ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ,, ՀԲԸՄ արշավը շարունակվում է

29 հունիսի, 2017 | 08:33

ՀԸԲՄ Հայաստանը հորդորում է աջակցել ՀԲԸՄ Եվրոպայի արշավին՝ կոչ անելով Եվրամիությանը օգնություն տրամադրել Արցախի ժողովրդին

Հուլիսի 14-ին ՀԲԸՄ Հայաստանը կազմակերպում է մամուլի ասուլիս և հանրային քննարկում՝ ներկայացնելու ՀԲԸՄ Եվրոպայի ստորագրահավաք-արշավը՝ կոչ անելով Եվրամիությանը և Եվրոպական մարդասիրական կազմակերպություններին ներգրավվել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի կյանքում: Բանախոսներ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը և ՀԲԸՄ Եվրոպայի տնօրեն Նիկոլա Դավիթյանը (ուղիղ միացմամբ Բրյուսելից) կներկայացնեն արշավի նպատակները՝ մանրամասնելով, թե ինչպես համապասխան կառույցներն ու հանրությունը կարող են նպաստել դրանց իրականացմանը:

Արցախի բնակիչները արդեն 28 տարի գտնվում են շրջափակման մեջ՝ մշտապես տուժելով Ադրբեջանի կողմից զինադադարի ամենօրյա կոպիտ խախտումներից ու ականային պատահարներից, որոնք էապես ազդում են տարածաշրջանի կայունության ու խաղաղության վրա:

Արցախը միակ չճանաչված պետությունն է, որտեղ ԵՄ-ն օգնություն չի տրամադրում` ի տարբերություն այլ վիճահարույց տարածքների, ինչպիսիք են Աբխազիան, Մերձդնեստրն ուՀյուսիսային Կիպրոսը, որոնք զգալիորեն շահել են ԵՄ ներգրավումից և օգնությունից:

ԵՄ-ի ներգրավվածությունը կօգնի Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության կարիքների բավարարմանը, մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների զարգացմանը՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը:

Փոխել Եվրամիության դիրքորոշումը Արցախի վերաբերյալ հնարավոր է: Հունիսի 7-ին ՀԲԸՄ Եվրոպային մեկնարկած ստորագրահավաք-արշավին միացել է ավելի քան 1400 եվրոպացի, այդ թվում՝ 60-ից ավելի հասարակական գործիչներ գիտության և արվեստի, քաղաքականության և հանրային բնագավառներից:

ՀԲԸՄ Եվրոպան հրապարակել է տեսանյութ և տեղեկատվական փաթեթ, որի նպատակն է բացատրել ԵՄ ներգրավվածության անհրաժեշտությունը Արցախում:

Կոչը կարող եք ստորագրել այստեղ՝ https://www.change.org/p/we-want-europe-in-nagorno-karabakh

 

Տեսանյութն այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=ZmdOZVVzUiM&feature=youtu.be

 

Իմացե´ք, թե ինչպես կարող եք սատարել արշավին այստեղ՝ http://agbueurope.org/donate-agbu-europe-campaign-for-european-union-aid-to-nagorno-karabakh/

 

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե´ք http://agbueurope.org/campaign-for-eu-aid-to-karabakh/

Ով – ՀԲԸՄ Հայաստան

 

Ինչ –Մամուլի ասուլիս և հանրային քննարկում

 

Երբ –14 հուլիսի, 2017թ., 11:00-12:00

 

Ուր – ՀԲԸՄ Հայաստանի դահլիճ (2/2 Մելիք-Ադամյան փ.) մին

 

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև ուրբաթ,  հունիսի 30-ը, 17:00  – Նունե Մկրտչյան, հաղորդակցության համակարգող, nune@agbu.am, 060-72-22-10, 055-888-508

 

 

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: ՀԲԸՄն իր կրթական, մշակութային ու մարդասիրական գործունեությամբ նպաստում է հայկական ինքնության ու ժառանգության պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործունեության շնորհիվ տարեկան շուրջ 500 հազար հայեր առնչվում են միության ծրագրերին: ՀԲԸՄ ընդհանուր գործունեությանը ծանոթանալու համար, այցելե՛ք www.agbu.org  

 

ՀԲԸՄ Հայաստանի ծրագրերի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար այցելե՛ք www.agbu.am

 

ՀԲԸՄ Եվրոպան համակարգում և զարգացնում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության համաեվրոպական գործունեությունը: 1906թ-ին հիմնադրված այս կառույցը հանդիսանում է շահույթ չհետապնդող աշխարհում ամենամեծ հայկական կազմակերպությունը: ՀԲԸՄ Եվրոպան բազմաթիվ ծրագրեր է իրականացնում գիտական հետազոտությունների, ժառանգության պահպանման և խթանման, կրթության և մշակույթի, ինչպես նաև իրազեկման մակարդակի բարձրացման, շահերի պաշտպանության և առաջնորդների վերապատրաստման բնագավառներում:

ՀԲԸՄ Եվրոպայի ծրագրերի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար այցելե՛ք www.agbueurope.eu

 


Առնչվող նյութեր
1. Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները
2. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր
3. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
4. ՀԲԸՄ-ը նոր թափով պիտի սկսի հասարակական-տնտեսական ծրագիրներու իրականացումը
5. Հ.Բ.Ը.Մ.-Ը ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԿԸ ՏՐԱՄԱԴՐԷ ԼՈՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ
6. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
7. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
8. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
9. Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հայտարարում են նորարար տաղանդավոր արվեստագետներին օժանդակող ծրագրի մեկնարկը
10. «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. ,,Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես,, հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: