ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Տունդարձ» տեղեկատվական ինտերնետային համակարգ

09 հունիսի, 2015 | 12:34

tundarc-logoԵՐԵՎԱՆ. – Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պետական միգրացիոն ծառայությունից  մեզ հեյտնում են, որ ներկայումս գործում է «Տունդարձ» տեղեկատվական ինտերնետային համակարգ, որը ստեղծվել է օտարերկրյա պետություններից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու մտադրություններ ունեցող քաղաքացիների համար: Այն մասնավորապես հնարավորություն է ընձեռում օգտակար տեղեկատվություն քաղել ինչպես վերադարձի և հայրենիքում վերաինտեգրման գործընթացների և այս ուղղությամբ իրականացվող ծրագրերի վերաբերյալ, այնպես էլ ժամանակակից էլեկտրոնային կապուղիներով կոնկրետ հարցերով դիմել հայաստանյան պետական մարմիններին:

Համակարգից տեղեկություններ կարելի է ստանալ 3 մակարդակների միջոցով.

1-ին մակարդակում համակարգի 15 ոլորտային բաժիններն են, որտեղ հանրամատչելի ոճով, հարց-պատասխան ձևաչափով զետեղված են տեղեկությունները վերադարձի հետ առնչություն ունեցող հարցերի վերաբերյալ:

2-րդ մակարդակում յուրաքանչյուր քաղաքացի համակարգի միջոցով կարող է հաշվառվել և իրեն հուզող կոնկերտ հարցով  դիմել համապատասխան պետական մարմնին:

3-րդ մակարդակում տեսակապի միջոցով օտարերկրյա պետությունում բնակվող քաղաքացին համապատսախան պետական պաշտոնայից կարող է ստանալ անհրաժեշտ տեղեկություններ իրեն հուզող հարցի կապակցությամբ, եթե դրա պատասխանը չի ստացել 2-րդ մակարդակում:

Համակարգի ամենաներքևում բերված են օտարերկրյա պետություններում վերադարձին և վերաինտեգրմանն աջակցող կազմակերպությունների կայքերի հղումները:

Մանրամասների համար` www.tundarc.am

 

 Orer.eu


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: