ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Րաֆֆի Հովհաննիսյանը նախաձեռնեց հանրային ժողով՝ նվիրված Անկախության հռչակագրի 23-րդ տարեդարձին

23 օգոստոսի, 2013 | 22:48

Liberty Sq. 23.08.13-3ԵՐԵՎԱՆ- Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն անցկացրեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման 23-րդ տարեդարձին նվիրված հանրային ժողով, որին մասնակցում էին հասարակության գործուն հատվածի, կուսակցությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, իրենց իրավունքների համար պայքարող երիտասարդներ: Այս մասին հայտնում են ‚‚Ժառանգություն‚‚ կուսակցության գրասենյակից։

Հովհաննիսյանը, ով վարում էր տոնական հավաքը, Հռչակագրի ընդունման օրվա առթիվ ջերմորեն շնորհավորեց միջոցառման մասնակիցներին եւ, ի դեմս նրանց, ողջ հայ ժողովրդին: Նա մասնավորապես ասաց. «Ուղիղ 23 տարի առաջ իրականացավ մեր սերունդների դարավոր իղձերից մեկը՝ դրվեց ժողովրդավարական, իրավական Raffi Hovannisian 23.08.13հասարակարգի, անկախ պետականության հաստատման հիմնաքարը: Չնայած սկիզբը խոստումնալից էր՝ հետագա երկու տասնամյակների ընթացքում Հայաստանում տեղ գտած արատավոր երեւույթները, անարդարությունը եւ արտագաղթը համակարգային հարված հասցրին մեր ազգային արժանապատվությանն ու ժողովրդավարությամբ ուղղորդվելու վճռականությանը: Իբրեւ պետություն՝ մենք այսօր խնդիր ունենք վերապարտավորելու մեզ՝ կյանքի կոչել ժողովրդավարական պետության եւ իրավունքի գերակայության մեր ազգային նկրտումները: Մեր եւ առաջին հերթին երիտասարդ սերնդի նվիրական պարտականությունը պիտի դառնան այս նպատակին ծառայելն ու Հայաստանի հզորացմանը նպաստելը»:

Միջոցառման վերջում տրվեց տոնական համերգ՝ «Ռեինկարնացիա» խմբի վիրտուոզ կատարմամբ:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
2. «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ Է ԱՌԱՋԱԴՐՈԻՄ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
3. Րաֆֆի Հովհաննիսյան. «Փայփայենք Մարտի 2-ի օրվա խորհուրդը»
4. Րաֆֆի Հովհաննիսյան. ««Մարտի 1-ը» պատռեց իշխանությունների դիմակը»
5. Րաֆֆի Հովհաննիսյանը Ստամբուլում ելույթ է ունեցել եւ պատգմավորների ձերբակալությունները համեմատել 1915 թվականի հայրենազրկման հետ
6. Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Ատլանտյան խորհրդում, հանդիպել է ԱՄՆ պաշտոնյաների հետ
7. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ֆրանսիայում . հանդիպումներ «Նոր Հայաստանի» հեռանկարով
8. Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված մի խումբ դեսպանների
9. Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հանրային ուղերձը
10. Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է արել ԵԺԿ-ին եւ նրա անդամ կուսակցություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: