ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Տիգրան Սեյրանյանը` Չեխիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

30 հունիսի, 2011 | 21:08

/Արխիվ/

 

2011թ. հունիսի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Տիգրան Սեյրանյանը նշանակվել է Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

Տիգրան Սեյրանյանը ծնվել է 1967թ. մայիսի 6-ին, Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում: 1984-1991թթ. սովորել է ԵՊՀ փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետում: 1985-1987թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1992-1995թթ. եղել է ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության կցորդ, 3-րդ քարտուղար, 2-րդ քարտուղար, բաժնի վարիչ: 1995-1998թթ. եղել է Իրանում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար, հյուպատոս: 1998-2000թթ. եղել է ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ: 2000-2003թթ. եղել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, հյուպատոս: 2003-2011թթ. եղել է ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ: 2010թ. շնորհվել է արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան: 2010թ. պարգեւատրվել է ՀՀ ՊՆ “Վազգեն Սարգսյան” մեդալով: Տիրապետում է անգլերեն եւ ռուսերեն լեզուներին։

“ՕՐԵՐ” ամսագիրը շնորհավորում է պարոն Սեյրանյանին Չեխիայում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակման առիթով եւ մաղթում բեղմնավոր գործունեություն։

 

Կովկաս-Արեւելյան Եվրոպա լրատվական կենտրոն, Պրահա


Առնչվող նյութեր
1. ՊՐԱՀԱՅՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: