ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր

16 սեպտեմբերի, 2018 | 16:04

Օրերս լրացավ մեր գործընկեր, ստամբուլահայ , այժմ երեւանաբնակ լրագրող, թուրքագետ, հասարակական եւ մշակութային գործիչ  Րաֆֆի Հերմոն Արաքսի ծննդյան 60-ամյակը։ Տարբեր ասպարեզներում հայանպաստ տքնաջան աշխատանքի համար  Րաֆֆի Հերմոն Արաքսին շնորհվել է  սփյուռքի նախարարության պատվոգիր։

2018թ. .սեպտեմբերի 17-ին, ժամը 15-ին ՀՀ սփյուռքի նախարությունում Ստամբուլահայ և ֆրանսահպատակ, հասարակական-մշակութային գործիչ և լրագրող Րաֆֆի Հերմոն Արաքսին (ակներևորեն՝ շուտով ՀՀ քաղաքացի) կշնորհվի պատվոգիր՝ ,,հայապահպանության, ՀայաստանՍփյուռք գործակցության զարգացման տարբեր բնագավառներում ակնառու ներդումների, նաև լրագրողության 40 –ամյա վաստակիև ծննդյան 60ամյակի առթիվ‘:”

Րաֆֆի Հերմոն Արաքսը ծնվել է 1958թ.սեպտ2-ին, Ստամբուլում. հայրը բժիշկ էր, մայրը ֆրանսերենի ուսուցչուհի (Ֆրանսիայիկառավարության կողմից արժանացած «ԿրթությանԱսպետուհի» կոչման) :

Կրթության կոզքին՝ Րաֆֆի Հերմոն Արաքսն աչքի է ընկել իր աշխույժ օժտված ոճով, որպես ՝ մնջախաղ, թատրոն և վոկալի դերասան ու լրագրող, այնքան որքան 1978թ.ին թուրքական մամուլում միակ (ոչ որպես լուսանկարիչ, այլ՝գրող) հայ լրագրողն էր:

Լրագրողական գործունեությունն սկսել է«Մարմարա»թերթում երիտասարդական (”Մենք՝ՆորՍերունդ” անունով) էջերիխմբագիրն էր մինչև 1980թ.զինվորա հարվածը,  այդ ժամանակ քաղաքական պատճառներով ստիպված  տեղափոխվելէ ՝ Ֆրանսիա:

Ուսմանը զուգընթաց՝ Փարիզում, լրագրող  Արմեն Խաչիկյանի գլխավորությամբ,  եղել է«ԱԶԳ» հայկական ռադիոյի հիմնադիրներից մեկը, որնիր երևույթով (օրական 24 ժամ, շաբաթվա 7 օրը) առաջինն էր Սփյուռքում:

Հայկական Սփյուռքի մասին Հետազոտությունների կենտրոնում (CRDA) Ժան Կլոտ Քեբաբջյանի և Ռակըպ Զարակոլուի հետ ձեռնարկել և 12 տարի շարունակ ծավալել է ՀայաստանԹուրքիա դեմոկրատների միջև երկխոսության շարժումը՝ ՍփյուռքՀՀին ծանոթացնելով Ճշմարիտ Թուրքթուրքիացի մտավորականներին, որի համար 1998թ-ին Ֆրանս-ի Նախագահ Ժակ Շիրակը նրանց կոչել է Ժողովրդական դիվանագետներ:

Փարիզում  Ֆրանսիայի արտգործնախարարության և հանրապետության Էլիզեյան Պալատում հավատարմագրված ներկայացուցիչն էր Հայաստանի «ԱԶԳ» օրաթերթի, Թուրքիայի «ԱԿՕՍ» շաբաթաթերթի և Özgür Gündem օրաթերթի:

Աշխատակցում էր նաև Ֆրանսիայի Nouvelles d’Arménie Magazine, La Lettre de l’UGAB, Լիբանանի «Զարթոնք» և ԱՄՆ- ի «Նոր Օր» թերթերին:

ՉնայածՐաֆֆի Հերմոն Արաքսի և նրա գործընկերների՝Հայաստանում և Սփյուռքում ծավալած աշխատանքի հանդեպ որոշ վերապահ վերաբերմունքին՝Նախագահ Ժակ Շիրակի դիվանագիտական մամուլի գլխավոր խորհրդական Ժերոմ Փեյրայն ասել է. «…Րաֆֆի Հերմոն Արաքսի և իր ընկերների այս ալիքներ բարցրացնող աշխատանքը Ֆրանսայից սկսյալ ողջ Սփյուռքի վրա լուրջ ազդեցություն ունեցավ՝ կոտրելով տարիներ շարունակ արմատացած որոշ տապուներ և կարծրատիպեր»:

25 տարի անց,վերստին վերադառնալով  Թուրքիա, ընտրվում էայդ երկրի Մարդու Իրավունքների Կազմակերպության (İHD) նախագահի տեղակալ , որի առթիվ հեռուստատեսությունն ու թերթերն արձահանգեցին լուր, իսկ Ֆրանսիայի «Courrier Internatiıonal»շաբաթաթերթը հատուկ էջեր տրամադրեց, Radikal օրաթերթում տպագրված հանրածանոթ լրագրող  Ճելալ Պաշլանկըչի՝ Րաֆֆի Հերմոն Արաքսի հետ հարցազրուցին:

Արաքսն ընտրվեց նաև ՍտամբուլիԻշխանած Կղզիների քաղաքապետարանի պատգամավոր, նշանակվելով նախ քաղաքապետի գլխավոր խորհրդական, ապա քաղաքապետի տեղակալ՝ լինելով Թուրքիայում այդպիսի պաշտոն զբաղեցնող 3 հայերից մեկը :

2015 թ., վերադարձավ Հայաստան, ուր 1977թ-ին եկել էր Ֆրունզիկ Մհեր Մկրտիչյան և Թամար Հովհաննեսյանի շնորհիվ և ապրել մինչև 1992 թ.՝ստաժավորում անցնելով Հենրիկ Մալյանի և Ռուբեն Գևորգյանի մոտ, նաև որպես լրագրող աշխատել«ԱԶԳ» և այլ թերթերում:

Րաֆֆի Հերմոն Արաքսն այս տարի նշում է լրագրողական գործունեության 40 ամյակն ու կյանքի 60րդ գարունը: Ֆրանսիա, Թուրքիա և ՀՀ լրագրողների միության անդամ: Այժմ, Թուրքիա, Կիպրոս, Հունաստանի և Եվրոխորհուրդի երկիր-կազմակերպության  հարցերով զբաղվելով ՝ Հայաստանի Դիվանագիտական Հիմնադրամի հոգաբարձութ. խորհուրդի անդամ է:

orer.eu


Առնչվող նյութեր
1. ԱՀԱԶԱՆԳ. Գարո Փայլանը զգուշացնում է
2. Թուրքիայում բերման է ենթարկվել հայ և բոլոր փոքրամասնությունների պաշտպան Օսման Քավալան
3. Րաֆֆի Հերմոն Արաքսի բաց նամակը Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությանը
4. Փոքր Ասիայի ժողովուրդները զննեցին իրար

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: