ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Տոնական համերգ Կոնստանցա քաղաքում` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյա հոբելյանին

01 հունիսի, 2018 | 17:28

Մայիսի 31-ին Ռումինիայի Կոնստանցա քաղաքում տեղի ունեցավ տոնական համերգ` նվիրված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյակին: Տոնական երեկոն կազմակերպվել էր Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Օշական քահանա Խաչատրյանի նախաձեռնությամբ, համագործակցությամբ տեղի ծխական խորհրդի և Ռումինիայի Հայոց միության Կոնստանցայի մասնաճյուղի` օրհնությամբ Ռումանիոյ Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի: Համերգը տեղի ունեցավ քաղաքի Արվեստի թանգարանի գեղեցիկ սրահում, ուր հավաքվել էին ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչները, այլև բազում ռումինացիներ, տեղական մամուլի և ռադիոյի ներկայացուցիչներ, Կոնստանցայի Մարզային Գրադարանի տնօրեն Կորինա Միհաելա Ապոստոլեանուն, ,,Անտիկուս,, բազմամշակութային ընկերակցության պատասխանատու Տաներ Մուրատը, հյուրեր և երաժշտության սիրահարներ:

Բացման խոսքով հանդես եկավ ծուխի հոգևոր հովիվը` խոսելով մայիսյան հերոսամարտերի կարևորության, հայոց պետականության վերածննդի մասին` շեշտելով այն հանգամանքը, որ ցեղասպանված հայ ժողովուրդը իր մեջ ուժ գտավ պայքարելու և վերաստեղծելու հայոց անկախ պետություն, հռչակելու Հայաստանի Հանրապետությունը, ինչը հնարավոր դարձավ հայի հերոսական ոգու և միասնականության շնորհիվ: Այնուհետև ներկաներին ողջունեց ծխական խորհրդի անդամ, տեղի կիրակնօրյա դպրոցի հայերենի ուսուցչուհի Ազատուհի Բենլյանը և ներկայացրեց համերգային օրվա ծրագիրը:

Երեկոյի ընթացքում ելույթ ունենացան սոպրանո երեցկին Արմինե Խաչատրյանը, նվագակցությամբ օրիորդ Անդրադա Շտեֆանի, Մարիամ Խաչատրյանը, Արամ Մարիուս Նիցան, Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի երեխաներից բաղկացած փոքրիկ երգչախումբը` ղեկավարությամբ Արմինե Խաչատրյանի: Հնչեցին Հայաստանին նվիրված հայրենասիրական ու ազգային երգեր`  ,,Երազ իմ երկիր հայրենի,, Հով արեք սարեր,, Բարի արագիլ,, Ազգ փառապանծ,, ,,Աղավնիներ,, ,,Հայաստան,, ,,Ախ ինչ լավ է սարի վրա,, ,,Նոր Հայաստան,, ,,Բարձրիկ Հայաստան,, և այլն, կատարվեցին հայ անվանի ու ճանաչված կոմպոզիտորներ Արամ Խաչատուրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Սպենդարյանի հանճարեղ ստեղծագործությունները:

Տարիներ շարունակ հայրենիքից հեռու, օտար ափերում տուն կերտած հայերը մեկ անգամ ևս հաղորդակից եղան հայ մշակութային ժառանգությանը: Բոլորի սրտերը նորից լցվեցին կարոտով առ հայրենիքն կորուսյալ. մարդկանց աչքերում վառվող լույսն ու արցունքները անխոս վկան էին այն փաստի, որ թեև հայրենիքից հեռու, բայց հայը շարունակում է մնալ հայ` իր նուրբ զգացմունքայնությամբ և թաքուն հույզերով:

Համերգից հետո, ընդառաջ հունիս մեկյան խորհրդին, մասնակից բոլոր երեխաներն իրենց ծնողների հետ ծխական խորհրդի կողմից հրավիրվեցին մանկական սրճարան, ուր կազմակերպվել էր հյուրասիրություն:

 

Ռումանիոյ Հայոց թեմի մամլո դիվան

 

 

 


Առնչվող նյութեր
1. Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
2. Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
3. Հայկական օրեր Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում
4. Բուխարեստ. «Հայերենի ինքնուսույց ռումինախոսների համար» գրքի շնորհանդեսը
5. Ս. Հաճկատար հռչակավոր հայոց վանքում նշվեց Տիրամոր Վերափոխման տոնը.ուխտագնացություն
6. Սոպրանո Արմինե Խաչատրյանի ձայնասկավառակը թողարկվել է Ռումինիայում
7. Ռումինիա. Եպիսկոպոսական Սուրբ Պատարագ Թուլչայի Հայոց եկեղեցում
8. Բուխարեստում տեղի ունեցան առաջին Հանրապետության 100 ամյակին նվիրված միջոցառումներ
9. Բուխարեստում նշվեց Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օրը
10. Ռումինիայի Հայոց Թեմում տեղի ունեցան Սումգայիթյան ցեղասպանության զոհերին նվիրված հիշատակի միջոցառումներ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: