ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Տոլմայի փառատոն Վիրահայոց թեմում

13 հուլիսի, 2013 | 16:31

ԹԲԻԼԻՍԻ. -Հունիսի 30-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու բակում կայացավ ազգային կերակրատեսակի՝ «Տոլմա-2013» փառատոն-մրցույթը: Այն նախաձեռնել էր Վրաստանի հայ կանանց »Շուշանիկ» միությունը «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ և Վիրահայոց թեմի հովանավորությամբ: Ախորժալի տոլմայի բուրմունքը տարածվել էր ողջ Հավլաբար թաղամասում: Սեղաններին տեղ էին գտել հայ տիկնանց կողմից տանը պատրաստված տոլմայի շուրջ 15 տարատեսակներ: Փառատոն-մրցույթի նպատակն է ազգային կերակրատեսակների ժողովրդականացումը և տարածումը:

Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունից հետո Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը փառատոնը հայտարարեց բացված: Ու կողքից հնչեց հայկական ուրախ երգն ու երաժշտությունը, իսկ փառատոնի եկած բազմաթիվ հյուրերը, որոնց շրջանում էին ինչպես հայեր, այնպես էլ վրացիներ, ռուսներ,եզդիներ, գերմանացիներ, հրեաներ, ամերիկացիներ, տեղացիներ և ժամանած հյուրեր, համտեսելով հայկական տոլման, բարձր գնահատեցին այս ազգային կերակրատեսակը:

Մինչ տարածվում էր ուրախ երգն ու երաժշտությունը, իսկ մարդիկ համտեսում էին հայկական տոլման, հարգարժան մրցատյանը՝ Վիրահայոց թեմի ֆինանսական տնօրեն Մարգարիտա Կիրակոսյանի նախագահությամբ, իր գնահատականն էր տալիս տոլմայի տարբեր տեսակներին, մրցույթի հաղթողին որոշելու համար: Գնահատվում էր տոլմայի համային հատկությունը, գեղեցիկ տեսքը և հետաքրքիր մտահղացումը: Մրցույթի բոլոր մասնակիցները փառատոնին մասնակցության համար ստացան շնորհակալագրեր, իսկ առաջին, երկրորդ, երրորդ մրցանակներին արժանացած Հռիփսիմե Անդրեասյանը, Ալինա Ալիխանովան և Իննեսա Սարուխանյանը պարգևատրվեցին նաև հուշանվերներով:

Հատկանշական է, որ 2013 թվականը Վիրահայոց թեմում նշանավորվեց Սուրբծննդյան տոնի կապակցությամբ հայկական գաթայի փառատոնով, իսկ կիսամյակը ավարտվեց ազգային տոլմայի փառատոն-մրցույթով: «Տոլմա-2013» փառատոն-մրցույթը լայնորեն լուսաբանվեց վրացական զանգվածային լրատվության համարյա բոլոր միջոցներով:

Փառատոնի լուսանկարային նյութերը հասանելի են հետևյալ հասցեներով. https://www.facebook.com/media/set/?set=a.396685160448302.1073741956.113192792130875

Փառատոնի հետ կապված ռեպորտաժները հասանելի են հետևյալ հասցեներով.

Վրաստանի հանրային հեռուստատեսություն – http://1tv.ge/news-view/51916

Ռուսթավի 2 – http://www.youtube.com/watch?v=u8swU9grrfw

Իմեդի – http://www.youtube.com/watch?v=yITjN6Gq3oA

Մաէստրո – http://www.youtube.com/watch?v=Ilx9RT49n-Y

Ինֆո 9 – http://info9.ge/?l=G&m=1000&id=21863&share=true

Հայաստանի հանրային հեռուստատեսություն – http://www.youtube.com/watch?v=WTtNqrFRJrs

Հայաստանի «Արմենիա» ալիք» – http://www.youtube.com/watch?v=g9iRLK9qIWM

Վիրահայոց Թեմի մամլո դիվան


Առնչվող նյութեր
1. Ջավախքում վերաօծվեց Դադեշի Սուրբ Աստվածածին եկեղեցին
2. Հրանտ Դինքի հիշատակի ոգեկոչում Վիրահայոց թեմում
3. Ղափամայի տոն Թբիլիսիում
4. Հայոց Ցեղասպանության հիշատակի ցույցեր, հանրահավաքներ եւ պատարագ Վիրահայոց թեմում
5. Վրաստանի վարչապետը այցելեց Սուրբ Գևորգ եկեղեցի
6. Խոնարհում Սերգեյ Փարաջանովի հիշատակին-
7. Ցեղասպանության ականատեսի`Լևոն Դիլբարյանի «Հուշեր անցյալից գրքի շնորհանդեսը Թբիլիսիում
8. Վրաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանը հանդիպում ունեցավ Վիրահայոց Թեմի առաջնորդի հետ
9. ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
10. Տոլմայի ախորժալի բուրմունքը տարածվել էր Հավլաբար թաղամասում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: