագրահավաք-արշավը՝ կոչ անելով Եվրամիությանը և Եվրոպական մարդասիրական կազմակերպություններին ներգրավվել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի կյանքում: Բանախոսներ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ՀԲԸՄ Հայաստանի ղեկավար Դալար Կազանջյանը, ՀԲԸՄ Եվրոպայի տնօրեն Նիկոլա Դավիթյանը (ուղիղ միացմամբ Բրյուսելից), Բելգիայի Հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի ընդհանուր համակարգող Շահնուր Մինասյանը  ներկայացրեցին արշավի նպատակները՝ մանրամասնելով, թե ինչպես համապասխան կառույցներն ու հանրությունը կարող են նպաստել դրանց իրականացմանը:

Արցախի բնակիչները արդեն 28 տարի գտնվում են շրջափակման մեջ՝ մշտապես տուժելով Ադրբեջանի կողմից զինադադարի ամենօրյա կոպիտ խախտումներից ու ականային պատահարներից, որոնք էապես ազդում են տարածաշրջանի կայունության ու խաղաղության վրա:

Արցախը միակ չճանաչված պետությունն է, որտեղ ԵՄ-ն օգնություն չի տրամադրում` ի տարբերություն այլ վիճահարույց տարածքների, ինչպիսիք են Աբխազիան, Մերձդնեստրն ուՀյուսիսային Կիպրոսը, որոնք զգալիորեն շահել են ԵՄ ներգրավումից և օգնությունից:

ԵՄ-ի ներգրավվածությունը կօգնի Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության կարիքների բավարարմանը, մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների զարգացմանը՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը:

Փոխել Եվրամիության դիրքորոշումը Արցախի վերաբերյալ հնարավոր է: Հունիսի 7-ին ՀԲԸՄ Եվրոպային մեկնարկած ստորագրահավաք-արշավին միացել է ավելի քան 1400 եվրոպացի, այդ թվում՝ 60-ից ավելի հասարակական գործիչներ գիտության և արվեստի, քաղաքականության և հանրային բնագավառներից:

ՀԲԸՄ Եվրոպան հրապարակել է տեսանյութ և տեղեկատվական փաթեթ, որի նպատակն է բացատրել ԵՄ ներգրավվածության անհրաժեշտությունը Արցախում:

Կոչը կարող եք ստորագրել այստեղ՝ https://www.change.org/p/we-want-europe-in-nagorno-karabakh

Տեսանյութն այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=ZmdOZVVzUiM&feature=youtu.be

 

Իմացե´ք, թե ինչպես կարող եք սատարել արշավին այստեղ՝ http://agbueurope.org/donate-agbu-europe-campaign-for-european-union-aid-to-nagorno-karabakh/

 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե´ք http://agbueurope.org/campaign-for-eu-aid-to-karabakh/

 

 

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: ՀԲԸՄն իր կրթական, մշակութային ու մարդասիրական գործունեությամբ նպաստում է հայկական ինքնության ու ժառանգության պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործունեության շնորհիվ տարեկան շուրջ 500 հազար հայեր առնչվում են միության ծրագրերին: ՀԲԸՄ ընդհանուր գործունեությանը ծանոթանալու համար, այցելե՛ք www.agbu.org  

 

ՀԲԸՄ Հայաստանի ծրագրերի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար այցելե՛ք www.agbu.am

ՀԲԸՄ Եվրոպան համակարգում և զարգացնում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության համաեվրոպական գործունեությունը: 1906թ-ին հիմնադրված այս կառույցը հանդիսանում է շահույթ չհետապնդող աշխարհում ամենամեծ հայկական կազմակերպությունը: ՀԲԸՄ Եվրոպան բազմաթիվ ծրագրեր է իրականացնում գիտական հետազոտությունների, ժառանգության պահպանման և խթանման, կրթության և մշակույթի, ինչպես նաև իրազեկման մակարդակի բարձրացման, շահերի պաշտպանության և առաջնորդների վերապատրաստման բնագավառներում:

ՀԲԸՄ Եվրոպայի ծրագրերի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար այցելե՛ք www.agbueurope.eu


Առնչվող նյութեր
1. Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները
2. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր
3. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
4. ՀԲԸՄ-ը նոր թափով պիտի սկսի հասարակական-տնտեսական ծրագիրներու իրականացումը
5. Հ.Բ.Ը.Մ.-Ը ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԿԸ ՏՐԱՄԱԴՐԷ ԼՈՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ
6. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
7. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
8. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
9. Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հայտարարում են նորարար տաղանդավոր արվեստագետներին օժանդակող ծրագրի մեկնարկը
10. «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: