ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 ապրիլի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«ՏՏ ոլորտի և Բիզնես գործընթացների աութսորսինգ» թեմայով ֆորում Գերմանիայում

14 ապրիլի, 2018 | 18:43

Ապրիլի 10-13-ը Գերմանիայում Հայաստանի դեսպանության և Հայաստանում գերմանական տնտեսվարողների միության աջակցությամբ Գերմանիա են այցելել ՀՀ ՏՏ ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ` մասնակցելու «ՏՏ ոլորտի և Բիզնես գործընթացների աութսորսինգ» թեմայով բեռլինյան ֆորումին, որի գործընկերներից է Հայաստանի Հանրապետությունը:

Մինչ այդ հայկական պատվիրակությունը ապրիլի 10-ին մասնակցել է Կարլսռուեում, 11-ին` Լայպցիգում, 12-ին` Էրֆուրտում կայացած ՏՏ ոլորտի ֆորումներին, ինչպես նաև հանդիպումներ ունեցել գերմանացի գործընկերների հետ:

Ֆորումներին հայկական կողմը ներկայացրել է ՏՏ ոլորտում Հայաստանի ձեռքբերումները, օրենսդրական դաշտն ու զարգացման միտումները, քննարկել գերմանական կողմից հետ համագործակցության հեռանկարները:

Բեռլինյան ֆորումին իր ողջույնի խոսքում Գերմանիայում ՀՀ դեսպան դեսպան Աշոտ Սմբատյանը նշեց, որ Հայաստանը միշտ էլ աչքի է ընկել իր մարդկային կապիտալով և այսօր էլ շարունակում է կառուցել տնտեսությունը` հիմնված գիտելիքահեն ներուժի վրա, որի կարևոր բաղադրիչներից է ՏՏ ոլորտը: Միաժամանակ դեսպան մեծապես կարևորեց նման միջոցառումների և այցերի անցկացումը հայ-գերմանական գործարար կապերի ամրապնդման գործում:

Դեսպանը մասնավորապես հավելեց․ «Այս ոլորտում ունեցած հաջողությունների, մարդկային կապիտալի և մեր երկրում գործող խոշոր միջազգային կազմակերպությունների շնորհիվ Հայաստանն այսօր իր ներածին չափով նպաստում է ՏՏ ոլորտի համաշխարհային զարգացմանը»:

Աշոտ Սմբատյանն անդրադարձավ նաև «աութսորսինգի» գաղափարին` ներկայացնելով Հայաստանի առավելությունները: Նա նշեց, որ Հայաստանը կարող է լուրջ պլացդարմ հանդիսանալ խոշոր ընկերությունների համար` հաշվի առնելով կրթված, ժամանակի միտումների հետ համընթաց քայլող երիտասարդության, համեմատաբար էժան աշխատուժի առկայությունը, Արևելքի և Արևմուտքի հետ լավ հարաբերությունները, տարբեր ինտեգրացիոն կառույցների և երկրների հետ արտոնյալ առևտրային ռեժիմներ ունենալու հանգամանքը:

Ապրիլի 13-ին հայկական պատվիրակությունը հյուրընկալվեց դեսպանությունում: Հանդիպմանը Հայաստանում գերմանական տնտեսվարողների միության ղեկավար Դիթմար Շտիլը ներկայացրեց այցի արդյունքներն ու հետագա անելիքները:


Առնչվող նյութեր
1. ՍԵՐՈՎԲԷ ՎԱՐԴԱՊԵՏ ԻՍԱԽԱՆԵԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԻՈՅ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՆՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ
2. Գերմանիոյ Քէօլն Քաղաքին Մէջ Ցեղասպանութեան Յուշակոթող Կը Տեղադրուի
3. Գերմանիա. Դեսպան Սմբատյանի այցը Սաար երկրամաս
4. «Հայաստանը և Եվրոպան. հայացք ապագային» թեմայով զեկույց Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանում
5. Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Լայպցիգի Գրքի ամենամյա տոնավաճառին
6. Հայաստանը «ITB Berlin – 2018» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում
7. ԳԵՐՄԱՆԻԱ. Դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Քյոլն եւ Թյուրինգիա երկրամաս
8. «Ժողովրդավարական շարժումների սկիզբը Հայաստանում ԽՍՀՄ փլուզումից առաջ» թեմայով քննարկում Բեռլինում
9. Հայկական Բուսական Թէյերը Պիտի Արտածուին Գերմանիա
10. Գերմանիա. Հայաստանին նվիրված միջոցառում Մյունխենում

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
10.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: