ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Տոնական միջոցառումներ Լեհաստանի մի շարք քաղաքներում

07 հունիսի, 2017 | 13:25

Հունիսի 1-ից 3-ը Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Հայ առաքելական եկեղեցուն շնորհված արտոնությունների 650-ամյակի շրջանակներում Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում և Սլուպսկ քաղաքում տեղի ունեցան «Հայկական օրեր» խորագրիը կրող միջոցառումներ, որոնք անցկացվեցին Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո:

Սլուպսկ քաղաքում անցկացված միջազգային գիտաժողովի բացման պաշտոնական արարողությանը ելույթներով հանդես եկան Պոմորսկե ակադեմիայի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Աստելը, Լեզվաբանության և պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Դանիել Կալինովսկին, Պատմության և քաղաքագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռոբերտ Կուշինիեժը, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը:

Հունիսի 2-ին Վարշավայի կենտրոնում գտնվող «Նովի Շվիատ մուզիկի» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ միջոցառումների շարք, որոնց բացման պաշտոնական արարողությանը մասնակցեցին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի Սեյմի պատգամավոր, խորհրդարանի Լեհաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Թադեուշ Վոժնիակը, քաղաքական, մշակութային գործիչներ, հոգևորականներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Զեկույցներով հանդես եկան Լուբելսկի Կաթոլիկ համալսարանի պրոֆեսորներ Վլադժիմիերժ Օսադիչը և Միերչիսլավ Ռիբան, Լեհաստանի հայկական հիմնադրամից՝ Մաչեյ Բոհոսևիչն ու Զոֆիա Բոհոսևիչը:

Միջոցառումն ուղեկցվեց հայ համայնքի պատմությանը և ականավոր գործիչներին նվիրված լուսանկարների և ցուցապաստառների ցուցադրությամբ, ինչպես նաև Լեհաստանում գործող հայկական ժողովրդական երգի «Մուսալեռ» համույթի երաժշտական կատարումներով:

Հունիսի 3-ին Վարշավայի կենտրոնում գտնվող Ագրիկոլ այգում տեղի ունեցան մշակութային և մարզական միջոցառումներ, որոնց շրջանակներում բացված առանձին տաղավարների այցելուներին հնարավորություն ընձեռնվեց ծանոթանալ հայկական արտադրանքին, ինչպես նաև մշակույթին և արվեստին:

Այցելուների համար կազմակերպվել էր հայկական զարդանախշերի և տառատեսակների նկարչության, ժողովրդական պարերի դասընթացներ, ֆուտբոլի և նարդու առաջնություններ:

Հայ-լեհական ֆուտբոլային խաղի մասնակիցները Լեհաստանում ՀՀ դեսպանության, «Ջուլիայի սկյուռիկներ» բարեգործական հիմնադրամի և Լեհաստանի Հայկական հիմնադրամի կողմից պարգևատրվեցին գավաթներով և մեդալներով:

Համերգային կատարումներով հանդես եկան Լեհաստանում գործող «Հաբիարջան», «Մուսալեռ» էստրադային և ժողովրդական երգի համույթները, Վարշավայի հայկական դպրոցի սաները:

????????????????????????????????????


Առնչվող նյութեր
1. Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
2. Աբովյանի «Վերք Հայաստանի» գիրքը լեհերեն. շնորհանդես Կրակովում
3. Լեհական Շչեցինեկ քաղաքում բացվեց հայկական խաչքար
4. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
6. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
7. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
8. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան
9. Դեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի քաղաքապետի հետ
10. Հրաչյա Բոյաջյանին՝ Լոնդոնի ազատ բնակչի կոչում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: