ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Տոլմայի ախորժալի բուրմունքը տարածվել էր Հավլաբար թաղամասում

29 հունիսի, 2014 | 22:06

tolma 2Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի և «Հայարտուն» կենտրոնի,ինչպես նաև անհատ բարերարների աջակցությամբ, ս.թ. հունիսի 29-ին, Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու բակում տեղի ունեցավ հայկական ազգային կերակրատեսակ «Տոլմա-2014» փառատոն-մրցույթը:

Բարի ավանդույթ է դարձել Վրաստանում ազգային մյուս արժեքների հետ միասին ներկայացնել նաև մեր ազգային խոհանոցն իր բազմաբղետությամբ: Առավոտից ախորժալի տոլմայի բուրմունքը տարածվել էր ողջ Հավլաբար թաղամասում: Եկեղեցու բակում շարված սեղաններին տեղ էին գտել թբիլիսահայ տիկնանց պատրաստած տոլմայի շուրջ 20 տարատեսակներով կաթսաները:

tolma 3Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը, ներկայացրեց դեռևս ուրարտուական ժամանակներից եկող տոլմայի՝ իսկական հայկական ճաշատեսակ լինելը և փառատոն-մրցույթը հայտարարեց բացված:Վիրահայոց Թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը օրհնեց տոլմայով լի կաթսաները և բարեհաջող ընթացք մաղթեց փառատոնին:

Հայոց հինավուրց եկեղեցու բակը լեփ-լեցուն էր մարդկանցով. եկել էին բազմաթիվ հյուրեր, տեղացիներ և ժամանած հայեր, վրացիներ, ռուսներ, ֆրանսիացիներ, գերմանացիներ, նրանք բոլորը համտեսելով տոլման, բարձր գնահատեցին այս ազգային կերակրատեսակը:

tolmaՄինչ տարածվում էր «Հայարտուն» կենտրոնի համույթների և անհատ կատարողների ուրախ երգն ու երաժշտությունը, մշակույթի բաժնի պատասխանատու Լևոն Չիդիլյանի, գեղարվեստական ղեկավար՝ Պավել Օգանեզովի գլխավորությամբ, մրցատյանը գնահատում էր ներկայացված տոլմայի արտաքին տեսքը, մատուցման կատարելությունը, քննարկում տոլմայի տարբեր տեսակների համային հատկանիշները՝ մրցույթի հաղթողին որոշելու համար:


Առնչվող նյութեր
1. Ջավախքում վերաօծվեց Դադեշի Սուրբ Աստվածածին եկեղեցին
2. Տոլմայի փառատոն Հայաստանում
3. Հրանտ Դինքի հիշատակի ոգեկոչում Վիրահայոց թեմում
4. Ղափամայի տոն Թբիլիսիում
5. Հայոց Ցեղասպանության հիշատակի ցույցեր, հանրահավաքներ եւ պատարագ Վիրահայոց թեմում
6. Վրաստանի վարչապետը այցելեց Սուրբ Գևորգ եկեղեցի
7. Խոնարհում Սերգեյ Փարաջանովի հիշատակին-
8. Ցեղասպանության ականատեսի`Լևոն Դիլբարյանի «Հուշեր անցյալից գրքի շնորհանդեսը Թբիլիսիում
9. Վրաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանը հանդիպում ունեցավ Վիրահայոց Թեմի առաջնորդի հետ
10. ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: