ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահության թեկնածու է առաջադրվում

22 դեկտեմբերի, 2012 | 16:32

ԵՐԵՎԱՆ. – Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում հրավիրված Քաղաքացիական ժողովում հայտարարվեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի՝ 2013-ի ՀՀ նախագահի ընտրությանը ինքնաառաջադրմամբ մասնակցելու մասին:

Քաղաքացիական ժողովը մեկնարկեց Հայաստանի օրհներգի կատարմամբ, որին հետեւեցին քաղաքացիական հասարակության եւ «Ժառանգության» ներկայացուցիչների ելույթներ, երաժշտական կատարումներ, ապա խոսք վերցրեց «Ժառանգության» նախագահը: Հովհաննիսյանը ներկայացրեց ապագա Հայաստանի իր պատկերացումները եւ դրանց իրականացման ծրագրերը, որ իբրեւ շարքային քաղաքացի ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելով՝ կցանկանար կյանքի կոչել  Հայաստանի բոլոր քաղաքացիների հետ:

«Մենք բոլորս պետք է դառնանք ավելի քաղաքացի, քան քաղաքացիական, ավելի ազգային, քան ազգայնական, ավելի ազատ, քան ազատական, ավելի հոգեղեն, քան հոգեւորական եւ ավելի հանրապետություն, քան հանրապետական: Որովհետեւ Հայաստանը ազատ է, անկախ է, միացյալ է մե՛ր միջոցով, մե՛ր կամքով, մե´ր ճամփով: Հայաստանը, եւ ուրիշ ոչինչ: Փետրվարի 18-ին մեր ժողովուրդը պետք է վերջապես գործի՝ մեկ անգամ եւ միասին»,- ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքին հետեւեց նախօրեին «Ժառանգության» կուսակցության վարչության կայացրած որոշման ընթերցումը, որը հավանության արժանացավ Քաղաքացիական ժողովի մասնակիցների եւ «Ժառանգության»  համագումարի պատվիրակների կողմից:

«Հարգելով «Ժառանգության» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի որոշումը` 2013թ. նախագահական ընտրությանը ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել ինքնառաջադրման ընթացակարգով, վարչությունը, որոշում է. 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում պաշտպանել «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի թեկնածությունը»:

Ժողովը եզրափակվեց ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսի՝ Հովհաննիսյանին եւ «Ժառանգությանը» ուղղված ողջույնի տեսաերիզով:   

 «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
3. Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
4. ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
5. «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ Է ԱՌԱՋԱԴՐՈԻՄ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
6. Միլիարդատեր Բաբիշի ԱՆՈ շարժումը հաղթեց Չեխիայի խորհրդարանական ընտրություններում
7. ԻՐԱՆԱՀԱՅԻ ԴՐԱԿԱՆ ՉԷԶՈՔՈՒԹԻՒՆԸ…
8. Գերմանացի դիվանագետներ. «Լեռնային Ղարաբաղը նոր սահմանադրություն որդեգրեց. դիտորդների տպավորությունները»
9. ԵԱՀԿ դիտորդ հոլանդացի Հարրի Վան Բոմելին զարմացրել է տեղական դիտորդների մեծ թիվը
10. Ահազանգ տեղի ունեցող եւ ծրագրվող խախտումների վերաբերյալ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: