ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Տիգրան Սեյրանյան. ,,Հայ ժողովուրդը կիսում է Չեխիայում ընդունված արժեհամակարգը”

18 նոյեմբերի, 2012 | 18:49

 

Չեխիայում  ՀՀ  դեսպան Տիգրան Սեյրանյանը պատասխանում է  ՕՐԵՐ  ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցերին

Կենսագրական

Ծնվել է 1967 թվականին Ռուսաստանում: 1985-1987թ.թ. ծառայել է Խորհրդային բանակում: 1991 թվականին գերազանցությամբ ավարտել է Երեւանի Պետական համալսարանի փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետը:

1992թ. ապրիլից աշխատել է ԱԳՆ համակարգում: 2010թ. փետրվարին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից շնորհվել է ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան: Նույն թվականի հոկտեմբերին ՀՀ ՊՆ նախարարի կողմից պարգեւատրվել է §Վազգեն Սարգսյան¦ մեդալով:

ՀՀ Նախագահի 2011թ. հունիսի 30-ի հրամանագրով նշանակվել է Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, հավատարմագրերը Չեխիայի նախագահին հանձնել է 2011թ. սեպտեմբերի 7-ին:

ՀՀ Նախագահի 2012թ. մայիսի 8-ի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Պրահա): Ամուսնացած է, ունի 2 երեխա:

  Պրն. դեսպան, մոտ քսան տարի դիվանագիտության մեջ եք, աշխատել եք եւ Իրանում եւ Վաշինգտոնում ՀՀ դեսպանություններում, երկար տարիներ գլխավորել եք Հայաստանի արտգործնախարարության հյուպատոսական վարչությունը։ Այժմ կես տարուց  ավելի է Չեխիայում եք իբրեւ դեսպան։ Եթե համեմատեքՉեխիայի հայ համայնքը ինչպիսի՞  առանձնահատկություններ ունի։ Ի՞նչ  դեր եք տալիս տեղի հայությանը։

 – Նախ շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար ու նաեւ ցանկանում եմ իմ գնահատանքը հայտնել ՁԵզ §Օրեր¦ ամսագիրը հիմնելու եւ այսքան տարիներ հրատարակելու համար:

Ինչ վերաբերում է բուն հարցին, ապա կարծում եմ, որ թեպետ հայերի ներկայությունը երկրում արձանագրված է 18-րդ դարի սկզբից, ի տարբերություն Իրանի, Միացյալ Նահանգների կամ աշխարհի այլ պետությունների մեծ մասի համայնքների Չեխիայի ներկայիս հայ համայնքը հիմնականում սկսել է ձեւավորվել 20-30 տարի առաջ: Այն առանձնահատուկ է նաեւ նրանով, որ, բացառությամբ արեւմտահայ մի քանի ընտանիքների, բաղկացած է նախկին ԽՍՀՄ պետություններից եկած միգրանտներից: Տարբեր գնահատականներով Չեխիայում բնակվում են 6-ից 8 հազար հայեր, որոնցից շուրջ 2.5 հազար Հայաստանի քաղաքացիներ, մնացածը` Չեխիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Միացյալ Թագավորության եւ նույնիսկ Իսրայելի քաղաքացիներ: Կարեւոր առանձնահատկություն է նաեւ, որ այստեղ բնակվող հայերի գերակշիռ մասն օրինական միգրանտներ են:

Այսօր Չեխիայում ապրում եւ աշխատում են բազմաթիվ հայ գործարարներ, մասնավորապես, հանրահայտ չեխական բրենդ դարձած §Մարլենկա¦ թխվածքներն արտադրող Հայաստանի քաղաքացի Գեւորգ Ավետիսյանը, շինարարական (Հրայր Հարությունյան) եւ փոխադրող ընկերությունների (Արա Աբաջյան), ճանաչում ունեցող ռեստորանների (Արմեն Անանիկյան) եւ հյուրանոցների սեփականատերեր (Աղասի Զավարյան): Չեխիայում կան շուրջ 25 հայտնի հայ նկարիչներ, արվեստի բնագավառի այլ ներկայացուցիչներ, որոնց թվում են ակադեմիական նկարիչ Տիգրան Աբրահամյանը, Մարիամ եւ Հրայր Ղարիբյանները, անվանի լուսանկարիչ, §Ֆոտոարթ¦ ամսագրի գլխավոր խմբագիր Գարիկ Ավանեսյանը, Կարլով համալսարանի նվագախմբի եւ երգչախմբի գլխավոր դիրիժոր Հայկ Ութիջյանը, հայտնի դաշնակահար Վազգեն Վարդանյանը եւ ուրիշներ: Նրանք հիրավի բարձր են պահում հայի համբավը Չեխիայի Հանրապետությունում: Կուզեի նշել, որ յուրաքանչյուր ոք արժեւորվում է ոչ այնքան իր անունը բարձրացնելով, այլ, ավելի, հասարակության, Հայաստանին եւ հայ ժողովրդիh`իր կարողությունները ծառայեցնելով: Այս առումուվ, օգտվելով պատեհ առիթից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր անձանց, որոնք օժանդակեցին Պրահայում ՀՀ դեսպանության կայացմանը: Թեպետ համայնքում գործում ենք մի շարք փոքր կազմակերպություններ, ինչպիսին է, օրինակ Ձեր խմբագրած  ՕՐԵՐ ամսագիրը, համընդհանուր կառույց առայժ չկա: Կազմակերպություններից հիշարժան է ակտիվ գործունեություն ծավալած՝ Ալեքսանդր Սարգսյանի գլխավորած «ՈՒրարտու» հայ-չեխական ընկերությունը: Համայնքի հոգեւոր հովիվն է Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, ով ձեռնամուխ է եղել Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին որպես իրավաբանական անձ գրանցելու գործը: Չեխիայի հայ համայնքը կարող եմ նաեւ բնութագրել որպես ինստիտուցիոնալ առումով չկայացած, բայց բազմաթիվ կայացած անդամներ ու ներուժ ունեցող համայնք: Այստեղ տեղին է հիշել, որ մեր ուժը միասնության մեջ է:

Երկար տարիներ հայչեխական հարաբերությունները գտնվել են լուսանցքում։ Հայաստանի դեսպանության բացումը մի նոր որակ է ենթադրում այդ հարաբերություններում։ Այս ամիսներին ի՞նչ է հաջողվել անել, եւ ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրականցնել։

 -Հայաստանը եւ Չեխիան (Չեխոսլովակիան) դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականի մարտի 30-ին: Պրահայում ՀՀ դեսպանությունը պաշտոնապես բացվեց 2011թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ իր չեխ գործընկեր Կարել Շվարցենբերգի մասնակցությամբ:

Հարաբերությունները մտել են ակտիվ փուլ 2008 թվականից, երկրների միջեւ առկա 9 միջազգային փաստաթղթերից 8-ը ստորագրվել են հենց այդ շրջանում, այս տարիներին է ապրանքաշրջանառության ծավալն աճել գրեթե 3 անգամ: Անելիքները դեռ շատ են եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական առաքելությունների փոխանակումը (ՉՀ դեսպանությունը Երեւանում բացվել է 2012-ի մայիսին) պետք է մեծապես նպաստի համագործակցության ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Չեխիայում ՀՀ դեսպանության, ինչպես եւ ՀՀ դիվանագիտական այլ ներկայացուցչությունների հիմնական խնդիրներն  են. Հայաստանի ներկայացումը  Չեխիայում եւ պաշտոնական հարաբերությունների ապահովումը,  ՀՀ եւ ՉՀ միջեւ բարեկամական հարաբերությունների խրախուսումն ու ամրապնդումը, ներառյալ` քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական եւ այլ բնագավառներում, ինչպես նաեւ փոխշահավետ կապերի զարգացմանը նպաստելը։

Մենք պաշտպանում ենք  Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ նրա քաղաքացիների եւ իրավաբանական անձանց իրավունքները եւ օրինական շահերը, պարզաբանում  ենք  Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին քաղաքականությունը, նպաստում ենք  Չեխիայի հետ  կնքած միջազգային պայմանագրերի կատարմանը։

Հայաստանի քաղաքացիներին կհետաքրքրի նաեւ, որ դեսպանության հյուպատոսական բաժինն ամբողջ ծավալով մատուցում է հյուպատոսական ծառայություններ: Մեր աշխատանքի մի այլ ոլորտ է  Հայաստանի Հանրապետության եւ Չեխիայի հայ համայնքի համակողմանի կապերի ամրապնդումն ու զարգացումը:

Վերը թվարկված բոլոր ուղղություններով կատարվում է մեծ աշխատանք, որոշներով կան շոշափելի արդյունքներ: Բացի առօրյա աշխատանքից, այս տարի ծրագրում ենք Պրահայում կազմակերպել հայկական մի նվագախմբի մեծ համերգ եւ Երեւանում` գործարար համաժողով: Մանրամասնել չէի ցանկանա, քանի որ դրանք առայժմ քննարկման եւ նախապատրաստական փուլում են:


Առնչվող նյութեր
1. Պրահա. «Կադանս»ի առաջին համերգն հոյակապ էր, նույնիսկ կոտրված ջութակը չխանգարեց
2. Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը պատռում է Աշոտ Գրիգորյանի իրական դեմքը՝ պատասխանելով նրա հերյուրանքներին
3. «Հայաստանը Եվրոպա է». ընդունելություն Պրահայում Հայաստանի դեսպանատանը
4. Դեսպան Սեյրանյանի և Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի հանդիպումը
5. Տիգրան Սեյրանյան. ,,Չեխիայի խորհրդարանը վերահաստատեց ժողովրդավարության, մարդու իրավունքների բարձր արժեքների նկատմամբ իր հավատարմությունը,,
6. Չեխիա. ՚՚Արշիլ Գորկի՚՚ մեդալ՝ Տիգրան Աբրահամյանին, ՚՚Հակոբ Մեղապարտ՚՚ հուշամեդալ՝ Հայկ Ութիջյանին. մշակութային քննարկում Հայաստանի դեսպանությունում
7. Մեծ Եղեռնին զոհ գնացած հայ գրողներին նվիրված երեկո Չեխիայում Հայաստանի դեսպանությունում
8. ՉԵԽԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ «ՕՐԵՐ» ԱՄՍԱԳՐԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ
9. Չեխիայում Հայաստանի դեսպանի հանդիպումը Պրահայի քաղաքապետի հետ
10. Ընդունելություն Չեխիայում Հայաստանի դեսպանությունում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: