ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՏՏ աղջիկների եւ կանանց առաջին թեմատիկ ընթրիքը Հայաստանում

09 հունվարի, 2018 | 15:13

Հայաստանի ՏՏ ոլորտում ներգրավված կանայք եւ աղջիկները հունվարի 7-ին առաջին անգամ մասնակցեցին թեմատիկ ընթրիքի՝ Geek Girls’ Dinner, որ նախաձեռնել էր Girls in Tech համաշխարհային ցանցի հայկական մասնաճյուղը:

ՏՏ ոլորտի թեմատիկ ընթրիքի ձեւաչափը շատ տարածված է Սիլիկոնյան Հովտում, որտեղ հենց կանայք հաճախ հանդիպում են ընդթրիքի շուրջ, կիսում իրենց մտքերն ու հանդես գալիս նախաձեռնություններով: Հայաստանում կանանց եւ աղջիկների առաջին ՏՏ ընթրիքի համար հրավիրվել էին 4 խոսնակներ, ովքեր իրենց ոլորտի եւ մասնագիտության վերաբերյալ հատուկ զեկույցներ էին պատրաստել՝ ՏՏ ոլորտի լրագրող Նարինե Դանեղյանը, Սան Ֆրանցիսկոյից հայրենադարձ եղած UI/UX դիզայներ Աստղիկ Փիլիպոսյանը, ՏՏ ոլորտում մարդկային ռեսուրսների մասնագետ Անի Մերուժանի Մարգարյանը եւ, Կոպենհագենից հայրենադարձ եղած, ավիացիայի ոլորտում բիզնես հարաբերությունների մասնագետ Տաթեւիկ Ռեւազյանը:

“Նմանատիպ ընթրիքները լավ առիթ են ոչ միայն նոր հարաբերությունների հաստատման եւ ամրապնդման համար, այլեւ հաճախ հիմք են դառնում նոր նախաձեռնությունների եւ գործընկերության համար: Բացի այդ, սա շատ լավ հնարավորություն է հաստատելու աշխարհի ավելի քան 60 մասնաճյուղ ունեցող մեր ցանցի՝ Girls in Tech-ի գլխավոր առաքելությունը, որն է՝ ընդլայնել կանանց տեղն ու դերը տեխնոլոգիաների, առաջնորդության եւ գործարարության մեջ” – նշում է Girls in Tech Հայաստանի գործադիր տնօրեն Սեդա Պապոյանը: Geek ընթրիքները Հայաստանում նախատեսվում է վերածել ամենամսյա միջոցառումների շարքի:

 


Առնչվող նյութեր
1. ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2013 թ. մրցանակ Ցուգիո Մակիմոտոյին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: